«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Վազող տողեր

«Սոցիալական տարածություն»՝ հանրային համերաշխության ներկայիս անվանումը

Մենք շատ տարօրինակ ժամանակներում ենք ապրում. չգիտենք թե ե՞րբ կավարտվի համաճարակը և ինչպե՞ս կավարտվի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Կարող ենք միայն ենթադրել, որ այն կունենա երկարաժամկետ քաղաքական ու տնտեսական ազդեցություններ: Ինչպես պնդում են պատմաբանները՝ համաճարակները ոչ թե թրենդ են, այլ իրադարձություն: Ըստ նրանց՝ համաճարակները սկսվում են ժամանակի կոնկրետ պահի, ունենում են զարգացման սցենարներ, զուգահեռաբար աճող լարվածություն, այնուհետ առաջացած ճգնաժամերը ստանում են անհատական և խմբային բնույթ, և վերջապես շարժվում են դեպի ավարտը:

Առայժմ բարդ է հստակ հետևություններ անել, թե հետհամաճարակային սպասվող ճգնաժամը տնտեսական, սոցիալական ու քաղաքական ինչպեսի ազդեցություն կունենա, սակայն կորոնավիրուսից որոշակի «թարմ» դասեր արդեն կարելի է քաղել:

Դաս առաջին. Կորոնավիրուսը ցույց տվեց, որ բաց հասարակության ու ազատ շուկայի կանոններով ապրող պետությունները գլոբալ համաճարակային իրավիճակներում շատ «կարճ ձեռքեր» ունեն: Ստեղծված իրավիճակի համար ազատ շուկան չունի գործունեության բանաձևեր և չի լուծում հասարակության պահանջմունքները: Դա չի կարողանալու անել նաև հետհամաճարակային տնտեսական ու սոցիալական ճգնաժամերը հաղթահարելու համար: Հետևաբար՝ մարդիկ ստիպված վերադառանու են ուժեղ կառավարություններին:

Հասարակությունների բոլոր շերտերն իրենց կարիքների ու պահանջմունքների լուծման միակ հասցեատերը այլևս համարում են կառավարությանը: Բոլոր այն կառույցները, որոնք ունեին սոցիալական պատասխանատվություն, այսօր արդեն չեն գործում:

Կառավարությունները, պետք է կարողանան իրենց ձեռքը հավաքել բոլոր տեսակի պրոբլեմների լուծման թելերը: Կարողանան փոխել կառավարման որակը, բնույթը, և խաղի կանոնները, համաժամանակյա որոշումներ կայացնեն խոշոր, միջին և փոքր բիզնեսների համար՝ առանց հակադրելու նրանց շահերը: Հստակ քայլեր ձեռնարկեն ֆինանսա-տնտեսական ռեսուրսների վերաբաշխման համար: Հակաճգնաժամային քաղաքականության կոնկրետ գործողություններով համախմբեն քաղաքական, մասանգիտական և հանրային բոլոր գաղափարներն ու կադրային ռեսուրսները:

Իսկ մինչ այդ այսօրվա թիվ մեկ խնդիրը համաճարակը զսպելն է՝ հնարավորինս նվազագույն կորուստներով: Այդ առումով հասարակության առողջ մասի մոտ առկա բոլոր գաղափարները ոչ միայն իրավունք ունեն, այլ պարտավոր են հնչեցվելու:

Մենք տեսանք, որ մեր կառավարության գործողությունները սեփական սխալների, հապճեպության, անպատրաստվածության, նաև անլուրջ վերաբերմունքի ֆոնի վրա էին իրականացվում: Բայց դրանում մեր երկիրը միակը չէ: Կորոնավիրուսին անլուրջ վերաբերված շատ կառավարություններ են այսօր հայտնվել ծայրահեղ բարդ վիճակներում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է օգնի միակ պատասխանատուին՝ կառավարությանը: Այլապես նրա հաջորդական սխալները կարող են ճակատագրական լինել յուրաքանչյուրիս համար:

Սահմանված համընդհանուր կանոնները խստորեն պետք է պահպանվեն, ցանկացած տիպի դժվարություն պետք է համատեղ հաղթահարենք ու ամենակարևորը պատրաստ լինենք համաճարակի զարգացման ամենաբարդ սցենարների: Ոչ մի րոպե չպետք է մոռանանք անվտանգության ապահովման մասին, որը չի հետաձգվում նույնիսկ գլոբալ համաճարակներով:

Պետության գործադիր և օրենսդիր հատվածի մեծ մասն անփորձ երիտասարդներ են: Դատելով նրանց հարցազրույցներից ու խնդիրներին ցուցաբերած մոտեցումներից, պարզ երևում է, որ շատերը նույնիսկ չեն պատկերացնում հարցի լրջության աստիճանն ու հետևանքները: Միայն Նիկոլ Փաշինյանի պատկերացումները, այլ երկրների գործողությունները կրկնօրինակելը և պարետատան ընթացիկ հայտարարությունները դեռևս բավարար չեն իրավիճակի արդյունավետ վերահսկողության համար: Ուզում եմ հավատալ, որ վաղը, մյուս օրը, հաջորդ օրերին մեզանից յուրաքանչյուրը դառնալու է այս իրավիճակից դուրս գալու համար համատեղ ջանքերի մի մասնիկը: Ուզում եմ նաև հավատալ, որ կառավարության և նրա ֆեյքային հատվածի անպատեհ պայքարն ընդդիմության դեմ՝ փոխարինվելու է հակահամաճարակային համատեղ պայքարով: Գոնե հիմա պետք է սովորեն կորոնավիրուսի թիվ մեկ դասը:

Եվ ամենագլխավորը՝ պահպանենք սոցիալական տարածություն, լինենք տանը - ահա հանրային համերաշխության ներկայիս անվանումը»: