Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել ենԻրավապահները բացահայտել են թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա (տեսանյութ)Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե ՀովհաննիսյանԵս առաջարկում եմ, որ COP-17-ը նվիրվի Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)ԱՄՆ-Ռուսաստան վառելիքի գործարքը ձմռանն ընդառաջ ազդակ է Արևմուտքին․ վերլուծաբանՏիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Պաշտոնանկություն ՊՆ-ում
Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան ՄալխասյանըՀորմուզի նեղուցում անհաջողությունից հետո ԱՄՆ-ի բանակը հայտնվել է ծանր վիճակում.«Մտորումների Թատրոնը» Գյումրիում ազդարարում է 7-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ նոր բեմադրություններով և թատերական մեկնաբանություններովՈւկրաինայի ԱԳ նախարարը պատասխանել է Զելենսկիի վերաբերյալ Թրամփի աղմկոտ հայտարարությանը Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է
Այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Աբրահամյան
ԱԺ-ում կառավարությունը արտահերթ նիստ է անում. ՈւՂԻՂՀունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետԳնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnրՍպասվում է կարճատև անձրևՄենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող. ըստ Փաշինյանի՝ պատմությունն այն չէ, ինչ տեղի է ունեցելԿալանքի կիրառումը, քաղաքական խոսքի պարագայում ՄԻԵԴ-ը գրեթե բոլոր գործերով ճանաչում է իրավունքի խախտումՌուսաստանի՝ Ուկրաինային հասցրած հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել
Տեսանյութն ակնհայտորեն հաստատում է, որ Իրանի քաղաքացիները Ծառուկյանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել. փաստաբանը տեսանյութ է հրապարակել
Պետք է խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ. պետք է իջեցնեմ այլ «հրահանգ». Արթուր ԴանիելյանՀութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր Ռիադի օնավակայանին. կան զոհեր և վիրավորներՊՆ նախարարը հատարարում է՝ հո ե՞ս չեմ բանակում մահերի համար պատասխանատուն, Փաշինյանն էլ հայտարարում է, թե՝ խաղաղությունն է ինքնասպանությունների պատճառը. վերլուծաբանՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետիցՀորմուզի նեղուցում պայթել է նավթատար լցանավ, որը տեղափոխում էր 750 հազար բարել նավթԼոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել էՀոկտեմբերի 12-13-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԼեհաստանումՊեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը՝ Ուկրաինայում իշխանափոխության մասինԱյսօր՝ Ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվելԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան
Հասարակություն

Արցախում եւս դասերը կհետաձգվեն մինչև ապրիլի 14-ը. խորհրդարանական լսումներ ԱՀ-ում

Արցախի Հանրապետւթյան Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արարատ Օհանջանյանի նախագահությամբ մարտի 21-ին «Կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպում» թեմայով հրավիրել է խորհրդարանական լսումներ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Լսումներին մասնակցել են Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Կրթության,գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը Ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը, և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, խոսելով նոր տիպի կորոնավիրուսի՝ COVID19-ի աշխարհում տարածման տեմպերի մասին, նշել է, որ Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը համակարգելու է համաճարակի դեմ պայքարի աշխատանքները: Նախարարը ընդգծել է, որ հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուս հիվանդության որևէ դեպք չի արձանագրվել: Նա նաև հավելել է, որ Արցախի սահմանային 4 անցակետերում իրականացվում է հանրապետություն մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափման գործընթաց: Նախարարի խոսքով՝ վարակի հնարավոր դեպքերի բուժման համար նախատեսվել է Շուշիի շրջանային բուժհիմնավորումը, որը զինվել է անհրաժեշտ բոլոր պարագաներով, ինչպես նաև առանձնացվել են հյուրանոցային համալիրներ, որոնք նախատեսված են մեկուսացման համար: Բոլոր շրջաններում ևս պատրաստվել են հիվանդասենյակներ և բուժհիմնարկներ՝ հիվանդներին սպասարկելու նպատակով:

Արայիկ Բաղրյանը, պատասխանելով պատգամավորների առաջադրած հարցերին, նշել է, որ ամենօրյա ռեժիմով համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարության հետ. փորձանմուշները թեստավորվում և պատասխաններն օպերատիվ ուղարկվում են ԱՀ: Նա նաև անդրադարձել է արհեստական շնչառության սարքերի, դիմակների և մյուս անհրաժեշտ պարագաների վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ դրանք այս պահի դրությամբ հանրապետությունում բավարար չափով առկա են և աշխատում են պաշարներն ավելացնելու ուղղությամբ:

Խոսելով ոստիկանության համակարգի իրականացրած աշխատանքի մասին՝ ոստիկանապետ Լևոն Մնացականյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ արգելված է օտարերկրացիների մուտքը Արցախի Հանրապետություն, և այդ առումով անձնագրային ստուգումներ են տարվում բոլոր անցակետերում: Լեւոն Մնացականյանի խոսքով՝ 14 օրվա ընթացքում ամենօրյա զանգերի միջոցով ոստիկանության ծառայողները կապ են հաստատում անցակետերում ստուգման ընթացքում ջերմություն ունեցած քաղաքացիների հետ և տեղեկանում վիճակից:

Պատգամավորները ոստիկանապետին են առաջադրել Արցախում մարտի 31-ին սպասվող ընտրություններին դիտորդների այցերի և ՀՀ-ից մուտքի վերահսկման մասին հարցեր:

Կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ներկայացնելով ստեղծված իրավիճակում ոլորտի իրականացրած աշխատանքը, նշել է, որ դեռևս փետրվարից սուր շնչառական վարակների ակտիվացման հանգամանքը հաշվի առնելով՝ ընդունվել է դասերը դադարեցնելու որոշում, ինչի արդյունքում մինչ այդ արձանագրված 50% բացակայությունների ցուցանիշը նվազել է՝ հասնելով 8,8%-ի: Այնուհետև ՀՀ-ում կորոնովիրուսի վարակի արձանագրված դեպքերից հետո, որոշում է կայացվել հետաձգել դասերը մինչև ապրիլի 14-ը: Նախարարը նշել է, որ այժմ Հայաստանի Հանրապետության հետ մեկտեղ անցկացնում են հեռավար կրթության ծրագրեր, ներդրվում են հեռավար ուսուցման նոր համակարգեր՝ ուսումնական ծրագրերից հետ չմնալու նպատակով: Նախարարի խոսքով՝ դասապրոցեսները վերսկսելուց հետո կստուգվի մատուցված նյութի յուրացման մակարդակը, որի արդյունքում կընդունվի նոր որոշում:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը, խոսելով ծառայության աշխատանքների մասին՝ նշել է, որ կազմավորված 5 խումբ այժմ իրականացնում է հերթապահություն և իրենց կողմից ևս իրավիճակը վերահսկվում է:

Լսումների ընթացքում անդրադարձ է կատարվել կամավորական աշխատանքների կազմակերպմանը, միայնակ տարեցներին անհրաժեշտ պարագաներով և սննդով օժանդակությանը: Կարևորվել է յուրաքանչյուր քաղաքացու ինքնագիտակցության բարձրացումը և համաճարակի պայմաններում ուղեցույցին և համապատասխան պահանջներին հետևելը: