Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Վազող տողեր

Դրույթ առ դրույթ ներկայացրել ենք այն կետերը, որոնք վիճահարույց են և հետագայում կարող են խնդիրներ առաջացնել. Արփինե Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել և անդրադարձել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքին:

Հովհաննիսյանը հայտնել է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի և կից ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացրել են վերլուծություն: Գրառում ամբողջությամբ՝ ստորև.

«Եվ կրկին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Քաոսից խուսափելու հրամայականը

Հարգելի գործընկերներ,

Այս հղմամբ հասանելի է մեր վերլուծությունը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի և կից ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Վերլուծությունում դրույթ առ դրույթ ներկայացված են օրենքների նախագծերի փաթեթի այն կետերը, որոնք վիճահարույց են և հետագայում կարող են առաջացնել խնդիրներ: Ես չեմ խորշում ևս մեկ անգամ ընդգծել, որ ներդրվող ինստիտուտը ի տարբերություն քրեական վարույթի, որը մեղադրյալի համար սահմանում է բազմաթիվ երաշխիքներ և պաշտպանության ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում, էականորեն ավելի բարենպաստ պայմաններ է սահմանում վարույթն իրականացնող մարմնի` դատախազության համար: Ուստի նախագիծը այս տեքստով, այս լուծումներով ոչ միայն խնդիրներ է ստեղծելու ՀՀ քաղաքացիների համար` ոտնձգելով նրանց սեփականության իրավունքին, անմեղության կանխավարկածին, մի շարք այլ իրավունքներին և երաշխիքներին, այլ հետագայում մեջքով է շրջվելու հենց պետության նկատմամբ:

Նախագծի հեղինակներին հորդորում եմ յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել: Եթե անգամ դուք, կամ ես խորացել ենք ու գիտենք այս ինստիտուտի նրբությունները, օրենքում գրված ամեն դրույթի տրամաբանությունը, դա ամենևին այդպես չէ կիրառող մարմնի ամեն աշխատակցի դեպքում: Հատկապես քաղաքական ցուցումի դեպքում իրենց վատ իմացությամբ նրանք կարճաժամկետ վնասելու են քաղաքացուն, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով` պետությանը:

Դատախազությանն էլ կոչ եմ անում զգոն և ուշադիր լինել, հատկապես այս դեպքում չտրվել գայթակղությանը, այս դեպքում մարդկանց գույքի, սեփականության հետ եք գործ ունենալու ու ամեն մի սխալը դառնալու է անձամբ ձեր, հետո` քաղաքական պատվիրատուի ու պետության խնդիրը: Եթե ամեն ինչ անեք օրինական, ապա բոլորս կշահենք։

Մեր դիտարկումները ուղարկվել են նաև ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ ԱԺ խմբակցություններ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Հ.Գ. Ազգային ժողովում նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարարը, անդրադառնալով բռնագանձման ենթակա գույքի համար սահմանված 25 միլիոն դրամի շեմին, նշել էր. «Նախապես նույնիսկ հիսուն միլիոն էր դրված, սակայն միջազգային փորձաքննություններից հետո վերանայեցինք»:

Այս կապակցությամբ մեր կազմակերպությունը դիմել էր նախարարին` խնդրելով տրամադրել միջազգային փորձագետների կարծիքների պատճենները կամ գոնե նշված կարծիքներից քաղվածքները, որոնցով առաջարկում է նվազեցնել շեմը: Երեկ նախարարությունից մեզ տրամադրեցին պատասխան, որ լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն կա, և հարցման պատասխանը կտրամադրվի, ոչ թե հինգօրյա այլ, երեսունօրյա ժամկետով: Եթե այդ եզրակացությունները իրոք առկա են, ապա կասեք ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ երեսուն օրը: Տպելու, թե՞ պատճենելու համար: Հինգ օրում գոնե քաղվածքը կարո՞ղ էիք տպել կամ պատճենել: Թե՞ չունեք ու հիմա եք խնդրել ձեզ տան: