Զգուշացում․ Viber-ով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ զգուշացնելով․«ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ‼️ Ժողովուրդ, «Վայբերով» տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։
Համարը ուկրաինական ա։ Բայց կարող է լինել այլ ցանկացած երկրից։
Եվ այլ մեսենջերով,«Ֆեյսբուքում», «Վոթզափով» և այլն։ Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։
Զգոն եղեք։
Ու ամեն դեպքում #ՄնաՏանը»։