Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Դավիթ Տոնոյանի հեռանալով խնդիրը չի լուծվի

Բանակում ոչ մարտական պայմաններում 13 զոհ ունենալուց հետո միայն, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց խնդրով զբաղվել ու իր մոտ կանչել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ու Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։

Այն, որ վարչապետի մոտ այս քննարկումը պետք է տեղի ունենար շատ ավելի վաղ՝ այն ժամանակ, երբ զինվորի ընտանիքը որոշեց նրա դին հանգիստ հողին հանձնելու փոխարեն դիմել ծայրահեղ քայլի ու ճանապարհ փակել, պարզ է, բայց արդյոք այդքան պարզ է բանակում խորացող խնդրի լուծումը և արդյոք վարչապետի հետ զինվորական վերնախավի քննարկումն ու ինչ-ինչ կադրային լուծումներն ունակ են լուծելու դրանք։ Սրանք հռետորական հարցեր են, որոնց ավելանում է ևս մեկը՝ արդյոք միայն Դավիթ Տոնոյանին հեռացնելով վաչապետը կարո՞ղ է հարցը լուծված համարել, չէ՞ որ նրա կադրային քվազի քաղաքականությունը ձախողված է բոլոր ոլորտներում, հետևաբար հարց է առաջանում, եթե Տոնոյանին հանում է, նրա փոխարեն բանակն ո՞ւմ է վստահում։ 

Իհարկե, իշխանությունն իր տեսակի մեջ լուծումներ կտա այս կուտակված խնդիրներին՝ ցույց տալով նաև հասարակությանը, որ լսում է քաղաքացու բողոքը, որ ամիսուկես անց ականջալուր է լինում իրեն ու իր իշխանությանն ուղղված քննադատությանը, որ 13 ոչ մարտական զոհի համար պատիժ է սահմանում պատասխանատուների համար՝ նրանց հեռացնելով իրենց պաշտոններից, բայց արդյոք դրանք բանակի վրա կարող են դրական ազդել։ Դրանք ամենակարճ լուծումներն են, որոնց կարող է գնալ իշխանությունը՝ իր վարկանիշը փրկելու և հանրության մոտ առկա դժգոհության ալիքը լռեցնելու համար, բայց բանակում դրանք նույն էֆեկտը չեն ունենլու, քանի որ առկա դժբախտությունների պատճառներից մեկը հասարակության մոտ պետության ամենաբարձր օղակներից սերմանվող անհանդուրժողականությունն է, սևերի ու սպիտակների, հակապետականի և ազգի նվիրյալի միջև բաժանումը, որի առաջը վարչապետը չի կարող առնել ոչ կադրային փոփոխությամբ, ոչ ոմանց պաշտոնանկությամբ։ Հասարակությունը ջլատելու այս քաղաքականությունը, որի երկրորդ մեկնարկը տրվեց 2018 թվականի հեղափոխությունից հետո այլևս լրջագույն խնդիր է հասարակության գիտակցական մակարդակում, որը մեկ կամ երկու պաշտոնյային պաշտոնանկությամբ չի լուծվում, այս իշխանությունը չի կարող վերհանել գիտակցական մակարադկում սերմանված ատելության ու անհանդուրժողականության ենթաշերտերը, քանի որ հենց այդ շերտերի վրա խաղալով էլ պահում է այն, ինչն իրեն այդքան պետք է՝ սեփական իշխանությունը, այնպես որ Տոնոյանին հեռացնելը հարցի լուծում չէ. այն լուծում է մի քանի հոգու համար ընդամենը, որոնք բերանները բաց տևական ժաանակ է սպասում են իր երազանքի պաշտոնին. խնդրին այս տեսանկյունից նայելիս էլ հասկանալի է դառնում վերջին օրերին Տոնոյանի հեռացման պահանջը որոշ շրջանակների կողմից։

NEWSPRESS.am