NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«168 ժամ». Փաշինյանը ժողովրդի դեմ ուղղեց իր քայլը

«168 ժամ» թերթը գրում է.

«Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը հանրաքվեի ներկայացնելու՝ խորհրդարանի նախօրեին կայացրած որոշումը, ինչպես նաեւ՝ այդ հարցի նպատակով հրավիրված նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, կանխորոշելու են առաջիկա երկու-երեք ամիսների Հայաստանի ապագան։ Մռայլ ապագան։ «Շնաբարո» ապագան ու «վնգստացող» ապագան։

Բացի այն, որ սահմանադրական հանրաքվեն խնդրահարույց ու վիճահարույց է իրավականության ու սահմանադրականության տեսանկյունից, այն դառնալու է քաղաքական բախումների, ներքին թշնամիների հայտարարման ու դրանց դեմ պայքարի՝ քաղաքական ու բարոյական սթրեսներով լի գործընթաց։ Դրա մեկնարկը տվեց Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում ունեցած իր ելույթով։ Քաղաքական ու ոչ միայն քաղաքական ախտորոշման վկայություն հանդիսացող ելույթով։

Ահա այդ ելույթով սկիզբ դրված գործընթացն ուղեկցվելու է հիստերիայով ու հայհոյախոսությամբ, ատելության ու թշնամանքի անթույլատրելի չափաբաժնով։ Լինելու են մարդկանց՝ «պետության թշնամիներ» ու «ազգի նվիրյալներ» հայտարարելու դիտարժան տեսարաններ, ցանկացած այլակարծություն ներկայացվելու է՝ որպես «ժողովրդի դեմ ուղղված» քայլ։ Ու ամեն ինչ, բնականաբար, արվելու է ժողովրդի անունից, հանուն ու ի շահ ժողովրդի։

Ի դեպ, եւս մեկ ախտորոշման նյութ է Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն ու իր քաղաքական թիմին ժողովրդի հետ նույնացնելու քայլը։ Պարզունակ այդ տեխնոլոգիայի հիմքում ընկած է այն հաշվարկը, որ իր եւ իշխանության դեմ ուղղված ցանկացած քննադատություն ներկայացվելու է՝ որպես ժողովրդի դեմ ուղղված քայլ։ Ժողովուրդը, բնականաբար, որեւէ դատական ատյանում իրեն ուղղված այդ վիրավորանքի համար պատիվ պահանջելու հնարավորություն չունի։ Ինչպես որ չկա որեւէ ատյան, որտեղ հնարավոր կլինի բողոքարկել Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակած «սիրո եւ հանդուրժողականության» կարգախոսի գործնական վերածումը «ատելության եւ թշնամանքի» իրողության։

Հասարակությունը եւս մի քանի ամիս ապրելու է այդ ատելության խտացված մթնոլորտում՝ հանուն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանն իրագործի իր հերթական ցանկություններից մեկը։ Հանուն ժողովրդի, բնականաբար։ Արդեն իսկ հնչել են բազմաթիվ գնահատականներ այն մասին, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դառնալու է Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեն։ Գուցե։

Բայց այդ նույն հանրաքվեն նաեւ եզակի հնարավորություն է դառնալու հասարակության համար՝ ապացուցելու կամ ժխտելու այն պարզունակ բանաձեւը, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։

Իսկ դա նշանակում է, որ ավելի գլոբալ իմաստով՝ այդ հանրաքվեն լինելու է ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ այն մասին, թե արդյոք հասարակությունը եւս ունի՞ ախտորոշման կարիք, թե՞ այնուամենայնիվ նրա հավաքական գիտակցությունն ու արժանապատվությունը կարող է հաղթել մասսայական փսիխոզին։ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը նետել է այդ մարտահրավերը։

Գնդակը, ինչպես ասում են, հասարակության դաշտում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում