Ֆրանսիացի «սարդ մարդ»-ն առանց պարանների բարձրացել է 142 մետ բարձրությամբ շենքի վերջին հարկ
Ֆրանսիացի «սարդ մարդ» Ալեն Ռոբերն առանց ապահովագրական հարմարանքների Բարսելոնայում բարձրացել է 34-հարկանի շենքի վրա։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Հայտնի է, որ 142 մետր բարձրությամբ Գլորիես աշտարակը Իսպանիայի 14 ամենաբարձր կառույցներից մեկն է։
Տղամարդը կարողացել է հասնել շենքի վերջին հարկ, որից հետո իջել է ներքև, որտեղ նրան դիմավորել են ոստիկաններն ու փրկարարները։