Ինքնասպանություն՝ Երևանում. մոտ 30 տարեկան երիտասարդը նետվել է Դավիթաշենի կամրջից
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 15։10-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում