ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Վազող տողեր

Վարչապետի մոտ դատարկախոսության տարափ է, նա խոսում է ու չի աշխատում. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության, կորոնավիրուսի տարածման ֆոնին Նիկոլ Փաշինյանի քայլերին՝ նշելով, որ նա անդադար խոսում է՝ պատեհ, անպատեհ, ու չի աշխատում:

Գրառումը, որը նա վերնագրել է «Հայաստանը մեկ մարդու թատրոն, պատանդ և խաղալիք», ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Զգացե՞լ եք, որ մեր երկրում միայն մեկ մարդ է խոսում, ընդ որում՝ կարևոր չէ, թե ինչից. համաշխարհային ճգնաժամից, կորոնավիրուսից, ինքնամեկուսացումից, ապագայից, անցյալից, դատաիրավական բարեփոխումներից, սուրճի ապարատից, համբուրվելուց, գներից, նոր տեխնոլոգիաներից։ Եվ այդ մեկը ինքն է՝ մարդ-նվագախումբը կամ պարզապես երկրի վարչապետը։

Նա խոսում է անդադար՝ լայվով, հետո հեռուստահարցազրույցով, հետո կառավարության նիստին, ապա շտապում է Ազգային ժողով, որտեղ նույնիսկ պատգամավորներն են հարցերը հանում, բայց նա միևնույն է խոսում։ Ուրիշ որևէ մեկը հիմա լիներ նրա փոխարեն, կուտակված խնդիրներից և պատասխանատվությունից քունը կորցրել էր, կաբինետից դուրս չէր եկել, օպերատիվ շտաբը դարձրել էր 24-ժամյա։ Իսկ գործող վարչապետի մոտ դատարկախոսության տարափ է. խոսում է պատեհ, անպատեհ, գրում է ամեն ինչի մասին, երբեմն այնքան է շտապում, որ ինքն իրեն խմբագրում է, սոցցանցերում կիսվում է իրեն գովերգող կեղծ օգտատիրոջ գրառմամբ, հետո ջնջում է, կիսվում է միջազգային մամուլում պատվիրված գովազդ-հոդվածով կամ անհայտ ծագման վիդեոբովանդակությամբ։

Պետական գործչի ու երկրի առաջնորդի խոսքը նա դարձրել է ֆոնային ռադիո, երբ այն միշտ կա ու կարելի է մի քիչ բարձրացնել, երբ պարապ ես, և անջատել կամ ցածրացնել, երբ գործ ունես։ Իսկ ինքը միշտ անգործ է. նա խոսում է ու չի աշխատում։ Իսկ հիմա ավելի մեծ աղմուկով չի աշխատում։ Նա իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է խոսում, ինչպես, որտեղ և երբ։ Կորոնավիրուսի մասին սկզբում կատակում էր, հետո պնդում, որ հոնի օղիով կարելի է բուժել, հետո հայտարարում, թե երանի վարակվեր, որ երկրորդ անգամ չհիվանդանար, ու չի էլ մտածում, որ օղին չի՛ բուժում, վարակը կարող է կրկնվել, իսկ նժարին դրված են մարդկային կյանքեր։

Խոսում է կորոնավիրուսից հետո տնտեսական հեղափոխության և զրոյական կետից սկսելու մասին, երբ արդեն այսօր սկսվել է ֆինանսատնտեսական քաոս, որը ոչ թե զրոյացնելու է, այլ բերելու է աննախադեպ մեծ ծավալի աղետի։ Այդ աղետը չի գալու։ Արդեն եկել է։ Օգտագործում է արտակարգ դրությունը ոչ թե վարակի տարածումը կանխելու, այլ ԶԼՄ-ներին վերահսկելու համար, որովհետև բացի մամուլից, առայժմ որևէ մեկը չի զգում, որ երկրում իսկապես արտակարգ դրություն է։

Մի ամբողջ ազգ ու պետություն պատանդ է նրա բարդույթներին ու անհավասարակշռությանը։

Ոմանք պնդում են, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Ես համաձայն չեմ։ Մեր ազգն ու յուրաքանչյուրս ունենք մեղքեր, բայց սա անհամարժեք պատիժ է։ Եվ ամենամեծ ողբերգությունն այն է, որ նա չի դադարելու ոչ մի պարագայում։ Չի լրջանալու ոչ մի պահի ու չի զգալու մի ամբողջ երկրի ճակատագրի պատասխանատվությունը։

Որովհետև նրան թվալու է, որ, ինչպես միշտ, մի բան կմտածի։ Ինչպես մտածեց Էջմիածնից վարակակիր կնոջ «օպերացիան» ու այնպես ներկայացրեց, որ կորոնավիրուսի տարածումը հենց այդ տիկնոջ մեղքով էր։ Միայն նրա։ Ոչ ոք պատասխանատու չէ։ Ու երբ գա պահը, նոր մեղավոր կգտնի ու կսկսի դատարկախոսության՝ իրեն բնորոշ տարափը։

Բայց դրա ժամանակն էլ է անցել: Եկել է օրը, երբ «Երկիր-ՀԺ»-ն պարտավոր է առերեսվել իրականությանը՝ դառնալով Հայաստանի Հանրապետություն, ու այլևս հնարավոր չի լինի աղետը հետաձգել, կամ դնել հանրաքվեի կամ դրանում մեղադրել ուրիշներին։ Կպարզվի, որ երկիրը կարիք ունի ոչ թե գլխավոր խմբագրի, այլ պատասխանատու ղեկավարի, որովհետև պետության և մարդկային համբերության ռեսուրսները սպառվում են։

Համաշխարհային փորձը հուշում է, որ աղետների ժամանակ առավելագույն արդյունքի են հասնում լայն կոնսոլիդացիա ունեցող հասարակությունները, որտեղ գոյություն ունի վստահություն ինստիտուտների և պետության հանդեպ։ Ու հիմա, դեռ կորած չէ հնարավորությունը՝ լրջանալու, ցավոտ, արագ ու օպերատիվ որոշումներ ընդունելու, համախմբելու բոլոր պրոֆեսիոնալներին, ազատվելու ոչ կոմպետենտներից և ձևավորելու ներառական հասարակություն, իշխանություն և պետություն։ Այդ դեպքում որոշումների պատասխանատվությունը կկիսեն բոլորը, հետևանքները կվերացվեն համատեղ։ Հակառակ դեպքում, եթե այսպես շարունակվի, ապա երկրի վարչապետը չի կարողանալու խուսափել իր անգործունեության հետևանքներից, և պատասխան է տալու ամեն ինչի՝ բանակը կազմաքանդելուց մինչև կորոնավիրուսի վարակը համապետական աղետ դարձնելու համար։ Նա դատվելու է այս երկրի, երկնքի ու պատմության դատարաններում։

Հ.Գ. Իրականում երբ աղմուկն անջատում ես, երբ ֆիլտրում ես կատակներն ու անիմաստ լայվ-շոուները, հասկանալի է դառնում, որ այդ ամենը հետևանք է։ Իսկ պատճառը մեկն է. անկարողությունը և իշխանությունը կորցնելու ներքին սարսափը։ Հենց դա է սեփական անձով ամեն ինչ ծածկելու ու լցնելու պատճառը։ Հետևաբար, որքան շատ է խոսում, այնքան ավելի մոտ է ավարտը։ Այսքանը։

Առողջ եղեք, Աստված բոլորիս պահապան»։