Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Քաղաքականություն

«Այո», «ոչ», թե՞ պարզապես բոյկոտ․ ի՞նչ է փոխվելու «հպարտ» ու «դուխով» «ժող ջան»-ի կյանքում

Այս օրերին Սահմանադրական հանաքվեն վեր է դասվել բանակի աղմկահարույց դեպքերից, սահմանին տիրող վիճակից, Փաշինյան-Ալիև  հանդիպման հետ կապված քննարկումից ու, ընդհանրապես, երկրի համար իսկապես կարևորագույն հանդիսացող շատ խնդիրներից։

Ու մինչ հասարակության մի լայն, շատ լայն շերտի համար «այո»-ն, «ոչ»-ն ու բոյկոտը դարձել է օրվա խնդիր, ապա հանրաքվեի հեղինակ-վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների խնդիրը մարդկանց հավատացնելն է, որ ճիշտը «այո»-ն է:

Երբեմնի ընդդիմադիր Փաշինյանը, ով ֆինանսներ չուներ քարոզարշավների ժամանակ, ու ուշադրություն գրավելու և ասելիքը տեղ հասցնելու համար բարձրանում էր պատերի, տների կտուրների ու սյուների վրա, այսօր արդեն մեծահարուստի «կայֆերի» մեջ է։ Նա ցոփ ու շվատ դիրքերից է հանդես գալիս։ Բայց այստեղ զավեշտն այն է, որ պետական բյուջեն շռայլելու համար նախկիններին քարկոծող Փաշինյանն այսօր ինքն է շռայլում պետբյուջեն՝ միայն «այո»–ի լոգոյի համար բյուջեից տրամադրելով 6 մլն դրամ։

Նա իր էջում հայտարարություն է տարածել, թե նա, ով կմասնակցի մրցույթին ու մրցանակային տեղ կզբաղեցնի, կպարգևատրվի գումարի տեսքով։

Մրցույթը հայտարարվել է՝ 

1-ին տեղի համար՝ 3 մլն դրամ

2-րդ տեղի համար՝  2 մլն դրամ

3-րդ տեղի համար՝ 1 մլն դրամ

Իհարկե, դեռևս պարզ չէ, թե ինչու պետք է 2-րդ և 3-րդ տեղը գրավածները պարգևատրվեն գումարով, եթե որպես լոգո օգտագործվելու է միայն առաջին տեղը զբաղեցրածը։ Բայց այստեղ հարցը նույնիսկ դա էլ չէ, այլ այն, որ հանրաքվեն, ինչպես սահմանադրագետներն են ասում, անօրինական է։

Սահմանադրական հանրաքվեի բուն նպատակը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելն է։

Եթե մարդիկ կան՝ չգիտեն, ապա հարկ է նկատել, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը մշակել է «Իմ քայլը» խմբակցությունը, նախատեսում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահի և այն անդամների լիազորությունները, որոնք նշանակվել են մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները: Այս փոփոխությունը չի վերաբերի ՍԴ 9 դատավորներից միայն երկուսին՝ Վահե Գրիգորյանին ու Արմեն Դիլանյանին։

Կամ այլ կերպ ասած՝ կձևավորվի «իշխանության դուդուկի տակ պարող» դատարան․․․

Ո հիմա Փաշինյանի և նրա թիմակիցների թիվ մեկ խնդիրը մարդկանց համոզելն է, որ ՍԴ-ն «քխ» է, ու հենց այդ կառույցն է մեղավոր, որ իր խոստացած բարեփոխումները դեռևս չեն իրականացել, որ դեռ աղքատների թիվը չի նվազել, որ մարդիկ դեռ արտագաղթում են, որ տուգանքները չեն նվազում, որ նոր տուգանքներ են ավելանում և էլի շատ բաներ, որոնք խանգարում են մարդկանց բարելավել իրենց կյանքը։

Գուցե տարօրինակ թվա, բայց Փաշինյանը գիտակցում է, որ հանրաքվեի ակնկալվող «այո»-ն իր գրպանում չէ։ Ուստի զարմանալի չէ, որ նա չբավարարվի 6 մլն-ով ու շարունակի գումարներ ծախսել, որպեսզի հասնի իր սպասածին։

