Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

Ուզու՞մ են հանրաքվե՝ թողեք թող անեն. թունավորված ծառի պտուղները իրենք են «վայելելու». Արփինե Հովհաննիսյան

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետությունում «տոն էր»։ Տոն՝ ընդդեմ տրամաբանության, ընդդեմ իրավաբանության, ընդդեմ ադեկվատության, ընդդեմ գրագիտության, ընդդեմ բարեկրթության եւ անգամ՝ ընդդեմ քաղաքականության, բայց ամենակարեւորը՝ տոն՝ ընդդեմ ժողովրդի։ 

Ժողովրդին ոչ ոք չէր տեղեկացրել, որ իրենք ինչ որ բան են պահանջում լուծել հանրաքվեով:
Հիրավի տոն էր։ Բայց արի ու տես՝ տոն նաեւ ոչ միայն ընդդեմի, այլեւ հանունի՝ հանուն... ճտիկով գրիչի լեգիտիմացման, այսինքն՝ հանուն ոչնչի։

Ուզում եմ այդ տոնի կապակցությամբ շնորհավորել մի քանի դերակատարների՝

Շնորհավորում եմ ՍԴ Նախագահ Հրայր Թովմասյանին եւ ՍԴ դատավորներին։ Իրենց արժանապատիվ եւ անկոտրում կեցվածքն էր պատճառը, որ «պարապության նպաստից», «օրենսդրական կաշառքից» եւ գրչային անհամաչափ ու հուժկու կոմբինացիաներից հետո իշխանությունների միակ հանգրվանը դարձավ ապալեգիտիմ հանրաքվեն։
Այլեւս զրո նշանակություն ունի այդ հանրաքվեն եւ նրա արդյունքը, քանզի անգամ միջնաժամկետ կտրվածքով այն առանց իրավական հետեւանքների կամ վատագույն դեպքում՝ վերականգնվող իրավական հետեւանքներով պրոցես է։ Սա այս մարդկանց անձնական ու իրենց շնորհիվ նաեւ՝ պետության հաղթանակն է գործող իշխանախմբի նկատմամբ։

Շնորհավորում եմ խորհրդարանական ընդդիմադիր ֆրակցիաներին, հատկապես՝ Լուսավոր Հայաստանին ու նրա ղեկավարին՝ այդ օրը ճշմարտությունը ասել կարողանալու համար։

Շնորհավորում եմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին։ Այո՜ դուք ցույց տվեցիք մաստեր-կլաս։ Ամեն ինչի մաստեր կլաս՝ հակաիրավականության, անտրամաբանականի, գավառական պոպուլիզմի, պետական մտածողության իսպառ բացակայության, ժողովրդավարության նենգափոխման բացառիկ միասնականության, ժողովրդին ժողովրդի տեղ չդնելու, ամեն ամեն ինչի՝ միայն ոչ պառլամենտարիզմի։ Այս կապակցությամբ ոչ միայն շնորհավորում եմ, այլեւ շնորհակալ։ Այս ամենի հավաքական դիտարկման այսպիսի հնարավորություն դեռ չէր եղել։

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ովքեր այս պատասխանատու պահին փորձում են ոչ թե կրել իշխանության կողմից կարված պիտակը, որը ըստ իրավիճակի տատանվում է հպարտ քաղաքացուց մինչեւ անգրագետ պողոս, այլ իրապես փորձում են խորամուխ լինել մեր բոլորի առջեւ ծառացած խնդրիներին։
Հավատացեք՝ դրանք շատ են, լուրջ ու իրական, ավելի շատ՝ քան ձեզ պատմում են, ավելի լուրջ՝ քան մեկ մարդու վրեժի տենդն է մեկ այլ մարդուց, ավելի իրական՝ քան ինչ որ կեղծ ու հորինված ներքին թշնամիներ։

Շնորհավորում եմ իրավապահ համակարգին՝ այս մեկ անգամը, բայց ամենակարեւոր անգամը ոչ թե դուք դարձաք գործիք, այլ իրենք։

«Շնորհավորում եմ» պաշտպան-անպաշտպան-իրավապաշտպաններին՝ որպես ՍԴ ապագա դատավորի թեկնածու անհաջող «քամինգ աութի» համար։ Սպասեք ջուրը տեսեք՝ նոր՝ մնացածը։ Մանավանդ՝ ջուրն էլ ջուր չի՝ ճահիճ է։

Միակ մարդը ում դեռեւս խորապես ցավակցում եմ նախագահ Արմեն Սարգսյանն է՝ իր առջեւ ծառացած այսքան բարդ հերթական երկընտրանքի համար։ Պարոն Սարգսյանը պետք է ընտրի՝ մասնակցել հակաիրավական հանաքվեի կազմակերպմանը, դառնալ սահմանադրական կարգի տապալման գլխավոր դերակատարներից մեկը, թե գոնե այս անգամ ուղիղ նայել իր սահմանադրական պարտականությունների կատարմանը։ Ի դեպ՝ առանց ավելորդ լիրիկայի ու պաթոսի՝ ուղղակի առաջնորդվի օրենքով։ Վերջին դեպքում կշնորհավորեմ իրեն՝ սրտանց ու ջերմորեն։ Եթե Իրավական հիմնավորումների կարիք կա դրանք այս հղմամբ հասանելի են։

Հ.Գ. Ես չեմ պատրաստվում հանրաքվեի քարոզարշավի ընթացքում կատաղի պայքար մղել դրա դեմ։ Ինչպես ասացի երկրում ավելի կարեւոր խնդիրներ կան, ուզու՞մ են հանրաքվե՝ թողեք թող անեն։ Թունավորված ծառի պտուղները իրենք են «վայելելու»։