Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին. զոհերի թիվն աճում էՔաղաքացու լռության պատճառով անգամ կատարյալ Սահմանադրությունը դառնում է դատարկ թուղթ. Իսահակ ՍրբազանԿապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. քաղաքապետարան«Փյունիկում» սպասում են Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն համաձայնեցրել Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների մանրամասներըՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել էԻրանը վերջին պահին հետաձգեց Շվեյցարիայում կայանալիք բանակցությունները. հայտնի են պատճառներըՉդրոշմավորված «Կիլիկիան»՝ շուկայում, ստվե՞ր, թե՞ տեխնիկական վրիպակ. Hetq.amՄիհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին Ինչ-որ նոր գործ են հորինել և կարել․ Ռուբեն Հակոբյանի որդի (տեսանյութ)
Մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը (լուսանկարներ)
Մեծավան գյուղից «Օպել» էին գողացել. 20-ամյա երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանություն (տեսանյութ)«Նոա» ՖԱ․ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը կարող է դառնալ կարևոր սկիզբ
Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Մեր սրտերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ և ընտանիքի հետ են. Փամբակում խեղդված 7-ամյա փոքրիկը մեր սիրելի «Օրրանի» սաներից էրՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԻրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներըԱնիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է. ԱԺՄ հայտարարությունըԺամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԻնչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը
«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
«Ուժեղ Հայաստանը» ՍԴ մուտքագրել է արել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է
Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. ԱբրահամյանՓամբակ գետում շարունակվում են անհետացած երեխայի որոնողական աշխատանքներըԵրևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերԳորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում են ուղարկել. «Ժողովուրդ»ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին լիակատար հրադադար հաստատելՈվքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում. «Հրապարակ»ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ոչ մի դեպքում չայցելել ՌուսաստանԽաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստը
Մամուլ

«Փաստ». «Հավաքվում ենք գյուղով». Շիրակի մարզի Արևշատ համայնքը ներկայացրել է 2020թ-ի գնումների ծրագիր

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շիրակի մարզի Արեւշատ համայնքը ներկայացրել է 2020 թվականի գնումների ծրագիրը։ Գյուղապետարանը մտադիր է գնել գրասենյակային պարագաներ, մաքրության համար անհրաժեշտ իրեր։ Համայնքապետարանը կգնի 2317 լիտր 400 դրամ արժողությամբ ռեգուլյար տեսակի բենզին՝ ընդհանուր առմամբ ծախսելով 950 000 դրամ։ Դրանից մի քիչ ավելի՝ 960 հազար դրամ, Արեւշատի համայնքապետարանը կծախսի հուշանվերներ եւ խորհրդանշական նվերներ ձեռք բերելու համար, ընդ որում, չկան տվյալներ, թե ինչ քանակի եւ արժողությամբ հուշանվերների մասին է խոսքը։

Համայնքապետարանը մտադիր է նաեւ պարենային ապրանքներ գնել՝ 40 հատ 2400 դրամանոց օղի, 40 հատ 1500 դրամանոց գինի, 10 հատ 5000 դրամանոց կոնյակ, 60 հատ 1000 դրամանոց երշիկ, 52 կգ խոզի միս՝ 2500 դրամ արժողությամբ։ 40 կգ տավարի տեղական, փափուկ միս ձեռք բերելու համար համայնքապետարանը նախատեսել է 120 հազար դրամ, նույնքան նաեւ ոչխարի միս ձեռք բերելու համար, հավի բդի համար ավելի քիչ՝ 40 հազար դրամ։

Կարծում եք ցուցակն այսքանով ամփոփվո՞ւմ է։ Իհարկե, ոչ. 10 կգ 2500 դրամանոց շոկոլադ, 50 կգ 400 դրամանոց խնձոր, նույն քանակի տանձ, որի գինը, սակայն, ավելի բարձր է՝ 600 դրամ։ Ցանկում կա նաեւ նարինջ, բանան, հաց, հանքային ջուր, հյութեր, պանիր, բանջարեղեն, զեյթուն։ Ֆուրշետների եւ ճաշկերույթների կազմակերպման համար կհատկացվի 300 հազար դրամ։ Միայն այս ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման համար գյուղապետարանն իր բյուջեից կծախսի մոտ 3 մլն դրամ։

Միեւնույն ժամանակ նշենք, որ համայնքապետարանն իրականացնելու է գրունտային ճանապարհների, ջրամատակարարման, փողոցների լուսավորության ցանցերի նորոգման եւ տարաբնույթ այլ աշխատանքներ։ Բացի դա, գումար է հատկացվելու նաեւ ջրամատակարարման, գազասպառման եւ այլ ծառայությունների համար։

Թե ինչ նպատակով է գյուղապետարանը մսեղեն, միրգ, խմիչ գնելու, պարզեցինք Արեւշատի գյուղապետ Սայադ Խաչատրյանից։ Նա նշեց՝ գյուղում մի քանի տոնակատարություններ են անցկացնելու։ «Շուշիի հաղթանակի օրվա, մեր գյուղի տոնի առթիվ հավաքվում ենք գյուղով։ Հուշարձան ենք գնում, ծաղիկներ տանում, ամբողջ գյուղով հավաքվում ենք, նշում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Սայադ Խաչատրյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում