NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Իրատես». ՀՅԴ ներկայացուցիչներն հանդիպել են Փաշինյանի հետ

«Իրատես» թերթը գրում է.

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բոյկոտելու կոչ անող ՀՅԴ ներկայացուցիչներն օրերս հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Իրատեսի» հետ զրույցում վարչապետի նորանշանակ մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց, որ հանդիպման նախաձեռնությունը, որին մասնակցել են Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, որևէ կողմինը չի եղել:

«Իրատեսին» այդպես էլ պարզ չդարձավ, թե կողմերը, ի վերջո, ինչպե՞ս են որոշել հանդիպել, ո՞վ է ում հրավեր ուղարկել, փողոցու՞մ են տեսնվել ու ջենթլմենական համաձայնությամբ հանդիպելու որոշում կայացրել, թե՞, ամեն դեպքում, կողմերից որևէ մեկը խոսելու կամ քննարկելու բան է ունեցել:

«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել համահայկական և տարածաշրջանային նշանակություն ունեցող հարցերի շուրջ»,- մեզ հետ զրույցում նշեց Մանե Գևորգյանը:

«Իրատեսի» հետ զրույցում նույն պատասխանը տվեց նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ նորից չհստակեցնելով, թե ով է եղել հանդիպման նախաձեռնողը: Վստահեցրեց՝ ներքաղաքական որևէ հարցի շուրջ չեն զրուցել:

«Տարակուսելի չէ՞, երբ կառավարության քայլերը քննադատող ուժի ներկայացուցիչը հանդիպում է վարչապետի հետ»,- հարցրինք: «Բնավ, ու եթե մեր ներուժը կարող ենք ծառայեցնել ի շահ Հայաստանի, ապա միանշանակ պետք է օգտակար լինել, բայց դա չի նշանակում, թե շեղվում ենք քաղաքական մեր օրակարգից կամ կաշկանդված ենք ներքաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր քննադատելու հարցում»,- ընդգծեց նա:

ՀՅԴ-ականների հանդիպումը Փաշինյանի հետ մի հստակ մեսիջ ունի՝ ուղղված իշխանությունների կողմից հրապարակ նետվող այն թեզին, թե հայաստանյան իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասով ներսի ու դրսի դաշնակցականների միջև տարաձայնություններ կան։ Անհասկանալի է, թե որն է եղել հանդիպմանը Զարեհ Սինանյանի ներկա լինելու տրամաբանությունը, եթե, ըստ Սաղաթելյանի ու վարչապետի մամուլի խոսնակի, բացառապես տարածաշրջանային հարցեր են քննարկվել: Բացի այդ՝ Սինանյանը Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ մոտ երկու շաբաթ առաջ է հանդիպում ունեցել, հետևաբար՝ ի՞նչ նոր օրակարգի շուրջ է եղել խոսակցությունը:

Այս ամենի ֆոնին ուշադրության է արժանի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի և Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի՝ օրերս տեղի ունեցած հանդիպումը, որի ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, կաթողիկոսը դժգոհություն է հայտնել Սինանյանի գործելաոճից: Բացառված չէ, որ ՀՅԴ-Փաշինյան հանդիպման ժամանակ նաև Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատաոճն է դարձել քննարկման առարկա»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում