Իրանն ԱՄՆ-ին խնդրել է չեղարկել պատժամիջոցները, որպեսզի պայքարեն կորոնավիրուսի դեմ
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջարիֆ Զաֆարը նշել է անհրաժեշտությունը, որպեսզի ԱՄՆ-ն չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։ Իրանի արտգործնախարարը նամակ է գրել, որում խնդրում է չեղարկել պաժամիջոցները, որպեսզի կարողանան պայքարել մահացու վիրուսի դեմ։ Ընդգծենք, որ Իրանն այն երկրներից մեկն է, որտեղ կորոնավիրուսը մեծ տարածում է ստանում։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է կորոնավիրուսի դեմ պայքարում օգնել Իրանին։