Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցերԻ՞նչն է Ձեզ կաշկանդում, պարոն Գաբրիելյան, սա Ձեր առաջին թեստն է. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, բարձր ամբիոններից շոու եք սարքել․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)Իշխանությունը համարձակություն ունի՞ COP17-ի ժամանակ ասելու, թե ինչպես է Ադրբեջանը վանդալիզմ իրականացնում. Իրինա Յոլյան (տեսանյութ)COP17-ի ծախսերի ու գնումների վերաբերյալ պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցելԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից
Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Փաշինյանը՝ ՍանչեսինՄիջազգային գործընկերները որքա՞ն գումար են տվել Արցախից բռնի տեղահանվածների համար, ու ի՞նչ եք արել դրանք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Եթե Արցախին մինչև 2020թ-ը հատկացրած 144 միլիոն դոլարը էլ չի հատկացվում՝ բա հիմա ու՞ր է այդ գումարը, տվեք՝ բնակարան գնեն. Ֆարմանյան (տեսանյութ)Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու՝ 60-օրյա հրադադար հաստատելու առաջարկըՄեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան800 լիտր դիզվառելիք, ծխախոտ ու կեղծ օղի․ ոստիկանության բացահայտումները Արագածում և Դարբնիկում5-ից մեկն է գոհ ծրագրից, դա նշանակում է, որ ծրագիրը վատն է. Արթուր Խաչատրյանը` բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ համայնքային հիմնարկի պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
Խոշոր հրդեհ Փարիզում. ամբողջությամբ այրվել է երկրի ամենահին փակ շուկանՀավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր է ստորագրվելԱրեշում հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն. Էլինար ՎարդանյանՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըԳազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մարզերումՎաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինությունՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Թերմոսը՝ 7800 դրամ, բեյջի թելը՝ 1240, էկո պայուսակը՝ 3432․ պատգամավորը գտել է շուկայական գները և «խնայել» գրեթե 85 միլիոն դրամ (տեսանյութ)
Անշեղորեն ու մեծ տեմպերով գնում ենք դեպի արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր. ՊԵԿ նախագահԵգիպտոսն ավիահարվածներ է հասցրել Սուդանին. կա 72 զոհԻշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի, ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ծիծաղելի են. Վարդանյան
Գեղարքունիքում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
ԱԱԾ-ն կանխել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպքը (տեսանյութ)«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերըԱպարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել ենԻրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա (տեսանյութ)Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե ՀովհաննիսյանԵս առաջարկում եմ, որ COP-17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)ԱՄՆ-Ռուսաստան վառելիքի գործարքը ձմռանն ընդառաջ ազդակ է Արևմուտքին․ վերլուծաբանՏիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Հասարակություն

Վանաձորի նախկին հիվանդանոցի շենքը ձեւական աճուրդով վաճառվել է անհամեմատ ցածր արժեքով (տեսանյութ)

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունից քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի նախկին հիվանդանոցի շենքը վաճառվել է անհամեմատ ցածր արժեքով և ձևական աճուրդով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, Լոռու մարզային վարչությունների և ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարման դեպքերում օրենքով սահմանված կարգով պարտադիր գնահատելու հանգամանքը, նույն անշարժ գույքի շուկայական կամ շուկայական արժեքից տարբերվող արժեքի որոշմանը նպատակաուղղված օրենքով, ՀՀ անշարժ գույքի գնահատման ստանդարտով և այլ նորմատիվ իրավական ակտերով գնահատման գործողություններ չեն ձեռնարկել։

Դրա փոխարեն, հիմք ընդունելով շինության շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ բնակչի պատվերով ՍՊ ընկերության կողմից կազմված հաշվետվությունը, 76․275․000 դրամ կադաստրային արժեքով շենք-շինությունը ներկայացվել է իբրև քանդման ենթակա և գնահատվել անշարժ գույքի օգտահանության արժեքով՝ կազմելով 2․080․000 դրամ։

Արդյունքում՝ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք հիմք ընդունելով գույքը փաստացի գնելու ցանկություն ունեցող անձի պատվերով կազմված գնահատման հաշվետվությունը, 2018 թվականի ապրիլի 10-ին ձևական աճուրդ անցկացնելով 1281 քմ մակերեսով շենքն ու 1443 քմ մակերեսով հողամասը արժեքից գրեթե 11,5 անգամ պակաս գնով՝ 6․638․000 դրամով վաճառել են նույն անձին, որն էլ կարճ ժամանակ անց նույն գույքը 21․555․000 դրամով վերավաճառել է այլ անձի։

Այսպիսով՝ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 69․636․000 դրամի վնաս և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ։

Դեպքի առթիվ փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։