Պաշտոնանկություն ՊՆ-ում
Մահացել է ազատամարտիկ, հանրային գործիչ Վարդան ՄալխասյանըՀորմուզի նեղուցում անհաջողությունից հետո ԱՄՆ-ի բանակը հայտնվել է ծանր վիճակում.«Մտորումների Թատրոնը» Գյումրիում ազդարարում է 7-րդ թատերաշրջանի մեկնարկը՝ նոր բեմադրություններով և թատերական մեկնաբանություններովՈւկրաինայի ԱԳ նախարարը պատասխանել է Զելենսկիի վերաբերյալ Թրամփի աղմկոտ հայտարարությանը Փոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ է, վաճառքը՝ 361.5Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է
Այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Աբրահամյան
ԱԺ-ում կառավարությունը արտահերթ նիստ է անում. ՈւՂԻՂՀունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետԳնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnրՍպասվում է կարճատև անձրևՄենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող. ըստ Փաշինյանի՝ պատմությունն այն չէ, ինչ տեղի է ունեցելԿալանքի կիրառումը, քաղաքական խոսքի պարագայում ՄԻԵԴ-ը գրեթե բոլոր գործերով ճանաչում է իրավունքի խախտումՌուսաստանի՝ Ուկրաինային հասցրած հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել
Տեսանյութն ակնհայտորեն հաստատում է, որ Իրանի քաղաքացիները Ծառուկյանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել. փաստաբանը տեսանյութ է հրապարակել
Պետք է խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ. պետք է իջեցնեմ այլ «հրահանգ». Արթուր ԴանիելյանՀութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր Ռիադի օնավակայանին. կան զոհեր և վիրավորներՊՆ նախարարը հատարարում է՝ հո ե՞ս չեմ բանակում մահերի համար պատասխանատուն, Փաշինյանն էլ հայտարարում է, թե՝ խաղաղությունն է ինքնասպանությունների պատճառը. վերլուծաբանՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետիցՀորմուզի նեղուցում պայթել է նավթատար լցանավ, որը տեղափոխում էր 750 հազար բարել նավթԼոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել էՀոկտեմբերի 12-13-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԼեհաստանումՊեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը՝ Ուկրաինայում իշխանափոխության մասինԱյսօր՝ Ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվելԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները
Վազող տողեր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին՝ Արցախում արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ (տեսանյութ)

ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:

«Մեծարգո պարոն նախագահ

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի տարածման վտանգը, և կանխարգելման միջոցների կազմակերպման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորելով իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած գործողության իրավաչափ լինելը, Ձեզ եմ ներկայացնում իմ նախընտրական շտաբի իրավաբանների խմբի կողմից մշակված արտակարգ դրություն հայտարարելու գործողության իրավական հիմնավորումները:

Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, Դուք կհայտարարեք արտակարգ դրություն և մեր կողմից ներկայացված հիմնավորումները կօգնեն Ձեզ իրավաչափ որոշում կայացնելու գործում:

Հարգանքով՝

ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան:

ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արձանագրված փաստ է աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը: Այդ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որակվել է որպես պանդեմիա:
ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն է հայտարարվել, հաշվի առնելով հենց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) հաստատված դեպքերը և դրա հնարավոր տարածման ռիսկերը: 2020 թվականի մարտի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 265 նշված վարակի դեպք:

Գտնում եմ, որ ստեղծված իրավիճակը հիմք է հանդիսանում Արցախի Հանրապետությունում ևս հայտարարելու արտակարգ դրություն:
1) Արցախի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Արտակարգ դրության ժամանակ ընտրություններ կամ հանրաքվե չեն անցկացվում» :

2) Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ մասը որը վերաբերում է Նախագահի լիազորություններին նախատեսում է, որ. «Հանրապետության նախագահը՝ …աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում իրականացնում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ իրավիճակ»:

3) Արցախի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին»:

4) Այսինքն Սահմանադիրը հստակ տարանջատում է «արտակարգ դրություն» և «արտակարգ իրավիճակ» եզրույթներըը:

5) Արտակարգ դրության հիմքը՝ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն է:

6) «Արտակարգ դրություն» և «արտակարգ իրավիճակ» իրավական ռեժիմները տարանջատված են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում: Հատկանշական է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը հստակ նախատեսում է, որ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է»: Այսինքն սպառնալիքը պետք է ուղղված լինի հենց և բացառապես Սահմանադրական կարգին:

7) ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն հայտարարելու հիմքերում, ինքնին որպես իրավական առանձին և/կամ միակ հիմք չի հիշատակվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում առկա «արտակարգ իրավիճակները» ձևակերպումը: Հարցը դիտարկվել է բացառապես սահմանադրական կարգին սպառնացող վտանգների լույսի ներքո: Նշվածը պայմանավորված է նրանով, որ ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում, է որ. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն»: Այսինքն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Սահմանադրության նորմերը համանման են այդ տեսանկյունից և նույն բացառիկ հիմքն են նախատեսում արտակարգ դրություն հայտարարելու համար, այն է «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը»:

8) Արցախի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է, որ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ»:

9) Այսինքն տվյալ դեպքում արտակարգ դրություն հայտարարելու հիմքը և հիմնավորումը պետք է դիտարկել առհասարակ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի եզրույթի լույսի ներքո: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք» Արցախի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ...:»: Այսինքն օրենսդիրը հաշվի առնելով Սահմանադրությամբ երաշխավորված հիմքը որոշակիորեն մանրմասնել է այն, դրանով իսկ օգտագործելով «ներառյալ» եզրույթը:

10) Այն հանգամանքը, որ «արտակարգ իրավիճակներ» ձևակերպումը ի տարբերություն ՀՀ օրենսդրության առկա չէ, որևէ կերպ չի կարող արգելափակել արտակարգ դրության հայտարարումը արտակարգ իրավիճակներում, քանի որ ցանկացած արտակարգ իրավիճակը որը ինքնին հանդիսանում է սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնացող արդեն իսկ հիմք է արտակարգ դրություն հայտարարելու համար, իսկ դրա շրջանակը ոչ մի երկրում չի կարող սպառիչ թվարկվել, քանի որ դրանք անկանխատեսելի են:

11) Կրկին պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հղում չի տվել օրենսդրական ձևակերպմանը, քանի որ հիմքը թե Հայաստանում թե Արցախում հանդիսանում է հենց Սահմանադրության ուժով ձևակերպված՝ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալը:

12) Արդյունքում ՀՀ կառավարությունը գտել է , որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ռիսկերը և վտանգները այնպիսին են, որ ինքնին հանդիսանում են հենց սահմանադրական կարգին սպառնալիք:

13) Նշվածը պայմանավորված է նրանով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ այն որակվել է որպես պանդեմիա, այն հանդիսանում է ուղղակի սպառնալիք մարդկանց կյանքին և առողջությանը, իսկ ՀՀ-ում և ԱՀ-ում Սահմանադրական կարգի հիմունք-նորմ /երկու դեպքում էլ 3-րդ հոդվածում ամրագրված/ հանդիսանում հետևյալը «Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է»: Այսինքն ցավալիորեն կորոնավիրուսային հիվանդությունը հենց սպառնալիք է սահմանադրական կարգի առանցքին՝ մարդկանց իրավունքներին և դրանց նկատմամբ պետության երաշխավորման պարտականությանը:

14) Կորոնավիրուսային հիվանդությունը սպառնալիք է նաև սահմանադրական կարգի մեկ այլ սկզբունքի ՀՀ-ում և ԱՀ-ում ամրագրված /երկու դեպքում էլ Սահմանադրության 1-ին հոդված/ սոցիալական պետություն սկզբունքին և կրկին դրանից բխող պետության պարտականությունների հնարավոր արգելափակմանը:

15) Այսինքն տվյալ դեպքում առկա է ԱՀ Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքը, ինչպես ներկայացվեց Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածների մասով, որոնք հանդիսանում են սահմանադրական կարգի հիմունքներ և առկա է դրա կանխարգելման անհրաժեշտությունը:

16) Միջազգային փորձը, այդ թվում Հայաստանի Հանրապետության փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ որոնք ենթադրում են մարդու իրավունքների սահմանափակումներ և հրատապ գործողությունների կատարում, որոնք առավել արդյունավետ կարող են իրացվել հենց արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում, այլ ոչ «արտակարգ իրավիճակի» պայմաններում»: