Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից
Համատեղ ջանքերով երկու երկրի միջև համագործակցությունը կշարունակի խորանալ. Փաշինյանը՝ ՍանչեսինՄիջազգային գործընկերները որքա՞ն գումար են տվել Արցախից բռնի տեղահանվածների համար, ու ի՞նչ եք արել դրանք. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Եթե Արցախին մինչև 2020թ-ը հատկացրած 144 միլիոն դոլարը էլ չի հատկացվում՝ բա հիմա ու՞ր է այդ գումարը, տվեք՝ բնակարան գնեն. Ֆարմանյան (տեսանյութ)Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու՝ 60-օրյա հրադադար հաստատելու առաջարկըՄեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան800 լիտր դիզվառելիք, ծխախոտ ու կեղծ օղի․ ոստիկանության բացահայտումները Արագածում և Դարբնիկում5-ից մեկն է գոհ ծրագրից, դա նշանակում է, որ ծրագիրը վատն է. Արթուր Խաչատրյանը` բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ համայնքային հիմնարկի պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
Խոշոր հրդեհ Փարիզում. ամբողջությամբ այրվել է երկրի ամենահին փակ շուկանՀավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր է ստորագրվելԱրեշում հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն. Էլինար ՎարդանյանՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըԳազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մարզերումՎաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինությունՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Թերմոսը՝ 7800 դրամ, բեյջի թելը՝ 1240, էկո պայուսակը՝ 3432․ պատգամավորը գտել է շուկայական գները և «խնայել» գրեթե 85 միլիոն դրամ (տեսանյութ)
Անշեղորեն ու մեծ տեմպերով գնում ենք դեպի արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր. ՊԵԿ նախագահԵգիպտոսն ավիահարվածներ է հասցրել Սուդանին. կա 72 զոհԻշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի, ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ծիծաղելի են. Վարդանյան
Գեղարքունիքում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
ԱԱԾ-ն կանխել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպքը (տեսանյութ)«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերըԱպարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել ենԻրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա (տեսանյութ)Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե ՀովհաննիսյանԵս առաջարկում եմ, որ COP-17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)ԱՄՆ-Ռուսաստան վառելիքի գործարքը ձմռանն ընդառաջ ազդակ է Արևմուտքին․ վերլուծաբանՏիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Պաշտոնանկություն ՊՆ-ում
Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան ՄալխասյանըՀորմուզի նեղուցում անհաջողությունից հետո ԱՄՆ-ի բանակը հայտնվել է ծանր վիճակում.«Մտորումների Թատրոնը» Գյումրիում ազդարարում է 7-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ նոր բեմադրություններով և թատերական մեկնաբանություններովՈւկրաինայի ԱԳ նախարարը պատասխանել է Զելենսկիի վերաբերյալ Թրամփի աղմկոտ հայտարարությանը Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է
Այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Աբրահամյան
ԱԺ-ում կառավարությունը արտահերթ նիստ է անում. ՈւՂԻՂՀունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետԳնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnրՍպասվում է կարճատև անձրևՄենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող. ըստ Փաշինյանի՝ պատմությունն այն չէ, ինչ տեղի է ունեցելԿալանքի կիրառումը, քաղաքական խոսքի պարագայում ՄԻԵԴ-ը գրեթե բոլոր գործերով ճանաչում է իրավունքի խախտումՌուսաստանի՝ Ուկրաինային հասցրած հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել
Տեսանյութն ակնհայտորեն հաստատում է, որ Իրանի քաղաքացիները Ծառուկյանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել. փաստաբանը տեսանյութ է հրապարակել
Վազող տողեր

«Դե լավ, է՜»․ Ալենը գոռաց զոհված տղերքի մայրերի վրա․ նրա շոուն չստացվեց (տեսանյութ)

Խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները, կառավարության հերթական նիստի օրը, եկել էին պահանջելու հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Այս ծնողներն արդեն երկար տարիներ պայքարում են արդարության համար ու պահանջում բացահայտել իրենց որդիների սպանությունների գործերը, քանի որ նրանք ավելի քան վստահ են՝ իրենց որդիները ոչ թե ինքնասպանություն են գործել են, ինչպես ներկայացվում է, այլ նրանց սպանել են։ Մայրերը նկատում են, որ եթե անգամ զինվորներն ինքնասպանության են դիմել, ապա նրանց դրդել են դրան, մինչդեռ ոչ մի զինվորի ինքնասպանության գործով մեղավոր չի պատժվել։

Հեղափոխությունը նրանց մեջ հույս արթնացրեց, որ արդար դատավարություն կլինի և ամեն ինչ ջրի երես դուրս կգա, սակայն ոչ մի գործ, ոչ մի մասով չի տեղաշարժվել։ Կառավարության փետրվարի 20-ի նիստի օրն էլ, կառավարություն էր շտապում Ազգային ժողովի նախագահի տեղեկալ, իմքայլական Ալեն Սիմոնյանը, ով իբր որոշեց «լսել» ծնողներին։ 

Ավելի լավ էր՝ չաներ դա․ կողքից նայելիս, այնպիսի տպավորություն էր, որ նա այդ քայլին գնացել է «գալոչկա» դնելու, շոու սարքելու համար և ցույց տալու, թե իբր ավելի ժողովրդավար է, քան կառավարության ներսում այդ պահին նիստին մասնակցող մյուս պաշտոնյաներն ու բոլոր այն նախկինները, ում ժամանակ այս գործերը հանգուցալուծում չեն ստացել։ 

Մի քիչ ժպտալով, մի քիչ հեգնական հայացքով ու մի քիչ էլ հակադարձելով վրդովված որդեկորույս մայրերին՝ Սիմոնյանը նրանց լսեց ընդամենը 6 րոպե։

Մայրերն ասացին, որ իրենք արհամարհված են, քանի որ ոչ ոք իրենց չի լսում, ու իրենց որդիների սպանության գործի բացահայտման համար շահագրգռված չէ։

«Ձեզ հետ համաձայն չեմ»,- ասաց Սիմոնյանը՝ ժպտալով։

Վրդովված մայրերը մի քիչ բորբոքված ու, բնականաբար, բարձրացնելով տոնը, պահանջում էին, որ Սիմոնյանը փոխանցի վարչապետին, որ իրենք ուզում են հանդիպել նրա հետ։ Սիմոնյանն այս անգամ արձագանքեց․

«Վարչապետն ամեն ինչ գիտի»։

Ու երբ ծնողները նորից ասացին, որ իրենց ոչ ոք չի լսում, իրենց բոլորն արհամարհում են, իսկ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն էլ ընդհանրապես չի պատասխանում իրենց զանգերին՝ Ալեն Սիմոնյանը բորբոքվեց։ Նա սկսեց գոռալ զինվոր կորցրած մայրերի ու հայրերի վրա, իսկ հետո, արհամարհական ձեռքը թափ տալով, ասաց․ «լավ, է՜», ու հեռացավ՝ իր հերթին արհամարհելով ու հերթական անգամ ապացուցելով, որ բանակում տիրող վիճակի ու սպանությունների պատճառները հենց կոստյումով պաշտոնյաների արհամարհական ու անտարբեր վերաբերմունքն է։

Ո՛չ Փաշինյանը, ո՛չ Սիմոնյանը, ո՛չ էլ նախկին ու ներկայիս մյուս կոստյումավորները, երբեք չեն կարող հասկանալ, թե ինչ է ապրում սևազգեստ մայրը, երբ նրա տան ճրագը մարում է, երբ իր որդուն սպանողին քողարկում են, երբ իրեն չեն լսում, երբ չեն փորձում բացահայտել ու պատժել իրական մեղավորներին։

Ալեն Սիմոնյանին այդ պահին պարզապես «դիվիդենտներ էր» հարկավոր, քանի որ առջևում հանրաքվե կա, ու հարկավոր է սիրաշահել մարդկանց, որպեսզի ստանան իրենց բաղձալի «այո»-ները, հատկապես որ հրահանգ կա մանիպուլիացիայի ենթարկել մարդկանց։ Բայց ավելի լավ էր նման ցինիկ ժպիտով ու ինքնավստահ տեսքով չմոտենար, քանի որ ծնողները նորից զգացին, որ իրենց չեն լսում, իրենց հարցը պարզապես շահարկում են։ Ու այդ էր պատճառը, որ նրանք սկսեցին բորբոքվել ու վրդովմունքից ավելի բարձր տոնով խոսել։

Նրանց որդիները դասալիք չեն դարձել, ինչպես շատ պաշտոնյաներ կամ նրանց որդիներ են արել դա, բանակից չեն փախել, ծառայել ու զոհ են գնացել բանակում ստեղծված արատավոր վարք ու բարքին, ու այսօր արժանացել են արհամարհական ու անտարբեր վերաբերմունքի։

Ծնողներից մեկը շատ դիպուկ նկատեց․ «Մեր երեխաները հավի ճուտ չէին, որ սպանվեցին ու վերջ՝ կորան», բայց Ալենը միայն անտարբեր ժպիտով լսում էր․․․․

Դեռ երեկ, բանակի վիճակի համար պատասխանատու էին հանրապետականները, իսկ այսօր՝ Ալենն ու մյուս կոստյում-ժիլետավորները, ովքեր եկան, որ նախկիններին չհիշենք, եկան, որ ամեն ինչ ավելի լավ լինի, եկան, որ վերջ դրվի անարդարությանը․․․ բայց եկան, ու կրկնեցին նախկինների սխալները․․․

Այո՛, հենց Սիմոնյանն ու նրանից առաջ կոստյումավորներն են բանակում ստեղծել այդ բարձիթողի վիճակը, որն այսօր Փաշինյանը ներկայացնում է իբրև քաղաքացիական կյանքից բանակ ներխուժած քրեական ենթամշակույթ։

Մինչդեռ արատավոր ենթամշակույթն արդեն բույն է դրել իշխանական համակարգի արմատներում ու սկսել կրծելով չորացնել եղածը․․․

Արմինե Մկրտումյան