1 օրում Իրանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3000 մարդ և մահացել 117-ը
Իրանում կորոնավիրուսով հիվանդների թիվը 1 օրում ավելացել է 3186-ով և հիվանդների ընդհանուր թիվը դարձել է 41495։
Այս մասին տեղեկանում ենք IRINN իրանական հեռուստաընկերությունից։
Վերջին 24 ժամում մահացել է 117 մարդ և մահացածների ընդհանուր թիվը կազմում է 2757։ Բուժվածները կազմում են 13911 հոգի։
Հիշեցնենք, որ տարածաշրջանում Իրանը համարվում է կորոնավիրուսի վարակի կենտրոնը։