Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Կառավարությանը ձեռք չի՞ տալիս կարգավորել ձվի շուկան

Ընդհանուր թանկացումների ֆոնին՝ ձվի կտրուկ էժանացումը ոչ միայն չվրիպեց հասարակության աչքից, այլև մտավախություն ու կասկածամտություն առաջացրեց որոշների մոտ, թե հին ձուն են «սաղըցնում»։

Ու եթե շարքային գնորդներին անհանգստացնում է միայն ձվի թարմ և հին լինելու հարցը, ապա մանր ու միջին ձեռներեցները մտավախություն ունեն, որ խոշոր տնտեսվարող սուբյեկտները փորձում են իրենց՝ մանրերին, դուրս մղել դաշտից և, ձվի գնի էժանացմամբ, «իրենց գործին խփում են»։

Շուրջ մեկ ամիս քննարկվում է այն հարցը, թե ի վերջո ինչի՞ հաշվին է ձուն վաճառվում, այսպես ասած «ջրի գնով», բայց հարցի պատասխանը «չի գտնում» նույնիսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)։ Համենայնդեպս ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարել է, թե շուկայում ուսումնասիրությունները դեռ շարունակվում են։ Նա այս մասին հայտարարեց նաև դեռ անցյալ ամսվա կեսին՝ փետրվարի 13-ի կառավարության նիստում․

«Եթե եղավ մեծ տնտեսվարողների կողմից վարած հակամրցակցային քաղաքականությունը, պատասխանատվության կենթարկեն ու շատ արագ, որ խնդիրը վերանա»։

ՏՄՊՊՀ նախագահի այս վճռականությունն այդ օրը, հավանաբար, այնքան էլ դուր չեկավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Նա «խուճապ» որակեց հանձնաժողովի նախագահի մտահոգությունը՝ կապված էժանացման հետ, ու ուղիղ հարց տվեց Գեղամ Գևորգյանին․ «Ինչպես է ստացվել, որ այս տարի Ամանորին ձվի հետ կապված խուճապային իրավիճակ չունեցանք»:

Թերևս պետք չէ գուշակություններ անել, թե այդ նիստից հետո ինչպես ծավալվեց խոսակցությունն Ավինյանի և Գևորգյանի միջև, փաստն այն է, որ այդ օրվա նիստի ժամանակ «գտնեմ-բերեմ-պատժեմ»-ի պատրաստակամությունը Գևորգյանի մոտ առաջվանը չէ։ 

Իհարկե, ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը շարունակում է ձվի այդչափ էժանացումը «աբսուրդ» որակել, բայց բավարարվում է միայն հայտարարությամբ։ Իսկ գործնականում ՏՄՊՊՀ-ն ուսումնասիում-ուսումնասիրում ու այդպես էլ դեռ չի «հասկանում», ու չի կարողանում պարզել, թե ով է իրական մեղավորը, որ ձուն վաճառվում է ինքնարժեքից ցածր գնով։

Այս օրերին Գևորգյանի «բացահայտող» հայտարարությունը եղել է այն, թե իբր ձվի շուկայում պրոֆիցիտը կապված է նրա հետ, որ վերջին 2 տարում հավերի անկում չի եղել․․․ չենք քննարկում։

Հնարավոր է շուկայում ունենք ավելցուկ, գերարտադրություն, մրցակցություն, ժամկետանց ձվերի խմբաքանակ․․․ ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, ձվի էժանացումից իրականում չպետք է ուրախանալ, քանի որ այն իրենից խնդիր է ներկայացնում, ու եթե իրավիճակը չկարգավորվի, ապա որոշ ընկերություններ ուղղակի սննկացման կգնան։

Այս ամենը հասկանալու և կանխելու համար կառավարության մասնագետներին շատ կարճ ժամանակ է հարկավոր, բայց քանի դեռ շուկան կարգավորված չէ, ապա կարելի է երազակացնել, որ այն վերահսկող կառույցներն այնքան էլ շահագրգռված չեն, որ խնդիրը լուծում ստանա, ու չի բացառվում, որ գուցև, ինչ-որ ձևով իրենց շահն ունեն այս բիզնեսից․․․ Չենք քննարկում նաև, թե ում մատը կարող է խառը լինե այս հարցում, դրա ձայնը թերևս դեռ կլսենք, սակայն մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ դաշտում կան մի քանի խաղացողներ, քանի որ միայն մեկ արտադրող չէր կարող գնային քաղաքականության վրա նման ազդեցություն ունենալ, այն էլ՝ առանց «հովանավորի»․․․ 

Ի միջի այլոց, Գեղամ Գևորգյանին 2018 թվականին գյուղնախարար նշանակելու համար, ըստ օդից կախված լուրերի, միջնորդել է Տիգրան Ավինյանը, ով, դարձյալ նույն տեղեկության համաձայն, շահագրգռված է եղել նաև նրան տեսնել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում։

NEWSPRESS.am