Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«168 Ժամ». «Թու-թու-թու»-ի ու իշխանության անլրջության հետևանքները. խուճապային տրամադրություն

«168 Ժամ» թերթը գրում է.

«Կիրակի օրը Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Հաստատվեց պաշտոնապես։ Հասարակության շրջանում, ոչ առանց հիմքի, կասկածներ կան, որ իրականում վարակման դեպքեր եղել են ավելի վաղ, սակայն պաշտոնապես դրա մասին հայտարարվել է միայն մարտի 1-ին՝ այդ օրը հայտարարված երթը չեղարկելու համար։ Անկախ ամեն ինչից, արդեն երկու օր է՝ հասարակությունն ապրում է խուճապային տրամադրություններով, ինչի վկայությունն են նաև դեղատներից՝ դեղեր, սուպերմարկետներից՝ մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության սննդամթերք գնելու դեպքերը։

Մեղադրել քաղաքացիներին այդ խուճապի համար, բնականաբար, չի կարելի, քանի որ խուճապ տարածողն առաջին հերթին՝ իշխանություններն են՝ սկսած վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Հենց իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, կիրակի օրվանից սկսեցին իրարամերժ տեղեկություններ հաղորդել վարակվածի մասին՝ սկզբում հայտարարելով, թե փնտրում են նրան տեղափոխած տաքսիի վարորդին, հետո ասելով, թե իրականում նա տեղափոխվել է նույն ինքնաթիռով տեղափոխված անձանցից մեկի հետ՝ հարազատի ավտոմեքենայով, և այդպես շարունակ։

Խուճապի մյուս ալիքը տարածվեց այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ վարակվածն ու Իրանից Հայաստան տեղափոխված ևս շուրջ 30 քաղաքացիներ տեղավորվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում․ մի քանի ժամերի ընթացքում Ծաղկաձորը գրեթե դատարկվեց այնտեղ հանգստացողներից, ինչը կանխելու համար իշխանության ներկայացուցիչները՝ վարչապետի գլխավորությամբ, նախարարներով, պատգամավորներով, մեկնեցին Ծաղկաձոր ու համացանցը ողողեցին այնտեղից արված լուսանկարներով։

Հաջորդ խուճապը պաշտոնյաների իրար հակասող հայտարարություններն էին դպրոցներն ու հարակրթական բոլոր հաստատությունները փակելու վերաբերյալ: Սկզբում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե ինքն իր երեխաներին երկուշաբթի օրը դպրոց է ուղարկելու, քանի որ որևէ վտանգ չկա: Սակայն նրա այդ հայտարարությունից կարճ ժամանակ անց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում հայտարարեց, թե գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-8-ը, այսինքն՝ փակվում են բոլոր հանրակրթական հաստատությունները:

Այս հակասական հայտարարություններն իրականում է՛լ ավելի սրեցին խուճապային տրամադրությունները հասարակության շրջանում, որոնք չգիտեին՝ ում հավատալ, ում՝ ոչ: Ամենազավեշտալին այն է, որ այս ամենից հետո հենց նույն պաշտոնյաները ֆեյսբուքյան իրենց էջերում մարդկանց համոզում են հավատալ միայն պաշտոնական տեղեկատվությանը, այսինքն՝ իրենց: Սակայն այդպես վարվելու դեպքում միանշանակ խուճապը կմեծանա:

Այսպիսով, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպք, իշխանություններն անհոդաբաշխ հայտարարություններ ու ոչ համակարգված քայլեր են անում, ինչի արդյունքում՝ քաղաքացիները վստահ չեն, որ իշխանությունն իրականում անում է վարակի տարածման կանխարգելման համար բոլոր անհրաժեշտ գործողությունները։ Այսինքն՝ առկա է վստահության դեֆիցիտ իշխանության նկատմամբ, ինչի պատճառով քաղաքացիներից ամեն մեկը փորձում է ապահովագրել ինքն իրեն, այդ թվում՝ դեղորայք ու սննդամթերք պահեստավորելով։

Մնում է հույս ունենալ, որ կորոնավիրուսի արձանագրված դեպքն առաջինը լինելով՝ կդառնա նաև վերջինը, այլապես խիստ կասկածելի է, որ իշխանություններն ի զորու կլինեն համարժեք քայլեր կատարել, Աստված մի արասցե, վարակի նոր դեպքերի առկայության պարագայում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում