Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

Հայը իր կյաքում մեկ բախտ չեսավ, մեկ էլ՝ հուսահատություն

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է Դերենիկ Դեմիրճյանի պատմվածքներից մեկից մի հատված, և գրել.

«Իմ կարծիքով ՀԱՅ ՄԱՐԴՈՒ հավաքական կերպարը նկարագրելու ամենախիզախ փորձն արել է հայ գրող Դերենիկ Դեմիրճյանը: Տպավորություն է, որ այն գրվել է մեր օրերում: Արդյոք որևէ բան փոխվե՞լ է. չի՛ փոխվել: Եվ լավ՛ է, և վա՛տ...

“…Դուք արդյոք ինչ-որ բան հասկանում ե՞ք հայից: Որքան տարօրինակ, հանելուկային արարած է հայը, և որքան խաբուսիկ երևույթ: Ինչ է ինքը, իր նկարագիրը. զուր աշխատանք: Փորձում գտնում ես նրա ինքնությունը, պարզվում է, որ դա էլ երևույթ է: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է. թվով ամենափոքրը` տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինը` վիճակով ամենից անփոփոխը, անփոփոխը, անփոփոխը… Ամենից աննպաստը իր երկրի դիրքն էր, ամենից համառ ու ամուր կառչեց իր երկրից:

Որքան անհույս է թվում ապագան, այնքան հայը չի հուսահատվում: Ասենք՝ հայը իր կյաքում երկու բան բնավ չտեսավ. հայը մեկ բախտ չեսավ, մեկ էլ՝ հուսահատություն: Դե հիմա ինչպես չափես, ինչպես ճանաչես հային. հայի չափը չափազանցն է: Վերցրու թեկուզ հայ առևտրականին` չարչուն: Արարածներից ամենագծուծը, ամենաագահը, կգռփի քեզ, կխաբի, վերջին շապիկդ կհանի կտանի կկուտակի, կկուտակի` չի վայելի, հանրօգուտ գործի համար` ոչ մի գրոշ, բայց մեկ էլ տեսար մի օր մեռավ և ամբողջ հարստությունը կտակեց ազգին: Դե գնա հասկացիր, թե ինչ մարդ էր:

Դուք երբևիցե տեսել եք տաժանակիր աշխատանք կատարող հայի: Մեջքին մի սար բեռ, ճկում է, մեջքը կոտրում. դու չես կարող հասկանալ նա աշխատանք է կատարում, թե ինքնախորտակում: Ում դեմ է այդպես չարացել, որ ինքն իրեն է պատժում: Բայց վերցրու նույն այդ տաժանակիր աշխատանք կատարող հային, տար տունդ ծառա. երբեք քեզ չի ծառայի, երբեք: Որովհետև նա իր գործի տերն է ուզում լինել, այլ ոչ թե սրա-նրա ծառան: Եվ արդեն հայ՝ նշանակում է տեր:

Հայը ատում է ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն: Ամբողջ երկիրը լցրել է եկեղեցիներով, բայց տարին մեկ անգամ չի մտնում այնտեղ աղոթելու: Առօրյա աղոթք էլ հայը իր կյանքում չի անում: Բայց այս չաղոթող ցեղի` Նարեկացու շուրթերից էր որ թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքն առ Աստված: Կրոնի պաճառով էր, որ ջարդվեց ու բնաջնջվեց, բայց երբեք, հայը երբեք չքարոզեց իր կրոնը ուրիշներին:

Այ մի բանում հայը շատ հոգածու է. գիտե՞ք որտեղ. դիվանագիտության մեջ անկեղծ լինելը: Այնքան անկեղծ ու միամիտ է, որ ուրիշների վրա անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է թողնում:

Նա բարի է. դու նրան շոյիր և անպայման կկողոպտես վիշապի պես: Հայը ինքն է քեզ բարեկամ, իսկ քո բարեկամությանը չի վստահում: Այնտեղ ուր մի այլ ցեղ ուրիշի սերն է վայելում, հայը հնար է գտնում ատելություն ստեղծելու:
Հայը խոնարհ է ու դանդալոշ իր Սասունցի Դավթի նման, բայց անսպասելիորեն ըմբոստ ու հարվածող նրա պես: Նա ոխակալ է ինչպես ուղտ, և եթե գժտվեց ինչ որ մեկի հետ` թշնամի է մինչև կյանքի վերջ: Դա նրա կենսական պահանջն է, անհրաժեշտությունը:

Հայը անկարգ է, անիշխանական, թե’ պետության, թե’ հասարակության, թե’ գաղափարների մեջ: Բայց որտեղ հեղափոխություն` այնտեղ առաջինը հայություն: Չնայած իբր հեղափոխական հայը ծայրահեղական է:

Կորուստներից ամենազարհուրելին հայը տեսավ, բայց հայն էր, որ չխրատվեց, հույսը միշտ օտարի վրա էր: Թուրքի մոտ էր սպասեց ռուսին, ռուսը եկավ, աչքը եվրոպացին էր, եվրոպացին գալիս է` դարձյալ ռուսին է սպասում, ռուսը գալիս է չի ընդունում: Դու չես կարող հասկանալ, ու՞զում է պետություն ստեղծել, թե՞ չի ուզում: Մի ձեռքով ճանկռելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքով հիմքից քանդում:

Ինչու՞ է այդպես, ինչի՞ց է դժգոհ, ի՞նչ է կամենում, ինչու՞ է մեկուսանում, առանձնանում, որպեսզի նյութի՞, դավի՞, վնասի՞… ո’չ, հազար անգամ ո’չ:

Ուզում եք իմանալ հայի ամենամեծ առաքինությունը. ամենաներողամիտ ցեղն այս աշխարհում: Ո՞վ էր ամենից շատ ջանում արդարացնել իրեն ջարդողներին. հայը: Ջարդի’ր ինձ, ասում էր, ահա քո պատիժը և իմ վրեժը:
Ինձ թվում է, հայի սրտի խորքում շատ խորը թաքնված վիրավորանք կա: Դարերից եկած վիրավորանք, հազարամյակների վիրավորանք, արծվի վիրավորանք է, որին ցած են բերել բարձր լեռներից, գցել ցեխի, կեղտի մեջ ու թևերը կոտրել… (ոչինչ չեմ ուզում ձեզնից. ձեզ լինի ձեր երջանկությունը, ձեր ուրախությունը). եթե սիրում եք կյանքը` ապա ես սիրում եմ կյանքից առավել թանկ մի բան. դարերով կորցրած իմ ազատությունը:

Արդյոք ինչ որ բան, հասկացա՞ք հայից… Երևու’յթ…”

Դերենիկ Դեմիրճյան»: