Հայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցերԻ՞նչն է Ձեզ կաշկանդում, պարոն Գաբրիելյան, սա Ձեր առաջին թեստն է. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, բարձր ամբիոններից շոու եք սարքել․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)Իշխանությունը համարձակություն ունի՞ COP17-ի ժամանակ ասելու, թե ինչպես է Ադրբեջանը վանդալիզմ իրականացնում. Իրինա Յոլյան (տեսանյութ)COP17-ի ծախսերի ու գնումների վերաբերյալ պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցելԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից
Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Փաշինյանը՝ ՍանչեսինՄիջազգային գործընկերները որքա՞ն գումար են տվել Արցախից բռնի տեղահանվածների համար, ու ի՞նչ եք արել դրանք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Եթե Արցախին մինչև 2020թ-ը հատկացրած 144 միլիոն դոլարը էլ չի հատկացվում՝ բա հիմա ու՞ր է այդ գումարը, տվեք՝ բնակարան գնեն. Ֆարմանյան (տեսանյութ)Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու՝ 60-օրյա հրադադար հաստատելու առաջարկըՄեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան800 լիտր դիզվառելիք, ծխախոտ ու կեղծ օղի․ ոստիկանության բացահայտումները Արագածում և Դարբնիկում5-ից մեկն է գոհ ծրագրից, դա նշանակում է, որ ծրագիրը վատն է. Արթուր Խաչատրյանը` բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ համայնքային հիմնարկի պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
Խոշոր հրդեհ Փարիզում. ամբողջությամբ այրվել է երկրի ամենահին փակ շուկանՀավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր է ստորագրվելԱրեշում հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն. Էլինար ՎարդանյանՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըԳազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մարզերումՎաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինությունՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Թերմոսը՝ 7800 դրամ, բեյջի թելը՝ 1240, էկո պայուսակը՝ 3432․ պատգամավորը գտել է շուկայական գները և «խնայել» գրեթե 85 միլիոն դրամ (տեսանյութ)
Անշեղորեն ու մեծ տեմպերով գնում ենք դեպի արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր. ՊԵԿ նախագահԵգիպտոսն ավիահարվածներ է հասցրել Սուդանին. կա 72 զոհԻշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի, ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ծիծաղելի են. Վարդանյան
Գեղարքունիքում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
ԱԱԾ-ն կանխել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպքը (տեսանյութ)«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերըԱպարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել ենԻրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա (տեսանյութ)Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե ՀովհաննիսյանԵս առաջարկում եմ, որ COP-17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)ԱՄՆ-Ռուսաստան վառելիքի գործարքը ձմռանն ընդառաջ ազդակ է Արևմուտքին․ վերլուծաբանՏիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Պաշտոնանկություն ՊՆ-ում
Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան ՄալխասյանըՀորմուզի նեղուցում անհաջողությունից հետո ԱՄՆ-ի բանակը հայտնվել է ծանր վիճակում.«Մտորումների Թատրոնը» Գյումրիում ազդարարում է 7-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ նոր բեմադրություններով և թատերական մեկնաբանություններովՈւկրաինայի ԱԳ նախարարը պատասխանել է Զելենսկիի վերաբերյալ Թրամփի աղմկոտ հայտարարությանը Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է
Հասարակություն

ԿԳՄՍՆ-ն 2019-ի դեկտեմբերի 30-ից չունի հանրակրթության ոլորտի պատասխանատու փոխնախարար. Ա. Բախշյան

ՀՀ Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել ԿԳՄՍՆ հանրակրթության ոլորտում այս պահին պատասխանատու փոխնախարար չունենալու, դպրոցների կառավարման խորհուրդներում տեղի ունեցող կամայականությունների և ոլորտային այլ խնդիրների մասին և դիմել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Հայտարարությունը՝ ստորև.

«ԿԳՄՍ նախարարությունը 2019-ի դեկտեմբերի 30-ից չունի հանրակրթության ոլորտի պատասխանատու փոխնախարար այն դեպքում, երբ դպրոցներում կուտակված են հազար ու մի խնդիրներ։ Լրատվությամբ անընդհատ տարածվում են դպրոցների կառավարման խորհուրդներում տեղի ունեցող կամայականությունների մասին, որոնց պատճառը կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության գործող անկատար, իսկ ավելի ճիշտ՝ անազնիվ նպատակներով գրված կարգերն են, որոնց փոփոխությունները օր առաջ պետք է արվեին։

Դեռ 2018-ին անձամբ մասնակցել եմ այդ կարգերում փոփոխություններ կատարելու գործընթացին, որոնք 2019թ․մարտի 27-ից ապրիլի 11-ը e-draft-ում դրվեցին քննարկման՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) գործընթացին դպրոցի մանկավարժներին, սովորողների ծնողներին մասնակից դարձնելու, խորհրդի որոշումների կայացման և տնօրենի ընտրության գործընթացին նրանց ձայնն առավել ազդեցիկ դարձնելու նպատակով: Այս նախագծերում ես ունեցել եմ բազմաթիվ առաջարկներ, որոնք 26․04․2019-ին ուղարկել եմ անձամբ նախարարին, սակայն այդպես էլ չգիտեմ, թե ո՞ր առաջարկս ընդունվեց, որը՝ ոչ։

Մասնավորապես, առաջարկել եմ դպրոցի ծնողական խորհրդում դասարանական ծնողական խորհուրդը ներկայացվի ոչ թե մեկ՝ խորհրդի նախագահով, այլ 2-4 հոգով, որպեսզի անդամները սովորեն իրար լսել ու կոլեգիալ որոշումներ կայացնել։ Առաջարկս հիմնավորել եմ առկա կառավարման խորհուրդներում ծնողների ձևական մասնակցությամբ, երբ դպրոցի ծնողական խորհրդում յուրաքանչյուր դասարանից մեկ ծնող՝ տվյալ դասարանի ծնողական խորհրդի նախագահ, դառնում է ամբողջ դպրոցի ծնողական խորհրդի անդամ, իսկ դպրոցի ծնողական խորհուրդը փաստորեն ներկայացնում են դպրոցի դասարանների թվով ծնողներ։ Այդ ծնողները ոչ միայն չեն կարող ներկայացնել ամբողջ ծնողական համայնքի տեսակետը, այլև ակամա դառնում են տնօրենի ցանկացած ապօրինի որոշման հլու հնազանդ կատարողները՝ բացառելով բազմակարծությունն ու ցանկացած քննադատական տեսակետ։

Առաջարկել էի ընդհանրապես հանել ծնողխորհրդի նախագահի կարգավիճակը, որը չի ապահովում ծնողների մեջ մի՛շտ առկա բազմակարծությունը։ Ի վերջո «Հանրակրթության մասին» օրենքով ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցներն են՝ 1) սովորողը, 2) սովորողի ծնողը ու նրանց մասնակցությունը դպրոցում կրթական գործընթացին պետք է պատշաճորեն ապահովվի, ոչ թե ձևականորեն։ Ի վերջո նրանք են դպրոցի շահառուները։

Սակայն e-draft-ում հանրային քննարկումներն ավարտվել են 2019թ․ ապրիլի 11-ին ու մինչ օրս անհայտ է դրանց թե՛ ճակատագիրը, թե՛ բովանդակությունը։ Ի՞նչ է կատարվում ԿԳՄՍ նախարարությունում, ինչո՞ւ են հապաղում այս կարևոր որոշումների փոփոխությունները կյանքի կոչել, մարդ չի հասկանում։ Այնինչ ծնողներն անընդհատ բարձրաձայնում են այս խնդիրների մասին։ Մասնավորապես, ս․թ․ հունվարի 21-ին Արմավիրի մարզի Նոր Արմավիրի միջնակարգ դպրոցի 11 ծնողների ստորագրությամբ մի նամակ եմ ստացել, որտեղ նրանք պատմում են դպրոցի կառավարման խորհրդի ձևավորման ժամանակ տնօրենի թույլ տված կամայականությունների մասին։ Նույն օրն այն համապատասխան կից նամակով հասցեագրել եմ Կրթության տեսչական մարմնին, որի ղեկավար պարոն Շագաֆյանի հրամանով փետրվարի 3-5-ը դպրոցում իրականացվել է ստուգում՝ նամակում ներկայացված փաստերի իսկությունը պարզաբանելու նպատակով։ Նամակիս պատասխանն արդեն ստացել եմ, որտեղ մանրամասն նկարագրված է ստուգման ընթացքն ու արձանագրված խախտումները, որոնց վերաբերյալ կազմվել է ակտ, տնօրենին տրվել են հանձնարարականներ։ Արձանագրել են, որ դիմումում ներկայացված փաստարկները համապատասխանում են իրականությանը:

Դիմումը և ստուգման արդյունքներն ուղարկվել են ՀՀ Արմավիրի մարզպետին՝ քննարկելու, համապատասխան միջոցներ ձեռնարկելու և ՀՀ կրթության տեսչական մարմնին տեղեկացնելու առաջարկությամբ: Կսպասենք Արմավիրի մարզպետի քայլերին, սակայն դրանք չեն լուծելու առկա անվստահությունը կառավարման խորհրդի նկատմամբ, քանի դեռ գործող կարգերը չեն փոխվում և կառավարման խորհուրդներում ո՛չ ծնողական համայնքի, ո՛չ մանկավարժական խորհրդի, ո՛չ լիազոր պետական մարմինների ներկայացուցիչները չեն գործում աշակերտների կրթության իրավունքի շահերից, որն է՝ օգնել ու պարտադրել տնօրենին դպրոցում ապահովել բարոյահոգեբանական այնպիսի բարենպաստ մթնոլորտ, որտեղ երեխաների համար սովորելը լինի ոչ թե պարտադրանք, այլ հաճելի անհրաժեշտություն։

ԿԳՄՍ նախարարությունը դանդաղում է ոչ միայն այս հարցում, հարգելիներս, ՔԱՅԼ ԱՐԵՔ։

Հ․Գ․ Հարգելի ծնողներ, ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը հոդվածում բարձրացված խնդրի շուրջ»։


ԼՐԱՀՈՍ
12:33 • 17/02
Բանակում ստեղծված իրավիճակն ամենաթողության, 30 տարվա անարդարության հետևանքն է. Մանվել Եղիազարյան
12:32 • 17/02
«Թունելի վերջում լույս ենք տեսնում». Չինաստանի արտգործնախարարն ասել է, որ երկիրը մոտ է կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակ տանելուն
12:17 • 17/02
Քըլըչդարօղլուն այսօր դատական հայց կներկայացնի Էրդողանի դեմ
12:15 • 17/02
Պետք էր հրավիրել միջազգային հանրությանը ԱՀ ընտրությունները դիտելու և 30-ամյա անկախ ժողովրդավարական պետության ձեռքբերումները տեսնելու. Թ. Պողոսյանը՝ մյունխենյան բանակցությունների մասին
12:13 • 17/02
Կնոջ՝ 47 տարի առաջ ԱՄՆ-ում կորցրած մատանին հայտնաբերվել է Ֆինլանդիայում
12:11 • 17/02
Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, ազատվելով Մայրավանքում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Դամասկոսի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո
11:56 • 17/02
«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան. ՔԿ
11:50 • 17/02
Բանակը PR-ի տեղ չէ, չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ՝ մտնել զորամասեր, անգամ եթե այսօր նախարար ու պատգամավոր են․ Արթուր Վանեցյան. Aravot.am
11:47 • 17/02
«Դա միակ անունն էր, որ նա գիտեր». Թրամփը ԿՀՎ-ին ստիպել է գտնել և սպանել Բեն Լադենի որդուն՝ անտեսելով ավելի առաջնային թիրախները. NBC news
11:42 • 17/02
ՔԿԾ համակարգում նոր հանդերձանքի հատկացման գործընթացը սկսվել է, այն կիրականացվի փուլերով՝ ըստ հաստատված ժամանակացույցի
11:24 • 17/02
ԿԳՄՍՆ-ն 2019-ի դեկտեմբերի 30-ից չունի հանրակրթության ոլորտի պատասխանատու փոխնախարար այն դեպքում, երբ դպրոցներում կուտակված են հազար ու մի խնդիրներ. Ա. Բախշյանը դիմել է Ա. Հարությունյանին
11:22 • 17/02
5 տոննա. Կոստա Ռիկայի ոստիկանությունն առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենախոշոր խմբաքանակը
11:21 • 17/02