Ուշադիր կլինեք, նման դրվագները դժվար են մարսվում. Աշոտյանի դիտարկումը՝ Մյունխենից
Ալիեւին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Հա, ու եւս մեկ դիտարկում Մյունխենից:
Ալիեւին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Հայկական ՖԲ տիրույթն ահագին մեմեր ստեղծեց:
Բայց հուսամ, լավ եք հաշվել: Ուշադիր կլինեք, հաջորդ հնարավոր հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք: Նման դրվագները դժվար են մարսվում:
Մշտապես զգոն կպահեք արարողակարգի ծառայությունը»: