Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

ՀՔԾ-ն պարզապես ևս մեկ անգամ խայտառակվեց. Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մամուլից տեղեկացա, որ վարչապետ Փաշինյանի միջնեկ դուստրը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Սամսոնյանի՝ պահանջելով հերքել զրպարտությունը եւ փոխհատուցել կրած բարոյական վնասները։

Իմ համոզմամբ հենց սա է իրավական ճիշտ ճանապարհը, որ կարող էր արվել։ Իսկ ՀՔԾ-ի արածը, քրեական հետապնդումը Նարեկ Սամսոնյանի դեմ, խայտառակ ապօրինություն է։

Սուտ մատնություն կատարելու առթիվ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրելը քրեական իրավունքի տեսանկյունից զավեշտալի է բազմաթիվ պատճառներով։ Դրանցից մեկի մասին ավելի վաղ խոսել էի, դա այն է, որ սուտ մատնություն կատարելու համար պարտադիր պայման է, որպեսզի հանցավոր արարք կատարողը հստակ գիտակցի, որ իր հայտնածը տեղի չի ունեցե, նա միանշանակ գիտակցել է, որ չի եղել այդպիսի բան եւ գիտակցաբար կատարել է սուտ մատնություն։ Ընդ որում, թեկուզ եւ հայտնված դեպքն իրականում տեղի ունեցած չլինի եւ Նարեկ Սամսոնյանն էլ հաստատապես համոզվի, որ դա տեղի չի ունեցել, միեւնույնն է անհնար է մեղադրանք առաջադրել Սամսոնյանին, քանի որ իր կողմից այդ մասին հրապարակելիս ինքը հավատացել է դրան։ Իրեն որեւէ մեկն այդ մասին պատմել է, հայտնել է, եւ ինքը վստահ է եղել, որ դա եղել է։ Հակառակն ապացուցելն անհնար է, որը հենց ՀՔԾ-ի պարտականությունն է։

Հիմա մեկ ուրիշ տեսանկյունից եմ ցանկանում քննարկել այդ անհեթեթ քրեական մեղադրանքը։

Նարեկ Սամսոնյանն իր հայտարարությամբ հայտնել է, որ՝ «Վարչապետի թիկնազորը գնացել է նույն ռեստորան՝ դարձյալ իկրա գնելու, սակայն առաջարկել են փոխանցմամբ գումարը տալ: Ռեստորանից նրանց հայտնել են, թե այդ պարագայում կիլոգրամը 3 հազար դոլարի փոխարեն կարժենա 5 հազար դոլար: Վարչապետն էլ, տեղեկանալով այդ մասին, բարկացել է եւ հարկային տեսուչներ է ուղարկել տվյալ ռեստորան»։

ՀՔԾ-ն փորձում է մեղադրել Սամսոնյանին այն բանում, որ վարչապետին մեղադրել է հանցագործություն կատարելու մեջ։

Դիտարկենք, թե արդյո՞ք Նարեկ Սամսոնյանի վերոգրյալ հայտարարության մեջ կա վարչապետին հանցանք կատարելու մեջ մեղադրանք։ Սամսոնյանն ասում է, որ փոխանցումով վճարելու դեպքում գինը թանկանում է, քանի որ հարկեր են առաջանում։ Իսկ ի՞նչ կաներ ցանկացած վարչապետ, երբ իմանար, որ մինչ այդ, փաստորեն, վաճառվել է ապրանք եւ հարկեր չի վճարվել։ Իհարկե կհանձնարարեր, որպեսզի հարկայինը պատասխանատվություն կիրառեր։ Իսկ այդ հանձնարարությունը մի՞թե անօրինական է, առավել եւս՝ հանցագործություն։ Իհարկե ոչ։ Այսինքն՝ Սամսոնյանը որեւէ դեպքում վարչապետին հակաիրավական, առավել եւս՝ հանցանք կատարելու մեջ չի մատնել։

ՀՔԾ-ն պարզապես եւս մեկ անգամ խայտառակվեց»։