Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)
Հասարակություն

Խրախճանք՝ համաճարակի ժամին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը որոշել է հերթական անգամ պարգևատրել պատգամավորներին և ստորագրել է այդ մասին որոշումը:

Օրենսդիր մարմնի ղեկավարի կարգադրության մեջ կարդում ենք․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով կարգադրում եմ Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով»։

Տպավորություն էր, որ Ազգային ժողովը լինելու է առաջին պետական մարմինը, որը կանխազգալով Հայաստանի անվտանգությանն ու տնտեսությանը կորոնավիրուսի հասցրած վտանգները՝ ընդհանրապես հրաժարվելու է պարգևատրումների ֆոնդից, որովհետև դրանից չհրաժարվելը նվազագույնը՝ անբարոյական է, առավելագույնը՝ հակապետական արարք:

Ամբողջ աշխարհում գործարարները, պետական մարմինները, բարձրաստիճան պաշտոնյաները մոբիլիզացրել են իրենց ֆինանսական ռեսուրսները՝ դրանով իրենց բնակչությանը կերակրելու և կորոնավիրուսից հետո սպասվելիք տնտեսական աղետի ժամանակ մարդկանց առանց հաց չթողնելու համար:

Խոշոր գործարարները հրաժարվում են իրենց աշխատավարձերից, կան երկրների ղեկավարներ, ովքեր հրաժարվում են իրենց ամբողջ տարվա աշխատավարձից, բայց մեր երկրում տեղի չի ունենում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը․․․

Հայաստանը կորոնավիրուսի հետ պայքարում մնացել է այն մի քանի խոշոր գործարարների հույսին, ովքեր ճգնաժամային իրավիճակներում իրենց վրա են վերցրել սոցիալական բարձր պաասխանատվությունը և նվիրաբերել հսկայական միջոցներ՝ կանգնելով ոչ թե իշխանության կամ ընդդիմության, այլ պետության կողքին:

Իսկ ի՞նչ է անում այդ պետության համար պատասխանատվություն կրող թիվ մեկ մարմնի ղեկավարը, որոշում է պարգևատրել այն պատգամավորներին, ում համար Ազգային ժողովի ամբիոնը երազանքի վայր է՝ ճոռոմ տեքստեր հնչեցնելու, իշխանությանը փառաբանելու և իրենց ունեցած բացարձակ մեծամասնության մասին հերթական անգամ երևակայելու համար:

Ինչ է տեսել ՀՀ քաղաքացին Ազգային ժողովում՝ հետևելով քաղաքական մեծամասնության աշխատանքին՝ վիրավորանք ու ծաղր ընդդիմադիրների նկատմամբ և փառապանծ ելույթներ՝ նվիրված իրենց քաղաքական կնքահորը։ Իսկ արժե՞ր արդյոք այդ նշաձողն ապահոված պատգամավորներին պարգևատրել և դա անել համաճարակի ժամին:

Հետաքրքիր է, որ Ազգային ժողովի նախագահի ստորագրած կարգադրության մեջ կա ևս մեկ տող․ «Պատգամավորների համաձայնությամբ այդ վճարումներից փոխանցումներ կատարել «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին»:

Իրականում պետք էր ո՛չ թե պարգևատրում տալ՝ ու ասել, թե ինչքան կուզես՝ փոխանցիր որպես օգնություն և դա ներկայացնել որպես ԱԺ նախագահի մեծահոգության նշույլ, այլ չտալ պարգևատրումներ առհասարակ և ամբողջ ֆոնդը, առանց մեկ լումա պահելու, նվիրել կորոնավիորւսի պայքարին:

Այ դա՛ կլիներ պետականամետ մտածողության դրսևորում, ինչն ավաղ՝ չունենք: