Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Տնտեսագիտականի դասախոսն անդրադարձել է իր՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու մասին լուրերին

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, գիտությունների դոցենտ Սարգիս Ասատրյանցը, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որոնք կապված էին իր ոչ ավանադական սեռական կողմնորոշում ունենալու լուրերի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Մամուլում հրապարակված նյութը դիտարկում եմ զրպարտանք, ստոր քայլ։

Ստիպված հրապարակայնորեն արձագանքում եմ ԶԼՄ որոշ աղբյուրներում իմ համբավը, հասարակությունում երկար տարիներով քրտնաջան աշխատանքով ձևավորած, արժեք ստեղծած իմ անունը նսեմացնելու փորձերը, հասարակությունում իմ գործունեությունը դժվարացնելու և լարվածություն առաջացնելուն միտված հրապարակմանը:

Մասնագիտական, կրթական և հասարակական գործունեություն ծավալելուս վերջին 10 տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել մասնակցելու միջազգային, տարածաշրջանային և լոկալ բազում միջոցառումների: 2010թ.-ից ի վեր տարբեր գործուղումներով մասնակցել եմ ավելի քան 200 միջազգային գիտաժողովների, համաժողովների, աշխատաժողովների Եվրոպայի գրեթե բոլոր պետություններում, որտեղ քննարկվող թեմաները ներառել են բարձրագույն կրթության, սոցիալական, տնտեսագիտական և հասարակական ոլորտի հարցերի լայն շրջանակ: Այս հանդիպումների ընթացքում ձեռք եմ բերել բազում ընկերներ ազգային, կրոնական, սոցիալական և այլ տարբեր պատկանելությունների, ովքեր փայլել են իրենց մասնագիտական, մարդկային և անձնային որակներով, ինչը որ ամենակարևոր հիմքն է եղել շարունակական ընկերական հարաբերություններ հաստատելու: Ու բոլորովին չեմ մտածել և չեմ էլ մտածում, որ պետք է իմանայի վերջիններիս անձնական կողմնորոշման հետ կապված մանրամասներ և դրա հիման վրա ձևավորեի մարդկային հարաբերություններ և ընկերություն: Հաճախ լինելով արտերկրում՝ նախաձեռնվել են գործընկերային, ընկերային հանդիպումներ արտասահմանցի իմ ընկերների, գործընկերների հետ, որոնց հետ միասին տարբեր միջոցառումների մասնակցությունը և այդ միջոցառումների լուսանկարների հրապարակումը որևէ առնչություն չունի իմ ավանդական կողմնորոշման հետ:

Լինելով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ՝ ունեմ ավանդական կողմնորոշում, և սա չի եղել հիմք մարդկային շփումներում առաջնորդվել անհատի քաղաքական, սոցիալական, կրոնական, ազգային կամ սեռական կողմնորոշումներով, այլ առաջնորդվել եմ մարդկային, անձնային, անհատական որակները առաջնային դասելով:

Մամուլում հրապարակված նյութը դիտարկում եմ զրպարտանք, ստոր քայլ, որով փորձ է արվում արատավորելու իմ անունն ու կրթական համակարգն ընդհանրապես: Պետք է արձանագրեմ, որ հրապարակման խմբագիրները եղել են «ճկուն» և ձևակերպումներում զգուշավոր՝ հանրությանը զուտ որպես տեղեկատվություն ներկայացնելով նմանօրինակ միջոցառումների մասնակցությունը, ապահովագրելով «սեփական կաշին» իրավական պատասխանատվությունից, բայց միևնույն ժամանակ իմ անվան հետ այլ ենթատեքստեր ասոցացնելով:

Ցավում եմ, որ նման էժանագին նյութերով փորձ է արվում հասարակությունում ու իմ մտերիմ շրջապատում ստվերել ու նսեմացնել իմ անունն ու գործունեությունը:

Այս հանգամանքով պայմանավորված՝ հորդորում եմ հրապարակումս ընդունել որպես պաշտոնական արձագանք: Հորդորում եմ այն «լրատվամիջոցներին», որոնք ջանասիրությամբ տպագրել են իմ անունն ու համբավն արատավորելու փորձ հանդիսացող նյութը, նույն ջանասիրությամբ հրապարակել այս արձագանքը:

Հարգելի «լրատվամիջոցներ», հասկանում եմ ձեր նպատակները՝ ամեն կերպ արատավորել նոր Հայաստանում իշխանությունների գործողությունները, մոտեցումները, բայց դա մի արեք նման ստոր քայլերով՝ զրպարտելով անհատների, խաղալով մարդկանց ճակատագրերի հետ:

Հուսով եմ՝ նման բնույթի ստոր նյութերն այլևս տեղ չեն գտնի ԶԼՄ-ներում, և ուզում եմ հավատալ, որ երկրում ստեղծված ներքաղաքական, սոցիալ-հոգեբանական իրավիճակը առիթ չի հանդիսանա անհատ քաղաքացիներին թիրախավորելու, արատավորելու և ցեխ շպրտելու վերջիններիս կյանքին: Շնորհակալ եմ իմ ընկերներին, հարազատներին, սրտացավ մարդկանց իրենց աջակցության համար»: