Չինաստանում կորոնավիրուսից ամերիկացի է մահացել
Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից տարածվում է նոր տեսակի մահացու կորոնավիրուսը, մահացել է ԱՄՆ-ի քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ամերիկացին 60 տարեկան էր։ Նա մահացել է փետրվարի 6-ին։
Հիշեցնենք, որ մահացու կորոնավիրուսով վարակման դեպքեր գրանցվել են նաև մի շարք այլ երկրներում։