Եգիպտոսում մահապատժի է ենթարկվել երկրի «ամենավտանգավոր ահաբեկիչ»-ն իր 37 անդամների հետ
Եգիպտոսում մահապատժի են ենթարկել երկրի ահաբեկչական խմբավորումներից մեկի «Բեյթ Անսար Ալ-Մակդիս»-ի ղեկավար Խիշամա Աշմաուիին, ում երկրի իշխանությունները համարում են ամենավտանգավոր ահաբեկիչը։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նշվում է նաև, որ Աշմաուիի հետ միասին մահապատժի է ենթարկվել ևս 37 մարդ։ Նա հանդիսանում է Եգիպտական բանակի նախկին զինվորական, ով ավելի ուշ դարձել է ահաբեկիչ։
Իրեն և իր խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել 54 հանցագործությունների համար։ Ամենաաղմկահարույց հանցագործությունը դա Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մուհամմադ Իբրահիմի սպանության փորձն է։