Վթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումՖրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենԱմուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանը դեռևս չի հայտարարել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ամսաթիվը. Պեսկով
Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ․ Հայկ Կոնջորյան
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսըԴավիթ Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակինՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը
«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել. պատմաբան Պաշտոնական. Զինեդին Զիդանը նշանակվեց Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչԻրազեկում․ Արագածոտնի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակՔննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարներըԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք (տեսանյութ)Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավորԽոշոր հրդեհ Բարսելոնայի մետրոյի կայարաններից մեկում. տուժել է 140 մարդ«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Էդգար Ղազարյան
Քաղաքականություն

Մնալ նախագահ, թե դառնալ Քոչարյանի դեմ անօրինական վենդետայի շղթայի օղակ. սա է ընտրությունը. Գեղամ Նազարյան

Պատասխանատվության բանաձևը՝ 88 + 1

Չկա ոչ մի կասկած, որ երեկվա կատարվածն ավելի ուշ դառնալու է քրեական գործի քննության առարկա։ 

Ի վերջո, եթե այսօր իշխանությունը յուրացնելու մեղադրանքով քրգործ է հարուցվում Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դեմ, ապա վաղը հաստատ ավելի, շատ ավելի լուրջ քրեական գործեր են հարուցվելու երեկվա գործողության մասնակիցների դեմ։ Այս ամենը շատ իմքայլականներ հասկանում են։ Հակասական վիճակ է. Փաշինյանը մի ձեռքով (ՀՔԾ-ով) գործ է հարուցում նախկինների դեմ, իսկ մյուս ձեռքով ներկաններին դրդում օրինախախտման։ Շատ կարևոր է հիմա հասկանալ, ով ինչի համար է կրում պատասխանատվություն

Բացակա Փաշինյանը

Զուտ քրեադատավարական տրամաբանությամբ, երեկվա կատարվածի մեջ Նիկոլ Փաշինյանը մեղք չունի և նրա փաստաբանական խումբը որոշ ժամանակ հետո կարող է գրագետ պաշտպանություն կազմակերպել։ Ի վերջո նա չէ հակասահմանադրական նախագծերի հեղինակը, նա չի ստորագրել դրանց տակ, նա չի դրել քվեարկության, նա չի քվեարկել։ Սա պետք է արձանագրել։ Սա շատ կարևոր է:

Մի օր Նիկոլ Փաշինյանն ասելու է՝ ես ընդամենը քաղաքական մի քանի հայտարարություն եմ արել, իսկ որոշում կայացրել, ընդունել են պատգամավորները։ Փաստացի ամեն ինչ այդպես է։ Մամուլը ֆիքսել է, որ 37-ի նախագծում բացակայում էին նաև Փաշինյանի մերձավոր ազգականները, բարեկամները։

Նախագահի դժվար 72 ժամը

Դատելով Փաշինյանի վստահությունից, բացառված չէ, որ նա նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախօրոք գնացել է գործարքի և Արմեն Սարգսյանը համաձայնել է ստորագրել։ Հիմա նա ունի 72 ժամ վերջնական որոշման՝ մնալ հավատարիմ գործարքին, դրանով սեփական անձը դնել ապագա քրեական հետապնդման տակ, թե մնալ նախագահ, որն, իհարկե, կարժանա Փաշինյանի բառապաշարին, բայց կմնա իրավական տեսակետից անձեռնմխելի։ Գործարքի այլ մանրամասները մեզ հայտնի չեն, բայց գործարքի հետևանքները շատ հստակ են։

2008-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն մտցնելու հրամանագիրը նրա հանդեպ քրեական հետապնդման առիթ հանդիսացավ և նա այսօր կալանքի տակ է։ Դա այն դեպքում, երբ հրամանագիրն անցել է ինստիտուցիոնալ բոլոր ընթացակարգերը և ԱԺ-ն չէր առարկել։

Նախագահ Արմեն Սարգսյանը զգուշացված է. նա տեղյակ է, նա գիտի, որ առկա են սահմանադրության կոպիտ խախտումներ, նա գիտի, որ պարտավոր է ընդունված օրենքը ուղարկի ՍԴ և պահանջի Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը։ Նա գիտի, որ Սահմանադրության 168 հոդվածի 2-րդ մասի, և ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտում կա։ Նա այս ամենը գիտի, ու եթե նա հանկարծ ստորագրեց, ապա նրա փաստաբանական թիմը որևէ կերպ չի կարողանալու որոշ ժամանակ հետո նրան պաշտպանել, եթե նույնիսկ նրանք լինեն Մեծ Բրիտանիայի լավագույն փաստաբանները։

Բայց այս պատմությունն Արմեն Սարգսյանի համար ունի այլ կողմ, որը նա շատ լավ հասկանում է, ևորը մենք պարտավոր ենք հրապարակային արձանագրել։

Արմեն Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ Փաշինյանի հետ գործարքի ենթատեքստում Ռոբերտ Քոչարյանն է։ Եթե նախկինում նա փորձում էր երրորդ կողմ մնալ՝ չեմ տեսնում, չեմ լսում, ես կապ չունեմ…, ապա այսօր որոշումը հստակ է. կամ մնալ օրենքի սահմաններում, կամ ուղիղ բաց վատություն անել երկրորդ նախագահին։ Սա նույնպես ընտրություն է։ Իրականում՝ շատ դժվար։

Նա շատ լավ գիտակցում է, որ Փաշինյանի արմատական անհանդուրժողականության հիմքում մարտի 1-ի գործով Վենետիկի հանձնաժողովի սպասվելիք եզրակացությունն է։

Մնալ նախագահ, թե դառնալ Քոչարյանի դեմ անօրինական վենդետայի շղթայի օղակ. սա է ընտրությունը։

Գեղամ Նազարյան