Չինաստանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 900 մարդ
Նոր տիպի մահացու կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 900 մարդ: Այդ մասին հայտնում է DXY պորտալը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ 908 մարդ մահացել է հիվանդության հետևանքով:
Նշվում է, որ վարակված է նաև ավելի քան 40.1 հազար հիվանդ, և բուժվում է 3281-ը:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Ընդգծենք,որ կորոնավիրուսով վարակման դեպքեր գրանցվել են նաև մի շարք այլ երկրներում: