Վանաձորից կորոնավիրուսի թեստ անցած բոլոր 5 քաղաքացու պատասխանները բացասական են` վարակ չունեն
Վանաձորից կորոնավիրուսի թեստ անցած բոլոր 5 քաղաքացու պատասխանները բացասական են` վարակ չունեն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Լուռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
«Առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև Գլորիայի իտալացի աշխատակցինը», - գրել է մարզպետը: