Սալմա Հայեկը պատասխանել է բոտոքսով տարվելու մեղադրանքներին
Դերասանուհին լողափից սելֆի էր հրապարակել: «Անչափ շատ բոտեքս: Պետք չի, Սալմա»,- գրել էր հետեւորդը: «Ես բոտեքս չեմ արել, բայց շնորհակալ եմ խորհրդի համար: Արդեն մտածում էի, որ գուցե ժամանակն է»,- պատասխանել է Հայեկը:

Մյուս օգտատերերը սկսել են 53-ամյա Սալմային համոզել, որ ոչ մի բոտեքս էլ պետք չի, որ նա շատ ավելի լավ տեսք ունի, քան որոշ 20 տարեկաններ: Նրանք նշել են, որ դերասանուհին նման ներարկումների կարիք չունի, քանի որ բնականից շատ գեղեցիկ է: