NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Քաղաքականություն

Մի շնաբարո դուսպրծուկ իր Ֆեյսբուքի էջին սուտ լուր է դրել․ Մարուքյանը հերքեց (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հերթական անգամ հերքել է տարածվող ոչ հավաստի լուրերն իր և իր ղեկավարած կուսակցության մասին։

Նա ֆեյսբուքյան ուղերձով խոսել է տարածված 3 ստերի մասին:

«Մի շնաբարո դուսպրծուկ իր Ֆեյսբուքի էջին գրել է, որ իբր ես ստորագրել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար։ Սուտ է, ես նման բան չեմ ստորագրել, չէի կարող ստորագրել»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ այդ մասին լուրը ինքն արդեն հերքել է, բայց այն նորից տարածվել է։

«Երկրորդ սուտը՝ գրում են, որ մենք և ՀՅԴ-ն աջակցում ենք «ոչ»-ի շտաբին: Մենք հայտարարել ենք, որ ընդհանրապես չենք մասնակցելու քարոզչության գործընթացին և հետ ենք քաշվել:

Մեզ հետ կապվում են հազարավոր քաղաքացիներ, ասում են՝ խնդրում ենք, ընտրական հանձնաժողովներում ձեր տեղերը տվեք մեզ, գնանք էդ մի օրն աշխատենք, էդ 66 հազար դրամն ստանանք, հացի փող չունենք: Մենք ասում ենք, որ մենք տեղեր չունենք հանձնաժողովներում, որովհետև պաշտոնապես գրանցված «ոչ»-ի թիմը միայն կարող է հանձնաժողովում տեղեր նշանակել: Մենք նաև ասում ենք, որ հնարավորություն կա, մենք դեմ չենք, որ դուք գնաք և հանձնաժողովներում աշխատեք, դա քարոզչություն չի, մեկ օրվա աշխատանք է: Հանձնաժողովի անդամն օրենքով սահմանված կարգով ուղղակի քվեարկության ժամանակ օրենքն է իրացնում: Ասել ենք՝ դեմ չենք, որ մեր անդամները գնան և աշխատեն: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք լիցենզիա են ստացել ԼՀԿ-ի կողմից: Եթե մենք դեմ էլ լինենք, իրենք կարող են գնալ ու աշխատել:

Դրանից հետո լուր է տարածվում, որ մենք աջակցում ենք «ոչ»-ի շտաբին, որովհետև «ոչ»-ի քարոզչություն Հայաստանում չկա:

Այդ մարդիկ ընդամենը հետևելու են արդարությանը, և իշխանական ճամբարից խառնվել են իրար: Իմ մոտ տպավորություն է, որ մարդիկ վախենում են, որ հանձնաժողովում գրագետ մարդիկ են ներգրավվում։ Կարո՞ղ է ուզում եք հանրաքվեն կեղծել, դրա համար եք խառնվել իրար։ Չգիտեմ, չեմ ուզում ես խառնվել այն ամենի մեջ, բայց իմացեք, որ դա էլ է սուտ»,- հայտարարել է Մարուքյանը:

Երրորդ սուտը Մարուքյանի ներկայացմամբ այն է, որ Նիկոլ Փաշինյանին մտերիմ մի անձնավորություն, որ «Ելք» դաշինքի ժամանակ իրենց հետ շփվել է, իրար ճանաչում են, ֆեյսբուքի իր էջում տարածել է նյութեր, որ Դավիթ Խաժակյանը հանդիպել է «Ադեկվադների» հետ: Մարուքյանը հիշեցրեց, որ տարածված լուսանկարը երկու տարվա վաղեմություն ունի և արվել է այն ժամանակ, երբ Խաժակյանն ու «Ադեկվադի» անդամները հաղորդման հյուր են եղել։

«Ժողովուրդ, այլանդակ հակաքարոզչություն է տեղի ունենում: Ես տեսնում եմ, որ այսօր անբարոյականությունը սահմաններ չունի։ Ցանկացած բան, ցանկացած մարդու մասին կարելի է ասել, տեսանյութ պատրաստել»,- ասաց նա և հավելեց, որ նման դեպքերում, սակայն, դատի տալն անիմաստ է, քանի որ շատ նյութեր անհեղինակ են։

«Երբ իշխանությունը լացում է, թե մեդիաներն իրենց չեն պատկանում, իմացեք, որ այսօր մեդիատիրույթում ամենահզորը գործող իշխանությունն է։ Այսօր գործող իշխանության դեմ այս առումով խաղ չկա։

Եթե Նիկոլ Փաշինյանը տեսնելով, որ թիմակիցը երկու տարի առաջվա նկար է տարածքում և չի ասում՝ եղբայր, դա սուտ է, մի արա, էս մեր տեսակը չի, ինքը դառնում է այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն: Հետեւեք ձեր մարդկանց, թույլ մի տվեք, որ բարոյականության բոլոր սահմանները մարդիկ հատեն»,-ասաց Մարուքյանը: