Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

Սահմանադրական դատարանի ճգնաժամն անձերով չի կարող պայմանավորվել. Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Պրն. Հրայր Թամրազյանի հետ խոսել ենք Սահմանադրական դատարանի ճգնաժամին առնչվող որոշ հարցերի մասին.

– Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման սահմանադրական հիմքի՝ Սահմանադրության 213 հոդվածի, որպես օրվա քաղաքական իշխանության եւ Սահմանադրական դատարանի անդամների միջեւ «կնքված» գործարքի մասին, որպես հակաժողովրդավարական եւ հակաիրավական թեզերի հիմքով սահմանադրական լայնածավալ փոփոխությունների կապակցությամբ դատարանի անդամների լռությունը նրանց ցմահ պաշտոնավարման դիմաց.


– Եթե դատարանի ճգնաժամի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությամբ, ապա հանրաքվեի միջոցով նման լուծումը նոր Սահմանադրական դատարանին ժողովրդավարական բարձր լեգիտիմություն հաղորդող լիցք է.

– Սահմանադրական դատարանն այսօր 24 տարեկան է, որից շուրջ 2 տասնամյակ Հայաստանի քաղաքացին Սահմանադրական դատարանի դռները բախել է իր քաղաքական առաջնային՝ ազատ ընտրության, ինչպես եւ մի շարք այլ սահմանադրական իրավունքների պաշտպանության խնդրանքով: Խորհրդանշորեն, այս հանրաքվեում Հայաստանի քաղաքացին է լինելու իր նախկին բողոքների հանգուցալուծման իշխանությունն ունեցող դատական կազմի պաշտոնավարման մասին որոշում կայացնողը.

– Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների եւ որոշ բարձրաստիճան միջազգային պաշտոնյաների մեկնաբանությունների մասին. ի՞նչ կշիռ եւ հեղինակություն պետք է ունենա Հայաստանի ինքնիշխանության պահապան ատյանի՝ Սահմանադրական դատարանի անդամը, որն իր պաշտոնի պաշտպանությունը «աղերսում» է միջազգային կազմակերպություններից եւ օտարերկրյա պետությունների պաշտոնյաներից.

– Սահմանադրական դատարանն իր ներկա կազմով (եթե պայմանականորեն համարենք, որ Սահմանադրական դատարանի անդամներն ունեն դատավորի կարգավիճակ) Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգումն իրականացնել չի կարող, քանի որ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերաբերում է նույն կազմի 9-ից 7-ին. դատավորն իրավունք չունի լուծելու իրեն վերաբերող գործ: Ապաեւ, նույնիսկ վերաբերելի այլ փաստարկների բացառմամբ, ՍԴ-ն այս հարցով չունի սահմանադրական քվորում: Միթե՞ կվստահեիք որեւէ բժշկի բանականությանը, որը կոմայում գտնվող հիվանդին բուժօգնություն ցուցաբերելուց առաջ հարցներ նրա ինքնազգացողության մասին այն պատճառով, որ դա էր պահանջում բժշկական ստանդարտն այդ բուժհաստատությունում.

– Սահմանադրական դատարանի ճգնաժամն անձերով չի կարող պայմանավորվել. այս ճգնաժամի լուծման կարեւորությունը, իսկ շարունակվելու դեպքում՝ վտանգները վեր են անձերից, կուսակցություններից, իշխանության եւ ընդդիմության տարաձայնություններից.

– Հակառակ հետեւողական պնդումներին, ես շարունակում եմ աշխատել, սակայն չեմ մասնակցում այն միջոցառումներին, որոնց «նիստ» են անվանում: Հետեւողականորեն ներկայացրել եմ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հիմնավորումները, եւ դրանք արդեն ճանաչված են նաեւ Հանրապետության Ազգային ժողովի, Կառավարության եւ Հանրապետության նախագահի մոտեցումներով: Ես ինձ թույլ չեմ տվել դատավորի լիազորությունների իրականացման նմանակմամբ զբաղվել՝ ամեն ինչ թղթի վրա ճիշտ լինելու տպավորություն ստեղծելով: Սահմանադրական դատարանի ճգնաժամի խնդիրն իր ողջ խորությամբ եւ սրությամբ եմ ներկայացրել, իսկ իմ՝ որպես դատավորի գործունեությունը չի կարող այդ ճգնաժամին համարժեք վերաբերմունքով չարտահայտվել. Հայաստանը դեռ չունի սահմանադրական եւ դեմոկրատական լեգիտիմության չափանիշներին համապատասխան Սահմանադրական դատարան, եւ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի, վերաբերմունքն այս ճգնաժամին լիովին համարժեք է դրա չլուծման վտանգների եւ Հայաստանի համար ունենալիք հետեւանքների համար: Բացառությամբ դատավորի աշխատավարձից եւ աշխատասենյակից, այլ արտոնությունից կամ նյութական երաշխիքից չեմ օգտվում (ավտոմեքենա, վարորդ, օգնական, պարգեւավճար եւ այլն).

– Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվել եւ պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե եւ առավել եւս այժմ՝ հակառակ այս հարցում կենցաղային ստախոսության աստիճանի շարունակական պնդումների: Ես իրականում ավելի բարձր եմ համարում իմ ներկայիս ունեցած կոչումն ու կարգավիճակը, քան կիսավարչական կամ կիսաներկայացուցչական գործառույթներով, թեպետ՝ շատ պատասխանատու պաշտոնը:

Բազմաթիվ հարցեր հնարավոր չեղավ քննարկել ժամանակի սղության պատճառով, ինչը, հուսով եմ, ուղղել հետագայում՝ ժամանակային առաջին իսկ պատուհանի դեպքում:

Շնորհակալ եմ Սահմանադրական դատարանի եւ դրա ճգնաժամի լուծման հարցում ուշադրության եւ դրա կարեւորությունը, իսկ շարունակականության դեպքում՝ վտանգները գիտակցելու եւ ճանաչելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում.