Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

Գործ ունենք ստատուս-քվոյի պահպանմանն ուղղված բովանդակության հետ. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շաբաթ օրը Ստեփանակերտում կայացած ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների թվով երրորդ համատեղ նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կարևորագույն արձանագրմամբ։ Նա կրկնեց օրեր առաջ Երևանում հարցազրույցում հնչեցրած իր այն միտքը, որ ներկայումս ձևավորվում է ղարաբաղյան բանակցային գործընթացի նոր բովանդակություն։ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում հերթական անգամ վերահաստատել է, որ առանց Արցախի մասնակցության չի կարող լինել խնդրի կարգավորման որևէ վերջնական լուծում, և որ Արցախը բանակցային գործընթացի մասնակից է։ Սա չափազանց կարևոր է։ Մյուս արձանագրումը վերաբերում է բանակցային գործընթացում նոր բովանդակության ձևավորմանը, և պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսելիս հղում է անում մյունխենյան հանդիպմանը և մյունխենյան սկզբունքներին։

Ընդհանրապես, տեղական և արտերկրյա փորձագիտական հանրույթի առնվազն մի մասի շրջանակում տիրապետող է տեսակետը, որ մյունխենյան հանդիպմամբ վերջնականապես պատմության գիրկն ուղարկվեցին մադրիդյան սկզբունքները։ Իսկ բանակցային գործընթացի նոր բովանդակության համար ըստ էության հիմք են հանդիսանալու Ալիևի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ 6 կետերից բաղկացած «մյունխենյան սկզբունքները»։ Բնականաբար, այսօր դեռ վաղ է խոսել այն մասին, որ դրանք արդեն իսկ դարձել են բանակցային գործընթացի նոր բովանդակություն, սակայն կարելի է արձանագրել, որ այդ բովանդակության հիմքերը դրվում են այսօր։ Մեզ՝ հայկական կողմերիս համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչ վեկտոր ու միտում է ունենալու բանակցային գործընթացի այդ նոր բովանդակությունը, արդյոք այն հանգեցնելո՞ւ է հարցի վերջնական կարգավորման, ինչպես իր խոսքում ակնարկել է Նիկոլ Փաշինյանը, թե՞ միտված է լինելու ստատուս-քվոյի պահպանմանը՝ նոր գործիքակազմով։

Քանի որ խնդրի վերջնական կարգավորման տեսանելի հեռանկարներ գոնե այս պահին չեն ուրվագծվում, ապա կարելի է ենթադրել, որ գործ ունենք ստատուս-քվոյի պահպանմանն ուղղված բովանդակության հետ, քանի որ եթե չկա խնդրի կարգավորման վերջնական տարբերակ, ստատուս-քվոյի պահպանությունն այն անհրաժեշտ նվազագույնն է, որը բխում է մեր շահերից։

Մյուս կողմից՝ ստատուս-քվոյի պահպանությանն ուղղված ռազմավարությունը նշանակում է, որ հայկական երկու պետությունները՝ Հայաստանն ու Արցախը, դեռ տևական ժամանակ ապրելու են այդ ռազմավարության սպասարկմանն ուղղված ռեժիմում, ինչը ենթադրում է բանակի ու սպառազինությունների վրա կատարվելիք մեծ ծախսեր, զինված ուժերի մարտունակության անընդհատ բարձրացմանն ուղղված ներդրումներ։ Իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին մեր տնտեսությունները պետք է պատրաստ լինեն սպասարկելու այդ ռեժիմը։

Այդ տեսանկյունից չափազանց կարևոր էր ինչպես Ստեփանակերտի ելույթում, այնպես էլ օրեր առաջ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի կատարած այն արձանագրումը, որ Հայաստանի ու Արցախի տնտեսական զարգացումը համարվում է անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ։ Տնտեսությանը անվտանգային նշանակություն հաղորդելով միայն մենք կկարողանանք սպասարկել ստատուս-քվոյի պահպանմանն ուղղված ռազմավարությունը։ Իսկ դա նշանակում է, որ տնտեսության զարգացումը ոչ թե սոսկ դրական ցուցանիշներ ու քաղաքացիների համար բարեկեցիկ կյանք ապահովելու միջոց է, այլ Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ։

Հետևաբար տնտեսության զարգացումը, համակարգային, ենթակառուցվածքային ներդրումների ապահովումն ու որպես դրա հետևանք՝ նոր որակի տնտեսության կայացումը մեզ համար պետք է ունենան ռազմավարական, անվտանգային նշանակություն։ Ղարաբաղյան հիմնախնդրի հայանպաստ լուծում կարող են ապահովել միայն տնտեսապես զարգացած Հայաստանն ու Արցախը։ Միայն այդ դեպքում մենք Ադրբեջանին կկարողանանք պարտադրել բանակցային նոր բովանդակություն, իսկ միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կստիպենք հաշվի նստել մեր նոր օրակարգերի հետ»։