Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանը ուղերձով դիմել է արցախցիներին

ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի արցախցիներ,

Այս ճակատագրական օրերին ձեզ եմ դիմում` փոխանցելու մտահոգություններս և կիսվելու մտորումներով։ Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի Հանրապետությունում, աշխարհի բազմաթիվ այլ երկրների օրինակով, արտակարգ դրություն է հայտարարված՝ կանխելու համար նոր կորոնավիրուսի համաճարակը։

Արցախում այս պահի դրությամբ վարակի հաստատված դեպք դեռևս չի գրանցվել։ Սակայն, Հայաստանի և Արցախի սերտ փոխկապակցվածությունը կորոնավիրուսի ներթափանցման և տարածման տեսանկյունից ակնհայտ վտանգներ է առաջացնում։ Եվ սա խոր անհանգստության տեղիք է տալիս, քանի որ կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների անբավարար լինելու պայմաններում համաճարակը կարող է արագորեն տարածվել և բազմաթիվ կյանքեր խլել։ Այն կարող է նաև լրջագույն հարված հասցնել մեր անվտանգությանը, հատկապես` առկա աշխարհաքաղաքական իրավիճակում։

Այս առումով Արցախի Հանրապետության ղեկավարությունը դժվարին ընտրության առաջ է կանգնած և պետք է պատասխանատու որոշումներ կայացնի՝ անվերապահորեն գերադասելով Արցախի և արցախցիների անվտանգությունը։

Հուսով եմ, որ իշխանություններն ամենայն ուշադրությամբ հետևում են իրավիճակին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են արտակարգ միջոցներ կիրառել հնարավոր վտանգները կանխելու համար։

Ստեղծված իրավիճակում կարևորագույն նշանակություն է ստանում նաև հասարակության համախմբվածությունը։ Հասկանալի է, որ անցած քարոզարշավը որոշակի օբյեկտիվ դժվարություններ է առաջացրել այս իմաստով։ Դիմում եմ քաղաքական գործընթացի մասնակիցներին և բոլոր արցախցիներին. առավելագույն պատասխանատվություն և զսպվածություն ցուցաբերեք այս լրջագույն ու համազգային մարտահրավերը պատվով հաղթահարելու համար։

Անցնող ամսվա իրադարձություններին և իրավիճակի զարգացումներին հետևելիս ևս մեկ անգամ համոզվեցի, որ գալիք տարիների համար Արցախին հերոսական անցյալով, ճգնաժամային իրավիճակներին դիմակայելու և պատասխանատու որոշումներ կայացնելու ունակ ղեկավար է պետք։

Հուսով եմ, որ արցախցիները կընտրեն այն մարդուն, ով իր կյանքով է ապացուցել անմնացորդ նվիրվածությունը Արցախի անկախության գաղափարին: Սիրելի արցախցիներ, ճակատագրական այս օրերին ուժ, անկոտրում կամք ու միասնականություն եմ մաղթում ձեզ։ Տասնամյակներ առաջ միասին մենք անմարդկային դժվարություններ ենք հաղթահարել, հաղթանակել ենք պատերազմում ու ինքնիշխան երկիր կառուցել։

Վստահ եմ՝ նույն միասնականությամբ կհաղթահարենք նաև այսօրվա մարտահրավերները»։