NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«168 ժամ». Համաշխարհային տնտեսության ռիսկերն ահագնանում են, իսկ կառավարությունը բուկլետ է բաժանում

«168 ժամ» թերթը գրում է.

Մինչ իշխանությունները, վարչա­պետի գլխավորությամբ, բան ու գործ թողած, հանրաքվեի բուկլետներ են բաժանում, համաշխարհային շուկաներում տեղի են ունենում երևույթներ, որոնց հետևանքով Հա­յաստանի տնտեսությունն ու տասնյակ-հազարավոր ընտանիքներ կորցնում են իրենց եկամուտները: Կտրուկ նվազել են հանքահումքային ապրանքների. Մասնավորապես՝ նավթի գները: Գահավիժում է ռուսա­կան ռուբլին աղքատացնելով նաև մեր բազմահազար քաղաքացինե­րին:

Շաբաթը մեկնարկեց նավթի շու­կայի փլուզմամբ. Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսի արժեքը Լոնդոնի բորսայում սակարկություն­ների ընթացքում ընկավ 426 տոկո­սով՝ հասնելով բարելի դիմաց մինչև 3174 դոլարի: Wtl մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքն ընկավ 48.9 տոկոսով՝ տատանվելով 27-28 դոլարի շրջակայքում:
Գնանշումները փլուզվեցին այն տեղեկությունների ֆոնին, երբ հայտ­նի դարձավ, որ «ՕՊԷՔ+»-ի մասնակից­ները չեն կարողացել համաձայնու­թյան գալ նավթի արդյունահանումը նվազեցնելու շուրջ: Դա խուճապ է առաջացրել շուկայում. ինչի հետևանքով, որոշ գնահատումներով, առաջիկայում նավթի գները կարող են իջնել բարելի դիմաց ընդհուպ մինչև 15-20 դոլարի:

Նավթի շուկայի փլուզումը հան­գեցրեց ռուսական ռուբլու հերթա­կան գահավիժման: Չնայած այն ավելի վաղ էր սկսել արժեզրկվել, այ­նուհանդերձ վերջին իրադարձու­թյունների ֆոնին արագորեն կորցրեց քաշը:

Ռուբլու գինը կտրուկ ընկավ նաև Հայաստանի ֆինանսական շուկա­յում: Այժմ այն տատանվում է 6.6-6.9 դրամի սահմաններում: Մինչդեռ ան­ցած շաբաթվա վերջին գերազան­ցում էր նույնիսկ 7.2 դրամը: Չհաշ­ված, որ տարեսկզբին շատ ավելի բարձր էր և հասնում էր մինչև անգամ 7.9-8 դրամի: Դժվար չէ նկատել այն հսկայական տարբերությունը, որն արձանագրել է ռուբլու փոխարժեքը տարեսկզբից մինչև այժմ:
Այն, որ ռուսական արժույթի ար­ժեզրկումից Հայաստանի տասնյակ, եթե ոչ հարյուր֊հազարավոր քաղա­քացիներ կորուստներ են ունենում, նորություն չէ: Նախկինում նման իրա­վիճակների բազմիցս հանդիպել ենք: Այսօր էլ բան չի փոխվել: «Հեղափո­խությունից» հետո էլ մեր շատ ու շատ հայրենակիցներ իրենց ապրուս­տը վաստակում են Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի միջոցով: Նրանց և նրանց ընտանիքների եկա­մուտները ձևավորվում են հիմնակա­նում ռուսական ռուբլով: Ռուբլու ար­ժեզրկման հետևանքով նրանք գու­մարներ են կորցնելու և ոչ պակաս փոքր գումարներ: Սա նաև սոցիալա­կան լարվածության ռիսկեր է պարու­նակում:

Բայց խնդիրը միայն դա չէ: Նավթի գների փլուզումը կարող է հերթական ծանր հարվածը լինել Ռուսաստանի տնտեսության համար: Եթե այս իրա­վիճակը երկար պահպանվի՝ դրա հետևանքները զգալու են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև տնտեսությունը: Լինելով մեր երկրի հիմնական առևտրատնտեսական գործընկերը՝ Ռուսաստանի տնտեսու­թյան վատթարացումն ուղղակիորեն ազդելու է Հայաստանի վրա: Դա սո­վորաբար արտահայտվում է մի քանի ուղղություններով:

Նվազելու են ֆիզիկական անձանց մասնավոր փոխանցումները: Որքան էլ Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի տրանսֆերտային շու­կայում վերջին տարիներին կրճատ­վել է. այնուհանդերձ այն այսօր էլ շա­րունակում է ամենամեծ տեսակարար կշիռը կազմել: Տարեկան այդ երկրից Հայաստան է գալիս ավելի քան 1 մլրդ դոլարին համարժեք գումար: Նավթի գների անկումը, ռուբլու ար­ժեզրկումը, Ռուսաստանում տնտե­սական իրավիճակի վատացումը և մեր հայրենակիցների եկամուտների նվազումը հանգեցնելու է տրանսֆերտների կրճատման:

Տնտեսության մեջ դա արտահայտ­վելու է, առաջին հերթին արտահան­ման կրճատման տեսքով: Մեր ար­տահանման գրեթե 27-28 տոկոսը մտնում է ռուսական շուկա: Ռուբլու արժեզրկումը նվազեցնում է հայկա­կան ապրանքների մրցունակությու­նը: Կրճատվելու է նաև ռուսական շու­կայի սպառողական պահանջարկը: Ներդրումների մասին չենք խոսում, որովհետև Հայաստանի տնտեսու­թյան մեջ ռուսական ներդրումներն իշխանափոխությունից հետո առանց այն էլ երևելի ակտիվություն չէին ցու­ցաբերում: Չնայած, եթե այս իրավի­ճակը երկար պահպանվի, ապա գու­ցե և դրանք էլ դադարեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: