Վթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցերԻ՞նչն է Ձեզ կաշկանդում, պարոն Գաբրիելյան, սա Ձեր առաջին թեստն է. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, բարձր ամբիոններից շոու եք սարքել․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)Իշխանությունը համարձակություն ունի՞ COP17-ի ժամանակ ասելու, թե ինչպես է Ադրբեջանը վանդալիզմ իրականացնում. Իրինա Յոլյան (տեսանյութ)COP17-ի ծախսերի ու գնումների վերաբերյալ պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցելԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից
Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Փաշինյանը՝ ՍանչեսինՄիջազգային գործընկերները որքա՞ն գումար են տվել Արցախից բռնի տեղահանվածների համար, ու ի՞նչ եք արել դրանք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Եթե Արցախին մինչև 2020թ-ը հատկացրած 144 միլիոն դոլարը էլ չի հատկացվում՝ բա հիմա ու՞ր է այդ գումարը, տվեք՝ բնակարան գնեն. Ֆարմանյան (տեսանյութ)Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու՝ 60-օրյա հրադադար հաստատելու առաջարկըՄեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան800 լիտր դիզվառելիք, ծխախոտ ու կեղծ օղի․ ոստիկանության բացահայտումները Արագածում և Դարբնիկում5-ից մեկն է գոհ ծրագրից, դա նշանակում է, որ ծրագիրը վատն է. Արթուր Խաչատրյանը` բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ համայնքային հիմնարկի պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
Խոշոր հրդեհ Փարիզում. ամբողջությամբ այրվել է երկրի ամենահին փակ շուկանՀավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր է ստորագրվելԱրեշում հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն. Էլինար ՎարդանյանՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըԳազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մարզերումՎաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինությունՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Թերմոսը՝ 7800 դրամ, բեյջի թելը՝ 1240, էկո պայուսակը՝ 3432․ պատգամավորը գտել է շուկայական գները և «խնայել» գրեթե 85 միլիոն դրամ (տեսանյութ)
Անշեղորեն ու մեծ տեմպերով գնում ենք դեպի արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր. ՊԵԿ նախագահԵգիպտոսն ավիահարվածներ է հասցրել Սուդանին. կա 72 զոհԻշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի, ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ծիծաղելի են. Վարդանյան
Գեղարքունիքում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
ԱԱԾ-ն կանխել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպքը (տեսանյութ)«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերըԱպարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել ենԻրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա (տեսանյութ)Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե ՀովհաննիսյանԵս առաջարկում եմ, որ COP-17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)ԱՄՆ-Ռուսաստան վառելիքի գործարքը ձմռանն ընդառաջ ազդակ է Արևմուտքին․ վերլուծաբանՏիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Պաշտոնանկություն ՊՆ-ում
Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան ՄալխասյանըՀորմուզի նեղուցում անհաջողությունից հետո ԱՄՆ-ի բանակը հայտնվել է ծանր վիճակում.«Մտորումների Թատրոնը» Գյումրիում ազդարարում է 7-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ նոր բեմադրություններով և թատերական մեկնաբանություններովՈւկրաինայի ԱԳ նախարարը պատասխանել է Զելենսկիի վերաբերյալ Թրամփի աղմկոտ հայտարարությանը Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5
Հասարակություն

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի՝ 10.12.2019թ. որոշման դեմ ներկայացված իմ վերաքննիչ բողոքը, որոշեց՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի վերաքննիչ բողոքը բավարարել, թիվ ԵԴ/0749/11/10 գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019թ. դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանել՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը:

Ավելի վաղ, ես՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանս, Արմեն Գևորգյանին ՀՀ սահմանը հատելը չթույլատրելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էի ներկայացրել, որով խնդրել էի իրավական գնահատականի արժանացնել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության գործողությունները, իսկ քրեական գործ հարուցելու առիթի օրինականության և հիմքերի բավարար լինելու դեպքում՝ հարուցել քրեական գործ: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունը այնուհետև՝ նաև առաջին ատյանի դատարանը գտել էին, որ իմ կողմից ներկայացված հաղորդումը վերացական է և չի պարունակում կոնկրետ տվյալներ հանցագործության հատկանիշների մասին: Սակայն ինչպես վերը նշվեց, վերադաս ատյանը իրավացիորեն գտավ, որ իմ կողմից ներկայացված հաղորդում է, ոչ թե վերացական բնույթ է կրել, այլ պարունակել է տվյալներ հանցագործության հատկանիշների մասին»: