Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

Վստրեչի ապերը պատմել է, որ ժամանակին օգնել անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին. Hraparak.am

Երեկ Hraparak.am-ը զրուցել է Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի հետ, որի տեղը հայտնի չէ։

«Նա բավականին ուշագրավ բաներ ասաց։ Նախ ասաց, որ երկու ամիս ինքը երկրում չէր, և այդ ընթացքում իրեն զանգահարել է ինչ-որ «իքս» անձ և գործարք առաջարկել։ Գործարքը հետեւյալն է եղել՝ նրան պետք է «փռեին ասֆալտին»։ Ինքն առերեւույթ համաձայնել է եւ որոշել է մարտի 1-ին վերադառնալ Հայաստան։

«Ինչ-որ «իքս» անձնավորություն զանգահարեց ինձ՝ գործարք առաջարկելու միտումով, որ, գիտե՞ս ինչ՝ արի Հայաստան, պայմանավորվենք, էդ գործողությունը կանենք, ե՛ւ քո համար լավ կլինի, և՛ կոնկրետ մարդկանց համար․ երևի պաշտոնի բարձրացում պիտի ստանային ինչ-որ մարդիկ։ Ես ասացի՝ հա, համաձայն եմ։ Եվ երբ որ եկավ գործարքի ժամանակը, դե, պարզ է, ինձ իմացող մարդիկ գիտեն՝ ես գործարքի գնացող չէի, այսպես ասած՝ խաբեցի իրենց, չստացվեց իրենց մոտ, ու այդտեղից սկսվեց իրենց էս հոգեխանգարմունքը՝ տուն ջարդելը, երեխային վնաս տալը և այլն, և այլն»,- ասաց նա։

Փորձեցինք հստակեցնել՝ գործարքն ինչի՞ շուրջ պետք է կայանար, ի՞նչ էին իրեն առաջարկում։ «Գործարքը նրա շուրջ էր լինելու, որ մի էնպիսի իրադրություն ստեղծվի, որը որ չէր ստացվել իրենց մոտ երկու անգամ, որ ինձ պառկեցնեն ասֆալտին, նկարեն։ Բայց ես չգնացի գործարքի»,- ասաց նա։ Վարդանյանը նաեւ նշեց, որ ինքը որեւէ քննությունից չի խուսափում՝ թող ծանուցեն, հրավիրեն, պատրաստ է ներկայանալ, նախկինում էլ, երբ հրավիրել են, ներկայացել է։

Նա այլ ուշագրավ բաներ էլ ասաց՝ կապված Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի հետ, թե ինչպես է ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանն անազատության մեջ էր գտնվում, օգնել Փաշինյանին եւ նրա ընտանիքի անդամներին։ «Իրենք հասցրեցին նրան, որ իմ հինգ տարեկան թոռնիկն էսօր խոսելու խնդիր ունի, ու ես չեմ ուզում հիմա խղճահարություն առաջացնել, Աստված կա վերեւը։ Եվ ես իմ տրամաչափից գտել եմ ցածր՝ սենց բաներ խոսելը, բայց որ իրենք իմ հինգ տարեկան թոռնիկին հասցրին էդ վիճակին, ես հիմա պետք է խոսեմ։ Խոսեմ նրանից, որ երբ նույն մեր շատ սիրելի վարչապետը նեղ դրության մեջ էր, ինքն էլ կունենար էդ ժամանակ երեւի հինգ տարեկան երեխա։ Ու ինչ-որ անհանգիստ դրության մեջ էր իր ընտանիքը, եւ ինքը միջնորդավորված՝ լրագրողներ Գոհար Վեզիրյանի, Շողեր Մաթեւոսյանի, Ավետիս Բաբաջանյանի, նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյանի միջոցով դիմում են ինձ, որ օգնեմ։ Ու գիշերը ժամը 2-ին Գոհար Վեզիրյանը զանգում է ինձ, հանում քնից, թեպետ ժամը կապ չունի, երբ ուզեր, կարող էր զանգել, բայց ես կարողացա ստեղծել իրավիճակ, դա կլիներ թե՛ իմ խորհուրդներով, թե՛ այլ տարբերակով, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդորրն էդ գիշեր ապահովվի, իրենք հանգիստ քնեն։ Համենայնդեպս, նեղության մեջ գտնվող մարդու ընտանիքին, ես մտածեցի, որ կարողացա մի փոքր բանով թեկուզ օգտակար լինեմ»,- ասաց Արամ Վարդանյանը։

Ըստ նրա՝ այս պահքի շրջանում ով որ այս հրամանը տվել է՝ գուցե շահարկելով վարչապետի անունը, որ գան, իր տուն ներխուժեն և հինգ տարեկան երեխային հասցնեն հիվանդության աստիճանի, մինչդեռ ինքը ժամանակին է հակառակն արել իրենց հանդեպ, ու սա բումերանգի պես վերադառնալու է իրենց։

«Կարող են հարցնել նաև Հայկ Գևորգյանին՝ իրենց ներկայիս պատգամավոր, որ նախկինում Փաշինյանի թերթի լրագրողն էր։ Էլի նույն անձանց միջոցով՝ Շողեր Մաթևոսյան, Գագիկ Ջհանգիրյան և այլն, միջնորդել են, որ օգնեմ։ Էլի ինչ-որ խնդիրների մեջ էր ընկել Հայկը, ու ես էլի իմ խորհուրդներով, ուրիշ ինչ-որ դրսևորումներով օգտակար եղա, ու հիմա էս մարդիկ էս ձևով երևի ուզում են իրենց «պարտքը» տան ինձ։ Բայց ես ինչ արել եմ իմ կյանքում, միայն տիեզերքից է հետ գալու, ես ոչ մեկից փոխհատուցում չեմ սպասել։ Դա՝ կոնկրետ կապված այն երևույթների հետ, երբ որ իրավապահ համակարգի էդ չինովնիկները, որ վարչապետի անունը տալով, որ նա է հրաման տվել, որ այսպիսի միջոցառում լինի, էսպիսի քայլերի են դիմում»,- ասաց նա։

Մեր ճշտող հարցին՝ ինքը Նիկոլ Փաշինյանին եւ Հայկ Գևորգյանին օգնել է քրեակատարողական հիմնարկո՞ւմ, թե՞ նրանց ընտանիքներին է օգնել դրսում, Վարդանյանն ասաց՝ և՛ նա, և՛ նա։ Նաև նշեց, որ գործող պաշտոնյաներից էլի մարդիկ են եղել, որոնց ինքը ժամանակին օգնել է, երբ նրանք անազատության մեջ են եղել, եւ եթե այդ պաշտոնյաներն այսօր տղամարդկություն ունենան, կխոստովանեն։ «Ես երբեք չեմ վախեցել, որ մեկը իմանա, կնեղանա ինձանից, որ ես իրենց օգնել եմ։ Ես համարել եմ՝ նեղն են, օգնել եմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում