Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)
Հասարակություն

Ռուբեն Հայրապետյանի որդուն ուզում եք հոր դեմ որպես զե՞նք օգտագործել․ դուք սրբություն չունե՞ք․ Արիանա Հովսեփյան

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը գլուխ չբերելուց և Հայրապետյանին ամեն գնով ճաղերից այն կողմ ուղարկելու անկարողությունից կատաղած՝ այս իշխանությունը որոշել է հատել բարոյականության բոլոր նորմերը և ապահովել նոր տեսարաններ հանրության ուշադրությունը այդպես կարևոր գործերից շեղելու համար:

Քանի որ Հայրապետյանն ասաց, որ ոտքերը մաքրելու է այս իշխանության վրա, իսկ դրանից հետո նրան որևէ կերպ օրենքի շրջանակում բանտ ուղարկել այդպես էլ չի ստացվում, հիմա իշխանությունը որոշել է դիմել իր պահեստային տարբերակին և ձեռքերը հասցնել նրա որդուն:

Հաշվի առնելով Հրայր Թովմասյանի և նրա դստեր հետ կատարվածը, վստահաբար կարող ենք ասել, որ նախկինների զավակներին թիրախավորելը, նրանց ծնողների դեմ որպես գործիք օգտագործելն այս իշխանության կարևոր մարտավարությունն է, որը ոչնչնացնում է այդ նույն իշխանությանը բարոյապես, արժեզրկում ու դարձնում առոչինչ:

Այն, որ երեխաներին ընդդեմ ծնողների զենք դարձնել չի կարելի, վաղուց գիտեն անգամ Պողոսներն ու ՀՀ հպարտ քաղաքացիները և այդ գիտակցման դրսևորում էր այն համատարած ամոթանքը, որը իշխանությունը ստացավ Թովմասյանի աղջկան թիրախավորելուց հետո: Հիմա ամեն գնով վրեժ լուծելու մարմաջն ու անկարողության ցասումն իշխանությանը ստիպում է Թովմասյանի ընտանիքից անցում կատարել Հայրապետյանին ու նրա որդուն:

Սխալվում է իշխանությունը, եթե մտածում է, որ Հայրապետյանի որդու նկատմամբ քրեական գործ կամ գործեր հարուցելով կարող է, բացի ինքնաոչնչացումից, որևէ այլ բանի հասնել։ Սխալվում է, որովհետև նույն ժողովուրդը, որը ժամանակին ոգևորվում էր նախկինների ու նրանց ընտանքիների դեմ հարուցված քրեական գործերով, հիմա հասկացել է՝ իշխանությունն ընդամենը ջուր է պղտորում իր կիսամեռ գոյությունը քարշ տալու համար:

Թե որքան այն կկարողանա քարշ տալ, դարձյալ կախված է ժողովրդից, որը հստակ պետք է ապրի այն գիտակցմամբ, որ թույլ տալով այսպիսի բացարձակ անարխիա, վաղը կանգնելու է արդեն իր զավակին իր դեմ որպես գործիք օգտագործելու խնդրի առաջ, և այս ուխտը չոքելու է բոլորիս դռանը, որովհետև գործ ունենք սրբություն չունեցող իշխանության հետ: Դե, իսկ մեր նորընտիր ոստիկանապետին ու այս խաղի մեջ մտած բոլորին պետք է ընդամենը ասել մեկ բան՝ ընդամենը տղա եղեք:

NewsPress.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյան