«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Վազող տողեր

Փաշինյանի խոսքի առաջին և հաջորդող րոպեների միջև կան անհամատեղելի տարբերություններ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Վերջին օրերին և երեկ լսելով Փաշինյանին, ակամայից ցանկություն է առաջանում նրան աջակցել։ Վարչապետը ստիպված է դիմակայել զանգվածային պոպուլիզմի ալիքին. զրոյացնել, սառեցնել, ներել, չգանձել, չվճարել և այլն։ Սա են պահանջում չորս կողմից, և սա զանգվածների կողմից հաճելի լսվող և հնչեցնողի համար որևէ անձնական պատասխանատվություն չպահանջող կոչերի ցանկ է։

Պետության շահի և ողջամտության տեսանկյունից վարչապետի դիրքավորումն ավելի լուրջ է։ Խոսքը ոչ թե կոնկրետ ծրագրերի, կոնկրետ քայլերի վերլուծության, դրանց էֆեկտիվության մասին է. սրանք մասնագիտական քննարկման թեմաներ են։ Խոսքն այս բարդ իրավիճակում պոպուլիզմի անթույլատրելիության մասին է։ Մեղմացնող քայլերը՝ հարկային արձակուրդ, աջակցության ծրագրեր, բնակչության և բիզնեսի կոնկրետ շերտերին ուղղված հասցեական օժանդակություն. այս ամենը շատ կարևոր է և պետք է, բայց պահանջում է սառը հաշվարկ, սթափ մոտեցում, և ոչ՝ պոպուլիստական ելույթներ։

Հայկական հեղափոխության դերափոխությունն ապշեցնող է. այն ինչ անում էր Փաշինյանը ոչ վաղ անցյալում, հիմա անում են իր դեմ։ Նա հիմա ստանձնել է ավելի խոհեմի, ավելի պետական մտածողության կրողի դերը։ Հետևաբար՝ ելույթը լսելիս, մի քանի րոպե շարունակ, գիտակից և պատասխանատու մարդու համակրանքը նրա կողմն է։

Հետո անցնում են այդ րոպեները, և վարչապետ Փաշինյանը դարձյալ վերադառնում է իրեն կոմֆորտ մտածողության գոտի՝ բռնել, խլել, ազգայնացնել, անցումային արդարադատություն և այլն։

Վարչապետ Փաշինյանի խոսքի առաջին և հաջորդող րոպեների միջև կան անհամատեղելի տարբերություններ։ Եթե սկզբում նա դիրքավորվում է որպես հավասարակշիռ մտածողությամբ գործիչ, ապա հաջորդ րոպեներին դառնում է իրեն կշտամբող պոպուլիստներից ավելի պոպուլիստ։

Հնարավոր չէ խնդիր դնել՝ գալիք տնտեսական աղետից քիչ թե շատ նորմալ դուրս գալ և, միաժամանակ, մեկուկես տարի առաջվա պատկերացումները նույն համառությամբ առաջ տանել՝ խլել, բռնել և այլն։

Այն, որ աղետը աշխարհում ու մեզ մոտ լինելու է ծանր, այլևս կասկած չի հարուցում։ Շատ ծանր, կարող է վերածվել ողբերգության։ Աշխարհը փոխվելու է։ Հիմա, աղետին գոնե մասնակիորեն խոչընդոտելու համար, պետք է փոխվի նաև այն մարդկանց մտածողությունը, նրանց պատկերացումները, ովքեր այս պահին իշխանության ղեկին են, լծակների են տիրապետում։ Մոռանալ է պետք բռնելու, խլելու, ՀՔԾ-ների և դատախազության հոգեբանությունը։ Ընդհանրապես մոռանալ է պետք պոպուլիզմը, դրա ժամանակն ամբողջ աշխարհում անցնում է։

Հիմա լրիվ ուրիշ մտածողություն է պետք. աշխատեցնել երկիրը։ Այդ թվում՝ այդ եղած կամ չեղած «թալանի» միջոցները ներգրավելու ճանապարհով։ «Զրոյացնել, սառեցնել, ներել, չգանձել, չվճարել...» ցանկը տրամաբանական պոպուլիստական շարունակությունն է «հեսա փողերը հետ կբերեն ու կբաժանեն ժողովրդին» վարկածի, որն ակտիվորեն մտցվել է մարդկանց ակնկալիքների ցանկ։ Սրանք երկուսը միասին ի զորու են քանդել ցանկացած կայացած պետություն, Հայաստանը՝ առավել ևս։

Մեր պետությունն ունենալու է ռեսուրսների լրջագույն խնդիր։ Այս պայմաններում խլելու, դատելու գաղափարը պետք է կտրուկ փոխվի՝ ռեսուրսները աշխատեցնելու, երկրում ներդրումներ անելու, երկրում համակարգաստեղծ տնտեսական ծրագրեր սկսելու և, ընդհանրապես, ռեսուրս ունեցող անհատների ու կազմակերպությունների հետ համագործակցելու գաղափարներով։ Դրա համար պետք է իրական պատկերացում ունենալ ռեսուրսների չափի մասին, և այդ մարդկանց կոնկրետ բան առաջարկել։

Եվ վերջինը՝ կա գայթակղություն՝ աճող լարվածության պայմաններում ուժեղացնել ռեպրեսիվ մեքենան և դարձյալ առաջին պլան բերել ՀՔԾ-ին և դատախազությանը։ Սա կլինի կոպտագույն սխալ։ Նախ՝ չի տա որևէ արդյունք, մթնոլորտը երկրում կդառնա է՛լ ավելի անտանելի և որևէ կերպ չի կարողանա փոխհատուցել տասնյակ հազարավոր գործազուրկ և օրվա հացից զրկված մարդկանց կրած վնասները՝ մարդկանց, որոնք անելանելիությունից դառնալու են ագրեսիվ։ Եվ վերջապես, ռեպրեսիվ մեքենան ունակ չէ տարբերակումներ դնելու։ Կարող են թիրախավորվել պետության համար օգտակար մարդիկ, որոնք ունեն ճգնաժամային կառավարման մեծ փորձ և գիտելիքներ, որոնք կարող են այս դժվար փուլում մեծ օգուտ տալ երկրին, որոնց հետ աշխատել է պետք, խորհրդակցել է պետք, և ոչ՝ իրավապահներով սպառնալ՝ մնալով «նախավիրուսային» շրջանի տրամաբանության մեջ։ Առաջնահերթությունները գիտակցելու և պետական մտածողություն հանդես բերելու ժամանակն է՝ բարդ քննաշրջան այս իշխանությունների համար։ Սա կարևոր է նաև հաջորդ իշխանությունների համար, որոնք կարող են ձևավորվել հենց ճգնաժամային շրջանում. կարևոր է, որ նրանք գան աշխատանքի՝ հենց աշխատանքի, արդեն յուրացրած պոպուլիզմի վնասակար դասերը և գիտակցելով պետություն կառավարելու պատասխանատվությունը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»