Ամեն դեպքում, Փաշինյանն անհանգիստ է և գործի է դրել ոչ միայն ֆինանսական, այլև մանիպուլիացիայի ենթարկելու բոլոր միջոցները։ 

Թե ինչ կապ ունի ասֆալտապատ ճանապարհը ՍԴ դատարանի կամ հանրաքվեի հետ, հայտնի է միայն Փաշինյանին, կամ ավելի ճիշտ բոլորին է հայտնի, որ ճանապարհների վերանորոգումներն ընդհանրապես ոչ մի աղերս չունեն ոչ մի տիպի դատարանների հետ։

Այս պահին Փաշինյանից դժգոհ են վարորդները, ովքեր բազմիցս հավաքվել են կառավարության դիմաց՝ հանդիպելու նրա հետ և քննարկելու երթևեկության բալային համակարգը։ Սակայն վարչապետը ո՛չ դուրս է եկել, ու ո՛չ էլ ընդունել նրանց։ Ու հիմա, փորձում է սիրաշահել նրանց՝ ֆեյսբուքյան լայվով․ խոսելով ու համոզելով վարորդներին, որ բալային համակարգով դեռ ոչ մի վարորդ չի զրկվել վարորդական իրավունքից։ Նրա խոսքով պարզվում է, որ բոլոր 138 վարորդները, ովքեր զրկվել են վարորդական իարվունքից՝ մանշանակ խմած լինելու պատճառով են զրկվել․

«Եթե բալային համակարգով վարորդական իրավունքից զրկումներ լինեն, ապա դրանց մասին տեղեկություններ կլինեն մարտի վերջին - ապրիլի սկզբին»։

Մի խոսքով, Փաշինյանը իր «ժող ջան»-ին 10 րոպե տևողությամբ լայվով համոզում էր, որ ինչ արել են՝ արդար են արել, հավանաբար նրա համար, որպեսզի բորբոքված վարորդները փոքր-ինչ ըմբռնումով մոտենան ու իրենց «Այո»-վ, ևս մեկ շանս տան իրեն․․․

Սակայն եթե անգամ Փաշինյանը խոստանար, որ բալային համակարգն ընդհանրապես չի գործելու, ապա չի բացառվում, որ նա դրանից հետո հայտարարեր, թե բալային համակարգն անհրաժեշտ է, քանի որ դա ժոցղովրդի պահանջն է․․․

Ընդհանրապես «ժողովրդի սիրելի վարչապետին» հեշտ է համոզել իր նվիրյալներին, թեկուզև այն պատճառով, որ նրանց մեծ մասի գլխում «աղքատություն» է և այն լցնելը հենց Փաշինյանի է վերապահված։ Նա էլ լցնում է՝ ինչպես իրեն է ձեռք տալիս։

Տեղին է հիշեցնել, որ մի ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, թե աղքատները հացին «կակա են ասում», ու պետք է պայքարել աղքատության դեմ, իսկ այսօր պարզվում է, որ այդ «կական» մարդկանց գլխում է ու պետք է պայքարել, ոչ թե աղքատության վերացման, այլ գլխում տիրող աղքատության դեմ։

Իսկ քանի դեռ մարդկանց գլուխներում աղքատություն է, Փաշինյանն այն լցնում է մոլախոտով՝ մանիպուլիացիայի ենթարկելով հասարակությանն ու նրանց վերածելով ամբոխի։

Վերջին հաշվով, ո՛չ այո-ն, ո՛չ էլ ոչ-ը, ու նույնիսկ բոյկոտը միանշանակ չեն փոխելու մարդկանց կյանքը դեպի լավը և, անկախ հանրաքվեի ելքից, վեհ գաղափարներից զրկված ու ամբոխի վերածված հասարակությունը շարունակելու է ապրել աղքատ ուղեղներով, իսկ նրանց թելերի վրա խաղացնող Փաշինյանը՝ շարունակելու է իր ցոփ ու շվայտ կյանքը, քանի դեռ թելեր կտրողներ չեն հայտնվել։ 

NEWSPRESS.am