Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման
Տաշքենդի դատարանը որոշում է կայացրել Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Կարիմի դստերը՝ Գուլնարա Կարիմովային դատապարտել 13 տարվա ազատազրկման։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ինչպես նշվում է Կարիմովային մեղավոր է ճանաչվել շորթման, յուրացման և այլ մեղադրանքներով։
Նա դատապարտվեց 13 տարի և 4 ամիս ազատազրկման։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։