Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան

Քաղաքացուն հիմարի տեղ են դնում՝ չորրորդ անգամ կոչ անելով «այո» ասել հեղափոխությանը․ Անդրանիկ Թևանյան

«Չորրորդ թարմության «այո»–ն, թավշյա քարոզչությունը և քաղաքական պերֆորմանսը» գլխագրով, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն անդրադարձել է «Այո»-ի քարոզարշավին։

«Չորրորդ «ձեռք» անցած ապրանքը միշտ էլ դժվար է վաճառելը։ Կամ պետք է գինը լավ իջեցնես կամ խաբես գնորդին։ Մեզանում առավելապես կիրառվում է երկրորդ տարբերակը։ Դա երկուստեք ձեռնտու է. խաբողն այդ գործը լավ գիտի, պաթոլոգիկ խաբվողը սիրում է, որ իրեն խաբում են։

Արդյունքում՝ հպարտ քաղաքացուն հերթական անգամ ստիպում են լսել «պոպսա», որն առաջին անգամ հրապարակայնացնելուց հետո հիթային դարձավ, բայց հետո վերածվեց «Լասկովի մայի» կամ անատամ Շուրայի կապիկությունները հիշեցնող էժանագին շոուի։

ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը «այո» ասեց 2018–ի ապրիլ-մայիսին։ Դա առաջին թարմության «այո» էր։ Հետո սկսվեց «այո»–ի վերավաճառքը, ընդ որում՝ գնորդի վրա սկսեցին նույն ապրանքը տարբեր փաթեթավորմամբ վաճառել։

Գնորդին առաջարկեցին «այո» ասել 2018–ի սեպտեմբերին՝ վախեցնելով, որ այլապես իր խաղալիքը ձեռքից կխլեն։ Նույնն առաջարկեցին անել 2018–ի դեկտեմբերին՝ հավաստիացնելով, որ «այո»–ի դեպքում հեղափոխությունը նորից ու կրկին, վերստին ու վերջնականապես կհաղթի, ներդրումները կգան, ծառերը կծաղկեն, խոտը կբուսնի... Դե մի խոսքով, գիտեք։

Հիմա կրկին առաջարկում են «այո» ասել հեղափոխությանը։ Առաջարկում են ասել չորրորդ անգամ։

Իսկ ի՞նչ է հեղափոխությունը և ինչի՞ն պետք է «այո» ասել։

Հեղափոխությունը միլիոնավոր դոլարների հասնող պարգևավճարներն են, ՍԴ դատավորի անաշխատ եկամուտն է, ապաշնորհ կառավարումն է, թանկարժեք գործուղումներն են, բյուջեի անթաքույց մսխումն է, խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքով վարվող կադրային քաղաքականությունն է, լկտի ստերն են, դեմագոգիան է, այլասերվածության քարոզն է, քիրվայության քաղաքականությունը, բռնապետության ստեղծման ճանապարհը։

Քաղաքացուն ձեռ են առնում՝ կոչ անելով «այո» քվեարկել իշխանության բոլոր ճյուղերը սեփականաշնորհելու օգտին։

Քաղաքացուն հիմարի տեղ են դնում, երբ կոչ են անում «այո» ասել հեղափոխությանը՝ չորրորդ թարմության, ձևն ու բովանդակությունը փոխած այդ ապրանքին։

Հ.Գ. Քարոզչությանն ականջի պոչով եմ հետևում։ Ստիպված եմ։ Աշխատանքի ու մասնագիտության բերումով։ Ի վերջո, պետք է նաև հասկանալ, թե սրանք ինչ են ուզում լուցկու տուփով անել փայտե տնակի մեջ հայտնվելուց հետո։

Այն ինչ երեկ լսեցի «սյուռ» էր։ Թավշյա էր։ Պերֆորմանս էր։ Շրջիկ թատրոնը ցույց էր տալիս մեր պետության վիճակը։

Սարսափելի է մեր երկրի արտաքին ու ներքին մարտահրավերներն ու շրջիկ թատրոնն իրար կողք դնելը»,-գրել է Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում։