800 լիտր դիզվառելիք, ծխախոտ ու կեղծ օղի․ ոստիկանության բացահայտումները Արագածում և Դարբնիկում5-ից մեկն է գոհ ծրագրից, դա նշանակում է, որ ծրագիրը վատն է. Արթուր Խաչատրյանը` բռնի տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու մասին (տեսանյութ)Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ համայնքային հիմնարկի պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասԱդրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցումԽոշոր հրդեհ Փարիզում. ամբողջությամբ այրվել է երկրի ամենահին փակ շուկանՀավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր է ստորագրվելԱրեշում հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն. Էլինար ՎարդանյանՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 16-րդ հողատարածքըԳազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մարզերումՎաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինությունՀՀ պատանի բռնցքամարտիկները մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Թերմոսը՝ 7800 դրամ, բեյջի թելը՝ 1240, էկո պայուսակը՝ 3432․ պատգամավորը գտել է շուկայական գները և «խնայել» գրեթե 85 միլիոն դրամ (տեսանյութ)
Անշեղորեն ու մեծ տեմպերով գնում ենք դեպի արդար ու թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր. ՊԵԿ նախագահԵգիպտոսն ավիահարվածներ է հասցրել Սուդանին. կա 72 զոհԻշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի, ունի իրականության հետ կապ չունեցող մշակված թեզեր, որոնք ծիծաղելի են. Վարդանյան
Գեղարքունիքում 2-ամյա տղան անզգուշաբար քացախաթթու է խմել և հիվանդանոցի ճանապարհին մահացել
ԱԱԾ-ն կանխել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպքը (տեսանյութ)«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերըԱպարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել ենԻրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա (տեսանյութ)Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե ՀովհաննիսյանԵս առաջարկում եմ, որ COP-17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)ԱՄՆ-Ռուսաստան վառելիքի գործարքը ձմռանն ընդառաջ ազդակ է Արևմուտքին․ վերլուծաբանՏիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Պաշտոնանկություն ՊՆ-ում
Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան ՄալխասյանըՀորմուզի նեղուցում անհաջողությունից հետո ԱՄՆ-ի բանակը հայտնվել է ծանր վիճակում.«Մտորումների Թատրոնը» Գյումրիում ազդարարում է 7-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ նոր բեմադրություններով և թատերական մեկնաբանություններովՈւկրաինայի ԱԳ նախարարը պատասխանել է Զելենսկիի վերաբերյալ Թրամփի աղմկոտ հայտարարությանը Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է
Այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Աբրահամյան
ԱԺ-ում կառավարությունը արտահերթ նիստ է անում. ՈւՂԻՂՀունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետԳնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnրՍպասվում է կարճատև անձրևՄենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող. ըստ Փաշինյանի՝ պատմությունն այն չէ, ինչ տեղի է ունեցելԿալանքի կիրառումը, քաղաքական խոսքի պարագայում ՄԻԵԴ-ը գրեթե բոլոր գործերով ճանաչում է իրավունքի խախտումՌուսաստանի՝ Ուկրաինային հասցրած հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել
Տեսանյութն ակնհայտորեն հաստատում է, որ Իրանի քաղաքացիները Ծառուկյանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել. փաստաբանը տեսանյութ է հրապարակել
Պետք է խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ. պետք է իջեցնեմ այլ «հրահանգ». Արթուր ԴանիելյանՀութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր Ռիադի օնավակայանին. կան զոհեր և վիրավորներՊՆ նախարարը հատարարում է՝ հո ե՞ս չեմ բանակում մահերի համար պատասխանատուն, Փաշինյանն էլ հայտարարում է, թե՝ խաղաղությունն է ինքնասպանությունների պատճառը. վերլուծաբանՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետիցՀորմուզի նեղուցում պայթել է նավթատար լցանավ, որը տեղափոխում էր 750 հազար բարել նավթԼոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել էՀոկտեմբերի 12-13-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում

Պատրա՞ստ է Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարին. համաճարակաբանի գնահատականը

Կորոնավիրուսը հասավ Հայաստան։ Համաճարակաբան, առողջապահության կազմակերպիչ Աշոտ Դավիդյանցի հետ Առողջապահական համակարգը /Mednews.am-ը/ զրուցել է վիրուսի տարածման պոտենցիալ վտանգների, դրանից խուսափելու ձևերի մասին ու այն մասին, թե ինչքանով են նախարարության կողմից կիրառվող քայլերը բավարար խնդրի դեմ պայքարելու համար:

Պարոն Դավիդյանց, Հայաստանում էլ գրանցվեց կորոնավիրուսի դեպք: Դա կանխատեսելի էր՞:

-Ես կարծում եմ, որ վիրուսը վաղ թե ուշ հասնելու էր Հայաստան, քանի որ այն սովորական ռեսպիրատոր վիրուսին հատուկ պահվածք ունի, տարածվում է օդակաթիլային ճանապարհով, իսկ դա նշանակում է, որ մենք չէինք կարող այնքան ինքնամեկուսանալ աշխարհից, որ կանխեինք վիրուսի ներթափանցումը, այն աշխարհի բոլոր երկրներում էլ տարածվում է, դրա համար չեմ կարծում, որ իմաստ ունի փնտրել մեղավորի, թե ինչու Հայաստան եկավ: Կան քննադատություններ,որ պետք է բոլոր Հայաստան եկողներին համապատասխան հետազոտության ենթարկել կամ մեկուսացնել, սակայն ճիշտ չէ մարդուն մեկուսացնելը, եթե նրա մոտ ախտանշաններ չկան: Ինձ նաև մարդիկ անընդհատ զանգում ու հարցնում են, թե արդյոք հնարավոր չէ անցնել կորոնավիրուսի հայտնաբերման թեստը ապահովության համար: Ու այս առումով ուզում եմ ասել՝ նախանշաններ չունեցող մարդու պարագայում այս հետազոտությունը անցկացնելն անիմաստ է՝ մենք կունենանք կեղծ բացասական պատասխան:

Ախտանշանները պետք է սկսեն դրսևորվել, որպեսզի կարողանանք ճիշտ ախտորոշել՝ մարդ վարակված է կորոնավիրուսով, թե ոչ:

Այսինքն մարդկանց մոտ խուճապը ծայրահեղացված է՞:


Այո, պետք չէ խուճապի մատնվել. հակահամաճարակաբանական տեսանկյունից և առողջապահական կազմակերպման տեսանկյունից կորոնան այն վիրուսը չէ, որից պետք է այսչափ վախենալ: Կորոնավիրուսի պարագայում մենք գործ չունենք սարսափելի մահաբեր վիրուսի հետ, դա էբոլա չէ: Էբոլայի պարագայում 10-ից 7-ը մահանում են, այդ ժամանակ լրիվ ուրիշ մոտեցում է պետք ցուցաբերել: Իսկ կորոնավիրուսի դեպքում՝ խոսքը գնում է սովորական, օդակաթիլային ինֆեկցիայի մասին:Պետությունն իրականացնում է պատշաճ վերահսկում այդ ուղղությամբ:Հավատացեք Թռչնի գրիպից» (H5N1) կամ «Խոզի գրիպից» (H1N1) էլ ավելի շատ մահացություն է եղել, քան կորոնավիրուսից: Ու այս տարի նորից կա H1N1-ի համաճարակ, բայց ոչ մեկ այդ մասին խոսում, մարդիկ ուղղակի համակերպվել են այդ վիրուսներիի գոյության հետ:
Իսկ կորոնավիրուսի դեպքում մահացությունը 2 տոկոս է, ինչը նշանակում է մահ՝ 100 հոգուց երկուսի դեպքում: Սովորական գրիպից էլ մահացությունները մոտ 5-6 տոկոս ավելի շատ են, քան՝ կորոնայից:

Կորոնավիրուսը վտանգավոր է նրանով, որ այս պահին սրա դեմ չկա համապատասխան վակցինա (հակավիրուս) և այս պահին իր բուժման դեղը դեռ հայտնաբերված չէ, ի տարբերություն H1N1-ի կամ և այդ խմբին պատկանող մյուս վիրուսների: Բայց երբ հայտնաբերվի էլ, չեմ կարծում,որ մասսայաբար բոլորը պետք է ստանան: Հիմնականում ռիսկային խմբերը կարիք ունեն այդ պատվաստմանը՝ օրինակ բժիշկները ու այն մարդիկ, որոնք շատ հաճախ են շփվում վիրուսակիրների հետ:

-Իսկ ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել վիրուսով չվարակվելու համար: Դիմակներիի պահանջարկը սկսել է մեծանալ և աննախադեպ գնաճ է տեղի ունեցել: Արդյո՞ք դիմակն այդքան օգնում է:

Դիմակն օգնում է վիրուսից պաշտպանվելու համար, բայց դա այն այդքան մեծ դեր չունի: Եվ բնակչությունը պետք է դադարի մտածել, որ եթե ես դիմակ չունեմ, ուրեմն՝ անպաշտպան եմ: Դրսում դիմակ կրելը կարծում եմ, ավելի շատ, հոգեբանական պաշտպանվածություն է տալիս մարդկանց: Իհարկե, դիմակն ինչ-որ չափ կօգնի, երբ մեր շրջապատում կա հիվանդ մարդ, բայց ավելի լավ կլինի, երբ տեսնում ենք հիվանդ մեկին, ուղղակի դուրս գանք այդ միջավայրից՝ դա կլինի հասարակական տրանսպորտ, մանկապարտեզ, թե դպրոց: Հավատացեք, հիմնական ու միակ իրական պաշտպանվածությունը մարդու գիտակցությունն է: Յուրաքանչյուր մարդ եթե զգում է, որ մրսած է, նույնիսկ մինչև ջերմության բարձրանալը, պետք է ինքնամեկուսանա, եթե սիմպտոմները չեն անցնում, անպայման դիմի բժշկի: Չպետք է հազալով և փռշտալով դուրս գա հանրային վայրեր: Երբ վիրուսակիրը փռշտում կամ հազում է սեղանի կամ այլ առարկայի մոտ, այդ լորձը մենք չենք նկատում: Ու երբ մենք անգիտակցաբար դիպչում ենք դրան, իսկ հետո այդ ձեռքերով տրորում աչքերը, սրբում քիթը, կարող ենք ինքներս էլ վարակվել:

Դրա համար պետք է բացառել հիվանդ մարդկանց հետ շփումը և, որ ամենակարևորն է հաճախ լվանալ ձեռքերը օճառով, ձեռքերով չդիպչել աչքերին, քթին, բերանի խոռոչին կամ, անպայման, լվացվել՝ նոր: Կարիք չկա փակվել տանը, եթե Ձեզ մոտ ոչ մի նախանշան չկա: Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնականում մահացություն գրանցվում է 60-ից բարձր մարդկանց շրջանում, հետևաբար Ձեր տարեց հարազատներին է կարևոր հեռու պահել վիրուսակիր օջախներից:

Արդյո՞ք Հայաստանն ունի բավարար ռեսուրս՝ պայքարելու վիրուսի դեմ։

Իհարկե ունենք: Եթե սկսվի համաճարակ, պետք է կարողանալ մաքսիմալ պայքարել՝ այդ վիրուսը կանխելու համար: Պայքարի համար պետությանը պետք է օգնի իր իսկ քաղաքացին՝ հետևելով կանխարգելման պարզ կանոններին: Մենք ունենք հիվանդանոցներում բավականաչափ հիվանդատեղեր, մենք ունենք հրաշալի բժիշկներ ու ախտորոշիչ կենտրոններ, որոնք բավականաչափ պատրաստված են և պրոֆեսիոնալ ու կարող են ապահովել բնակչության հետ ճիշտ աշխատանքը, եթե դրա կարիքը լինի: Իհարկե լավ կլիներ, որ առողջապահության նախարարությունը ունենար նաև փորձառու մասնագետ գլխավոր համաճարակաբան, ով արդեն իսկ լուրջ էպիդեմիաների հաղթահարման աշխատանքի փորձ կունենար, ու ճիշտ խորհուրդներ կտար նախարարությանը: Խուճապը բերում է անվստահության պետական համակարգի նկատմամբ, բայց պետական համակարգը բազմաթիվ էպիդեմիաներ հաղթահարած համակարգ է, ու գիտի իր անելիքը:

Ինչպե՞ս կարելի է կառավարել խուճապը:

Մենք կարող էինք այս խուճապը կառավարել՝ դիմելով Հայաստանի մասնագետներին, բայց անհասկանալի պատճառներով դա չի արվել: Մարդկանց հետ տեղեկատվական աշխատանքներում իշխանությունը շատ քիչ է օգտագործում մեր մասնագետների ներուժը, ովքեր կարող են օգնել նախարարությանը՝ ժողովրդին ճիշտ ուղերձներ փոխանցելու հարցում:

Իսկ սոցիալական ցանցերում շատերը խուճապի են մատնում հասարակությանը: Մենք դարձել են սոցցանցերի մտրակի զոհը՝ մանիպուլատիվ մասսաներ: Շատ անգամ այս քայլերը կիրառում են, չեմ ուզում ասել քաղաքական դիվիդենտներ շահելու համար, բայց սրա հիմքում ընկած է ժողովրդի ապատեղեկատվությունը: Ցանկացած կույրաղիքի վիրահատություն, սրտի ստենդավորում կամ որևէ ուռուցքի հետ կապված վիրահատություն, որը կատարվում է ՀՀ-ում և ամբողջ աշխարհում, իր մեջ պոտենցիալ մահվան ռիսկ է պարունակում: Բայց հիմա ով նյութ չունի, կորոնա վիրուսի մասին է գրում: Խոսքս ոչ միայն Հայաստանի, այլ նաև արտասահմանյան լրատվամիջոցների մասին է: Արտասահմանյան ԶԼՄ-ներում ամենուրեք գրված է՝ «մահացու կորոնա վիրուս». չի՛ կարելի այդպես: Ես մեկ շաբաթ առաջ Հոլանդիայից եմ եկել: Այնտեղ բժշկական միջավայրը և մարդիկ շատ հանգիստ են, ասում են, երբ վիրուսը գա՝ կպայքարենք:
Մենք էլ պետք է հանգստանանք և միանանք: Ժամանակին բոլոր համաճարակների դեմ միասին ենք պայքարել՝ համախմբվելով, քանի որ հիվանդությունը քաղաքականություն, մաշկի գույն, սոցիալական կարգավիճակ ու օրիենտացիա չի ճանաչում: Ու ես չեմ կարծում, որ Հայաստանի կապը արտաքին աշխարհի հետ պետք է խիստ սահմանափակել, քանի որ դա կբերի լուրջ տնտեսական խնդիրների: