ՆԳՆ «խնդրահարույց» մեքենաների վրա փարոսիկներ տեղադրելու համար մրցույթ է հայտարարվելԱյսօր տեղումներ չեն լինի. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանովՊուտինը պատրաստվում է Ուկրաինայում պատերազմի նոր սրացմանըԵրկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն էԿալանքը վերածվել է պատժի միջոց, ազատությունը սահմանափակվում է մեկ անձի քմահաճույքով. Արեգա ՀովսեփյանԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քոնարաք քաղաքի ռազմական օբյեկտներինՓաշինյանն է որոշում՝ ում պահել խորհրդարանում, ում տանել գործադիր. «Հրապարակ»Տղե՛րք, բա ձեր պայքարն ո՞ւր մնաց. մի շարք թեկնածուներ շտապել են լքել քաղաքական ուժի շարքերը. «Իրավունք»Կիևը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմական համագործակցություն է սկսելԻնչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրաԹիմում մեծ մասը հրաժարվել է մանդատներից Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո. «Իրավունք» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են. «Հրապարակ»Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ»Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը․ «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը«Ոնց ասի հոպարը». ով է հավակնում ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնին. «Իրավունք»Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ոչ թե ձեր վճռականության, այլ ձեր փոքրոգիության և խղճուկության արտահայտությունն է. Տիգրան ԱբրհամայանԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինեն Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»Բելառուսն ու Ռուսաստանը ՄԱԿ-ում ներկայացրել են մարդու իրավունքների խախտումների մասին համատեղ զեկույցԱրմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներինՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցԻրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրաԳազայում թիրախավորվել է ՀԱՄԱՍ-ի մամուլի խոսնակը«Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն ԱշոտյանՀՀ-ում հետընտրական քաղաքական հետապնդումների խնդիրը և ընտրությունների արդյունքները. ՔԻՀԿՎարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեցԴիլիջանի 4–րդ ոլորանից մի քանի պտույտ գլորվելով՝ մեքենան հայտնվել է 5–րդ ոլորանում, կան վիրավորներՖիլիպիններում ժայթքել է Կանլաոն հրաբուխը, 50 հազար բնակչի կտարհանենՊակիստանն ու Կատարը փորձում են ԱՄՆ-ին և Իրանին վերադարձնել բանակցությունների սեղան՝ հակամարտության նոր փուլի ֆոնին. CNNՀայաստանն ու Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներումՄանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոնԻրանի դեմ ռազմական արշավը դեռ չի ավարտվել. ՑԱԽԱԼ-ի Գլխավոր շտաբի պետԱԳՆ-ն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Բայրամովի աղմկահարույց հայտարարությանըՉինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել«Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ ԱռաքելյանՎախճանվել է պոլիոմիելիտով հիվանդ վերջին ամերիկուհին«Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն ՄելիքյանՈվքե՞ր և ինչո՞ւ են մշտապես թիրախավորում Հանրապետականին․ Արտակ Զաքարյան
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Ռուսաստանում համաձայնեցվել են ՀԱՊԿ-ի «Փոխգործակցություն-2026» զորավարժության հիմնական մանրամասներըՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման առանցքային հարցերըԱվտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներԻ՞նչ մեղք են գործել հազարավոր երեխաները, որ Օլիմպավանի դռները կապարակնքեցիք․ ԽաչատրյանՍպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներինԲարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանըՈսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմինը
Հասարակություն

Հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ստացվել է 19 ահազանգ, 10-ով կատարվել են տվյալների ստուգման գործողություններ

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել և ամփոփել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքի և անցկացման շրջանակներում 2020թ. փետրվարի 10-ից մինչև մարտի 4-ը՝ ժամը 11.00-ի դրությամբ արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը:

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ստացվել է առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 19 հաղորդում, այդ թվում ահազանգ, ոստիկանության ծառայողի զեկուցագիր, հրապարակում:

Դրանցից 6-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում կատարված գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մշտադիտարկմամբ, 9-ը՝ քաղաքացու կողմից ՀՀ դատախազություն ներկայացված դիմումների, 1-ը՝ ՀՀ դատախազության թեժ գծին քաղաքացու կատարած ահազանգի, 2-ը քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն կատարած ահազանգերի, 1-ը՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերի արդյունքում:

Նշվածներից 9-ը նույն անձի կողմից ներկայացված դիմումներ են, որոնք եղել են առերևույթ վարչական իրավախախտումների վերաբերյալ: Դրանք առերևույթ հանցագործության մասին հաղորդում չհանդիսանալու պատճառով ստուգման հանձնարարություն տալու անհրաժեշտության բացակայության կապակցությամբ դիմում ներկայացրած անձին տրվել են պարզաբանումներ:

Մյուս 10 դեպքերը պարունակել են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանք ուսումնասիրվել են աշխատանքային խմբի կողմից և դատախազության ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո ստուգվել կամ շարունակւմ են ստուգվել:

Մասնավորապես՝ դրանցից 8-ով արդեն իսկ հերքվել է ենթադրյալ իրավախախտման փաստը և ոստիկանության ծառայողների զեկուցագրերի հիման վրա թողնվել անհետևանք, իսկ 2-ով իրականացվում են ստուգողական գործողություններ:

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը, գործակցելով այլ իրավապահ մարմինների հետ, շարունակում է 2020թ. ապրիլի 5-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումների, քաղաքացիների հաղորդումների և ահազանգերի ուսումնասիրման, դրանցով իրականացվող ստուգողական գործողությունների, բավարար հիմքերի առկայության դեպքում քրեադատավարական ընթացակարգերի ապահովման օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը, որոնց արդյունքների մասին պարբերաբար կտրվի տեղեկատվություն: