Ամուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանը դեռևս չի հայտարարել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ամսաթիվը. Պեսկով
Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ․ Հայկ Կոնջորյան
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսըԴավիթ Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակինՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը
«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել. պատմաբան Պաշտոնական. Զինեդին Զիդանը նշանակվեց Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչԻրազեկում․ Արագածոտնի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակՔննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարներըԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք (տեսանյութ)Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավորԽոշոր հրդեհ Բարսելոնայի մետրոյի կայարաններից մեկում. տուժել է 140 մարդ«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Էդգար ՂազարյանՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին«Թամարա»-ի արտադրատեսակներն անվտանգ են․ ՍԱՏՄՄոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը․ ՍուրենյանցԿամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանԵվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»․ Արտակ ԶաքարյանԲաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. Հայաստանն այսօր 5 մասնակից ունի

Աննախադեպ իրականություն. չե՞ն հասկացել, թե՞ հասկացել ու լռել են. Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյան գրումը է.

«Ցավոք, չկա այնպիսի ժանր, երբ հնարավոր լինի ասել՝ խնդրում եմ՝ սա կարդան այս կամ այն շրջանակները և չկարդան մյուսները։

Ես կուզեի, օրինակ, որ իմ այս գրածը կարդային «Իմ քայլի» 88-ը, կառավարության անդամները, պետական համակարգի վերնախավը։

Վարչապետը վաղ առավոտից ավետում է. «Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել»։ Լարվում ես, պահի մթնոլորտի տակ ամեն բան մտքումդ հաշվարկում և, շարունակելով հետևել վարչապետ Փաշինյանի գրածին, իմանում ես, որ ընդամենը ոստիականության համակարգում երկու կնոջ նշանակման մասին է խոսքը։

Իսկապես շատ կարևոր է, որ իմ նշած շրջանակներում սկսեն ինքնուրույն մտածել, թեկուզ լուռ, բայց սկսեն մտածել. իսկապես սա ա՞յն թեման է, որը այսօրվա աշխարհում ու այսօրվա Հայաստանում կարող է աննախադեպ համարվել ու դառնալ պետության առաջին դեմքի հայտարարության թեմա։

Մենք աննախադեպ աղետի մեջ ենք, վաղը աննախադեպ տնտեսական փլուզումների շեմին կարող է լինենք, աննախադեպ ծավալների ռիսկեր կան գյուղատնտեսության մեջ, իսկ դա նշանակում է՝ աշնանը աննախադեպ վիճակ։ Մենք աննախադեպ պարտադրված իզոլյիացիայի մեջ ենք, իսկ դա աննախադեպ իրողության առաջ է մեզ կանգնեցնելու։ Շատ կարևոր է, որ «Իմ քայլում», կառավարությունում, պետական համակարգում սկսեն մտածել այս ուղղությամբ։

Նախորդ օրն էլ մի այլ աննախադեպ բան էր տեղի ունեցել. Ճանապարհային ոստիկանությունը տուգանել էր ընտանիքի անդամին, ու դարձյալ երկրի առաջին դեմքը շտապել էր դա ձեռքբերում համարել։ Ստեղծվում է տպավորություն, որ պետական միտքը աշխատում է բացառապես մեկ անձի PR-ի վրա։

Շատ կարևոր է, որ ներսում սկսեն ավելի սառը նայել, որ ներսից սկսեն տեսնել ռիսկերը։ Պետք է անել առաջին, դժվար փորձերը՝ իրականությանը նայել սեփական աչքերով ու չվախենալ ինքնուրույն մտածել, որ երկու կնոջ նշանակումն ընդամենը երկու կնոջ նշանակում է, և ոչ մի աննախադեպ բան չկա։

Իսկ աննախադեպը այն ռիսկերն են, որ արդեն կան, ու որոնք այսօր շատ լուրջ քայլեր են պահանջում, որ վաղը բոլորս կոտրած տաշտակի առաջ չկանգնենք։ Շատ կարևոր է, որ իմ նշած իշխանական շրջանակների ներսում գտնվի լրջանալու ռեսուրսը։ Շատ կարևոր է, որ ներսում լրջության պոտենցիալ ունեցող դեմքերը չնախընտրեն ժամանակավոր կոմֆորտը, որովհետև այն մի կողմից իսկապես խիստ ժամանակավոր է լինելու, իսկ մյուս կողմից՝ պետության ռիսկերը շատ են մեծ, ու բոլորի, բոլոր շրջանակների կոնսոլիդացված ռեսուրսն է պետք լուծումներ գտնելու համար։

Իսկ եթե սա չարվի, ապա փլուզումների դեպքում պատասխան են տալու բոլորը, անկախ նրանից՝ չե՞ն հասկացել, թե՞ հասկացել ու լռել են»։