NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Վազող տողեր

51-ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է․ մանրամասներ առանձնապես ծանր հանցագործությունից (տեսանյութ)

Փետրվարի 5-ին, ժամը 14․10-ի սահմաններում, ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդում ստացվեց, որ Վանաձորի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում տղամարդու դի կա՝ բռնության հետքերով։

Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզեց, որ բռնության հետքերը 51-ամյա տղամարդու դեմքին ու գլխին են։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով։

Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, համագործակցելով նախաքննական մարմնի աշխատակիցների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։

Վեր հանվեցին ու վերլուծվեցին սպանվածի և այլ անձանց միջև հնարավոր տարաձայնություններն ու խնդիրները։

Հարցման ենթարկվեցին տղամարդու ազգականները, ընկերները, մտերիմներն ու Բուլղարական 2-րդ ավանում բնակվող մի խումբ անձինք։

Հետախուզական միջոցառումների ընթացքում առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելուն նպաստող տվյալներ հայտնած անձինք ներկայացվեցին քննչական բաժին՝ հարցաքննության։

Հարցաքննվողներից 33-ամյա մի տղամարդու ցուցմունքի համաձայն՝ փետրվարի 4-ին Բուլղարական 2-րդ ավանի բնակիչներից մեկն ու սպանված տղամարդը վիճել էին, որի ընթացքում 21-ամյա երիտասարդը ձեռքերով, ոտքերով և էլեկտրական ջեռուցիչով խփել էր սպանվածին։ Քննության համար առանցքային տեղեկություններ հայտնած տղամարդն ու երիտասարդն առերես հարցաքննվեցին, որի ընթացքում տղամարդը պնդեց իրավապահներին հայտնած տեղեկությունը, ուստի 21-ամյա երիտասարդը, որպես կասկածյալ, ձերբակալվեց։

Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողություննեը նոր թափ առան։

Շնորհիվ քրեական հետախույզների ծավալուն և հմուտ գործողությունների, որոնք հրապարակման ենթակա չեն, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 33-ամյա տղամարդը սուտ ցուցմունք է տվել, ավելին՝ 51-ամյա տղամարդուն ոչ թե ձերբակալված երիտասարդն է սպանել, այլ՝ ինքը։

Փետրվարի 11-ին նախաքննական մարմինը որոշում կայացրեց Վանաձորի բնակիչ, 33-ամյա Դավիթ Դավթյանին քրեական գործով մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը հայտարարվեց հետախուզում, իսկ ձերբակալված երիտասարդը բաց թողնվեց։ Այժմ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։

Դավիթ Դավթյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Բազումի կա՛մ այլ բաժին, կա՛մ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։

Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: