Կոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. Միրզոյան
Հասարակություն

Այսօրվա իրավիճակի հիմնական պատասխանատուն այս իշխանությունն է. Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Այս ամեն ինչի պատճառն իրականում շատ ավելի խորքային է։ Մասնավորապես՝ ինչպես են մարդիկ վերաբերվում կառավարման ունակությանը որպես հմտության, որպես գիտելիք, որը անձն ունի կամ ոչ։ Խնդիրն իհարկե միայն հայաստանյան չէ, բայց Հայաստապում սրված է ու հասցված անթույլատրելի չափի։

Կենցաղային մակարդակում, էմոցիոնալ մակարդակում մարդիկ խնդիր չեն տեսնում, որ (պետությունը, իսկ իրականում իրենց կառավարի մեկը, ով զրո ունակություն ունի, սահմանափակ կամ զրո գիտելիքներ՝ այն պաշտոնի կամ դիրքի համար, որը զբաղեցնում է, կարեւորը՝ տենց ջիգյարով լինի (թե կուզեք՝ «դուխով») ասի, խոսա, սրան - նրան մեղավոր «հանի» ու վերջ։ Երբ հերթը հասնում է լուրջ իրավիճակների, ճգնաժամային իրավիճակների կամ եթե կուզեք անգամ կենցաղային, բայց անձնական խնդիրների մարդիկ գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փնտրում են իրենց գործի լավագույն մասնագետին կամ էլ գոնե վատին չեն վստահում ( բժիշկ, իրավաբան, շինարար, վարսահարդար եւ այլն):

Պետության ղեկավարման դեպքում այդպես չէ ու դա բերում է նրան, որ պետության ղեկին հայտնվում են այնպիս մարդիկ, որոնց լավագույն խորհուրդը «պինցետով կորոնավիրուս արմատախիլ անելն է» կամ էլ՝ սեփական գործը նորմալ անելու փոխարեն մարդկանց մեղադրելը։ Սա արդեն դիագնոզ է, մտածողություն, որ ոչ պինցետով, ոչ էլ ախտահանմամբ մարդու մեջից չես հանի։ Այդ մարդու մոտ միշտ մեղավոր են բոլորը, բացի իրենից ու իր ապիկար կառավարումից։ Բոլորը՝ նախկինները, հիվանդ քաղաքացիները, մի քիչ էլ անցնի՝ իր նախարարները, պատգամավորները, բոլորը՝ բացի իրենից, իր մտասեւեռումից, իշխանության անհագուրդ ձգտումից,ու իրավիճակը գնահատելու անկարողությունից ու ամեն գնով պատասխանատվությունը
իր վրայից գցելու տենդից։

Այս խնդիրը բարդ լուծում ունի՝ գլոբալ ընդհանուր մակարդակում, մարդիկ պիտի հասկանան՝ կառավարումը սիրողական սպորտ չէ, կառավարումը դրա բարդությունները գիտակցողի համար բեռ է ու պատասխանատվություն, այն ունակություն է ու գիտելիք։ Ինչպես անել, որ պետությունը կառավարեն նրանք, ովքեր ունեն այդ կարողությունը, բայց չեն ցանկանում դա անել։ Երբ դա կհասկանանք՝ կհաջողենք: Եթե ոչ՝ ապա՝ կունենանք այն ինչ ունենք այսօր։

Այսօրվա իրավիճակի հիմնական պատասխանատուն այս իշխանությունն է, բայց այդ մասին հետո՝ հիմա պետք է ստիպել իրենց, որ մարդկանց ասեն ճիշտը, կառավարեն խուճապը, շատ արագ ձեռնարկեն կոշտ միջոցներ։

Այս հարցում պետք է աջակցել իրենց ու հետեւել համապատասխան միջոցառումներին»: