Հայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցերԻ՞նչն է Ձեզ կաշկանդում, պարոն Գաբրիելյան, սա Ձեր առաջին թեստն է. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, բարձր ամբիոններից շոու եք սարքել․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)Իշխանությունը համարձակություն ունի՞ COP17-ի ժամանակ ասելու, թե ինչպես է Ադրբեջանը վանդալիզմ իրականացնում. Իրինա Յոլյան (տեսանյութ)COP17-ի ծախսերի ու գնումների վերաբերյալ պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցելԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից
Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Փաշինյանը՝ ՍանչեսինՄիջազգային գործընկերները որքա՞ն գումար են տվել Արցախից բռնի տեղահանվածների համար, ու ի՞նչ եք արել դրանք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Եթե Արցախին մինչև 2020թ-ը հատկացրած 144 միլիոն դոլարը էլ չի հատկացվում՝ բա հիմա ու՞ր է այդ գումարը, տվեք՝ բնակարան գնեն. Ֆարմանյան (տեսանյութ)Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու՝ 60-օրյա հրադադար հաստատելու առաջարկըՄեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան800 լիտր դիզվառելիք, ծխախոտ ու կեղծ օղի․ ոստիկանության բացահայտումները Արագածում և Դարբնիկում5-ից մեկն է գոհ ծրագրից, դա նշանակում է, որ ծրագիրը վատն է. Արթուր Խաչատրյանը` բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ համայնքային հիմնարկի պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
Խոշոր հրդեհ Փարիզում. ամբողջությամբ այրվել է երկրի ամենահին փակ շուկանՀավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր է ստորագրվելԱրեշում հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն. Էլինար ՎարդանյանՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըԳազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մարզերումՎաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինությունՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Թերմոսը՝ 7800 դրամ, բեյջի թելը՝ 1240, էկո պայուսակը՝ 3432․ պատգամավորը գտել է շուկայական գները և «խնայել» գրեթե 85 միլիոն դրամ (տեսանյութ)
Անշեղորեն ու մեծ տեմպերով գնում ենք դեպի արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր. ՊԵԿ նախագահԵգիպտոսն ավիահարվածներ է հասցրել Սուդանին. կա 72 զոհԻշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի, ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ծիծաղելի են. Վարդանյան
Գեղարքունիքում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
ԱԱԾ-ն կանխել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպքը (տեսանյութ)«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերըԱպարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել ենԻրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա (տեսանյութ)Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե ՀովհաննիսյանԵս առաջարկում եմ, որ COP-17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)ԱՄՆ-Ռուսաստան վառելիքի գործարքը ձմռանն ընդառաջ ազդակ է Արևմուտքին․ վերլուծաբանՏիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Պաշտոնանկություն ՊՆ-ում
Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան ՄալխասյանըՀորմուզի նեղուցում անհաջողությունից հետո ԱՄՆ-ի բանակը հայտնվել է ծանր վիճակում.«Մտորումների Թատրոնը» Գյումրիում ազդարարում է 7-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ նոր բեմադրություններով և թատերական մեկնաբանություններովՈւկրաինայի ԱԳ նախարարը պատասխանել է Զելենսկիի վերաբերյալ Թրամփի աղմկոտ հայտարարությանը Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է
Հասարակություն

Թույլ չենք տա նոր զոհ․ մի ստիպեք, որ պոտենցյալ զորակոչիկների մայրերով փողոց դուրս գանք․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)

Ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում բանակում։ Խոսքը մեր երեխաների մասին է, ովքեր, չգիտես՝ ինչ պայմաններում, զոհ են դառնում ոչ թե թշնամու գնդակից, այլ ներսում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը, ում նախաձեռնությամբ ակցիա էր կազմակերպվել՝ խնդրին լուծում տալու նպատակով։

Նինա Կարապետյանցի խոսքով՝ ոչ մի անգամ զոհերի թիվն այսքան մեծ թվի չի հասել, ինչպես այս մի 40 օրվա մեջ։ Իրավապաշտպանը հայտարարում է, որ այս ամենը պետք է բացատրություն ունենա, և այդ բացատրությունը պետք է տան պաշտոնատար անձինք՝ սկսած առաջին դեմքերից։

Նինա Կարապետյանցն ընթերցեց հայտարարությունը, որոց դատապարտում են տեղի ունեցածն ու պահանջում հանդիպում՝ ՀՀ վարչապետի, Պնախարարի, Դատախազի ու պատկան այլ մարմինների հետ։ Միևնույն ժամանակ իրավապաշտպանը նշեց, որ մինչ օրս զինվորի սպանության ոչ մի գործ ամբողջական բացահայտված չէ։

«Ասում են՝ 99 %-ով բացահայտել ենք․ ստում են, իրական մեղավորները բացահայտված չեն ու պատժված չեն, և դա է պատճառը, որ բանակում շարունակվում են նման դեպքերը»,- ասաց Նինա Կարապետյանցը։

Նրա դիտարկմամբ՝ գործի բացահայտման ուղղությամբ տարվում է ստանդարտ սցենար, որից ոչ մի քայլ այս ու այն կողմ չի գնում։

Կարապետյանցն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե սպանությունների պատճառը՝ քաղաքացիական հասարակությունից բանակ եկած քրեական ենթամշակույթ պարունակող երիտասարդներն են։

«Ուզում է ասել, որ բոլոր ընտանիքներում գողականներ ու հանցագործնե՞ր են դաստիարակվում, ու այդ 18 տարեկան, կներեք արտահայտությանս համար, լակոտները կարողանում են տակնուվրա անել մի ամբողջ զորամա՞ս․․․ Պարոն Փաշինյան, եթե ձեր կառույց գա էդ բարքերով մեկը, և ցանկանա իրենը թելադրի ձեր փոխնախարարներին ու նախարարներին, դուք ի՞նչ կանեք էդ մարդուն, կարգի չե՞ք հրավիրի, ես իմ կառույցում կարգի կհրավիրեմ, բա ո՞նց եղավ, որ մեկ-երկու 18 տարեկանի չեն կարողանում կարգի հրավիրել»,- ասաց Կարապետյանցը։

Նրա խոսքով,՝քանի դեռ հիվանդ է կառույցն ու չի ընդունում իր մեղքի բաժինը՝ նոր զոհեր են լինելու․ «Մենք նոր զոհեր ունենալու ոչ ռեսուրս ունենք, ոչ ցանկություն և ոչ էլ թույլ կտանք։ Մի ստիպեք, որ պոտենցյալ զորակոչիկների մայրերով փողոց դուրս գանք, սա այն քայլն է, որին չենք ցանկանա գնալ»։

Մանրամասները՝ տեսանյութում