Երրորդ անգամ կդառնամ պապա. Գոռ Հակոբյանը կիսվել է ուրախությունով (ֆոտո)
Դերասան Գոռ Հակոբյանն ինստագրամյան էջում հրապարակում է արել՝ իր հետևորդներին տեղեկացնելով, որ իրենց ընտանիքում երրորդ համալրումն է սպասվում։
Նա ուլտրաձայնային հետազոտության միջոցով ստացված պատկերն է հրապարակել՝ մակագրելով․
«Արդեն ժամանակն է, որ կիսվեմ ուրախությունովս: Սեպտեմբերին երրորդ անգամ կդառնամ պապա: Մնաց 7 ամիս: Տարոսը Ձեզ»:
Նշենք, որ դերասանն ու կինը՝ Հրուշ Մնոյանը, երկու որդի ունեն։ Նրանց ավագ որդին՝ Վարդանը, 8 տարեկան է, իսկ կրտսեր որդին՝ Ֆելիքսը, 5 տարեկան։
